Մասնակից:AnahitBekyan/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Համլետ Առաքելյան
Դիմանկար
ՔաղաքացիությունՀայաստան Հայաստան
Ազգությունհայ
ԿրթությունԵրևանի պետական համալսարան
Մասնագիտությունհեռուստատեսության և ռադիոյի հաղորդավար, հեղինակ
ԱշխատավայրՀայաստանի հանրային հեռուստաընկերություն

Համլետ Ռուդոլֆի Առաքելյան (հուլիսի 20, 1995, Երևան, Հայաստանի Հանրապետություն), Հանրային հեռուստաընկերության և ռադիոյի հաղորդավար, հեղինակ[1]:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1995 թվականի հուլիսի 20-ին, Երևանում: 2012 թվականին ավարտել է Երևանի Վ. Պետրոսյանի անվան թիվ 51 միջնակարգ դպրոցը, 2016 թվականին՝ Երևանի պետական համալսարանի Եվրոպական լեզուների և հաղորդակցության Անգլերեն և միջմշակութային հաղորդակցություն բաժինը: 2018-ին դարձել է Արտասահմանյան գրականության մագիստրոս: Բանասիրական գիտությունների թեկնածու է մեդիալեզվաբանություն գիտակարգում: Քույրը՝ երաժիշտ-երգահան yellowheart.-ն է՝ Լիլի Առաքելյանը[2][3]:

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեռուստատեսային և ռադիո գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեռուստատեսային գործունեությունը սկսել է դեռևս 2003 թվականին՝ աշխատելով «Կենտրոն» հեռուստաընկերության «Ի՞նչ է, ո՞վ է» հեռուստանախագծում՝ որպես հաղորդավար[4][5]:

2005-2010 թվականներին ուսանել է «3 ույու 4» դերասանական ստուդիայում՝ Աշոտ Հակոբյանի արվեստանոցում: «Արմենակոբ» հեռուստաընկերության նույնանուն խաղարկային հաղորդաշարում 2005 թվականից աշխատել է որպես հաղորդավար, սկեչային դերասան: 2008-2010 թվականներին որպես գլխավոր դերակատար նկարահանվել է «Դպրոցական պատմություն» հեռուստաֆիլմում[6]: Նույն ժամանակահատվածում որպես պատանեկան ծրագրի հաղորդավար աշխատել է Հայաստանի հանրային ռադիոյում: 2012 թվականին ավարտել է Հայաստանի Երգի պետական թատրոնին կից դպրոց-ստուդիայի (հաղորդավարության) հեռուստալրագրության բաժինը:

2012-2016 թվականներին խաղացել է Արթուր Գրիգորյանի «Ուրախ նոտաներ», «Կախարդական դաշնամուր» մյուզիքլներում: 2013-2018 թվականներին որպես դերասան, հաղորդավար աշխատել է Հայաստանի Երգի պետական թատրոնում, թատրոնի դպրոց-ստուդիայում հաղորդավարություն և խոսքի արվեստ է դասավանդել: 2013-15 թվականներին աշխատել է «Արմենիա» հեռուստաընկերությունում՝ որպես հաղորդավար:

2015-2020 թվականներին որպես հաղորդավար աշխատել է «Արմնյուզ» հեռուստաընկերությունում՝ վարելով «Chart», «Առաջին ծրագիր», «20 հարց» նախագծերը: Որպես լրատվական մեկնաբան աշխատել է «Արմնյուզ լրատվականում»:

2016-2021 թվականներին հաղորդավարություն է դասավադել Պանարմենիան մեդիա դպրոցում: 2018-2020 թվականներին աշխատել է Հանրային ռադիոյի Առաջին ալիքում՝ Առավոտը հանրայինում նախագծում, իսկ 2020 թվականից երիտասարդական ալիքում՝ Իմ ռադիոյում: Հատկանշական ռադիոնախագծերից են «Բիթրեյթը», «Պոետիկ ռինգը», «Թատրոն Կարանտինը», «Մենք ու մենք» և «Երկու Տանդեմ» փոդքասթները[7][8]: 2021 թվականից աշխատում է Հանրային հեռուստաընկերությունում՝ վարելով «ԳործԱրար» և «Առավոտ Լուսո» նախագծերը[9][10]: Հաղորդավարություն է դասավանդում Առաջին ալիքի Մեդիա ակադեմիայում:

Գրական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հրատարակել է «Դեպի Դենվեր», «Փոխարինում» վիպակները, «With My Inner Self» բանաստեղծությունների ժողովածուն: 2018 թվականին հրատարակել է «Tantric» անգլերեն օրիգինալ բանաստեղծությունների ժողովածուն: Տպագրվում է Գրանիշ առցանց հարթակում[11]: Գիտական հոդվածների և երգերի խոսքերի հեղինակ է[12]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Занятия, досуг и отдых в Ереване: какие места выбирает креативная армянская молодежь». weproject.media (ռուսերեն). Վերցված է 2022-07-18-ին.
  2. KamoTovmasyan. «ԷԼԻ ԵՍ ՈՒ ԴՈՒ...Ինչու է քաղաքը լսում 21-ամյա Yellowheart–ին». kamoblog.tv. Վերցված է 2022-07-17-ին.
  3. «- Համլետ Առաքելյան». avproduction.am. Վերցված է 2022-07-17-ին.
  4. Gasparyan, Hasmik. «Հավատը մարդու գոյության միակ ապավենն է. Համլետ Առաքելյան». citylife.am (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2022-07-17-ին.
  5. Gasparyan, Hasmik. «Հավատը մարդու գոյության միակ ապավենն է. Համլետ Առաքելյան». citylife.am (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2022-07-18-ին.
  6. Hamlet Araqelyan, Гамлет Аракелян, Համլետ Առաքելյան, Վերցված է 2022-07-17-ին
  7. Առաքելյան, Համլետ. «Համլետ Առաքելյան — Իմ Ռադիո». Վերցված է 2022-07-18-ին.
  8. «2 Տանդեմ — Իմ Ռադիո». Վերցված է 2022-07-18-ին.
  9. «ԳործԱրար». www.1tv.am. Վերցված է 2022-07-18-ին.
  10. Առավոտ լուսո weekend․ Համլետ Առաքելյան, Վերցված է 2022-07-18-ին
  11. «Համլետ Առաքելյան | Գրանիշ» (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2022-07-17-ին.
  12. «Հեղինակներ». Արցախի Էլեկտրոնային Գրադարան. Վերցված է 2022-07-17-ին.

Կատեգորիա:Հայ հաղորդավարներ Կատեգորիա:Հայ գրողներ Կատեգորիա:Հայ բանաստեղծներ