Մասնակից:AminaMG/Ավազարկղ5

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Բոժանսիի ճակատամարտ (1429 թվական)[խմբագրել | խմբագրել կոդը]

Բոժանսիի ճակատամարտ, մարտ Հարյուրամյա պատերազմի ընթացքում, տեղի է ունեցել 1429 թվականի հունիսի 16-17-ին` ֆրանսիական և անգլիական զորքերի միջև, եղել է ֆրանսիական բանակի հերթական հաջող հարձակվողական զորաշարժերից` Ժաննա դ'Արկի հրամանատարությամբ, Լուարյան արշավանքի շրջանակներում:


Նախապատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1429 թվականի սկզբին գրեթե ամբողջ Ֆրանսիան հյուսիսում Լուարայից սկսած նվաճվել էր անգլիացիների ու նրանց դաշնակից բուրգունդացիների կողմից: Լանկաստերյան ռեժիմի դեմ ֆրանսիական ազգային դիմադրության աճը Նորմանդիայում, Պիկարդիայում, Շամպանում, Մենում, Անժում ստիպել են անգլիացիներին մղել դաժան պայքար , որը հնարավորություն չի տվել իրենց ամրանալ զբաղեցրած տարածքներում խարխլվել է Բեդֆորդի իշխանությունը` զրկելով հերցոգին տեղի բնակչությանը իր կողմը գրավելու հնարավորությունից, կարգուկանոն հաստատել և ապահովել կայունություն հարկային եկամուտներում: Անավարտ օկուպացիայի և ֆինանսական եկամուտների անբավարարության արդյունքում անգլիացիները փորձել են ավարտել պատերազմը և որոշում են կայացրել հարձակվել Բուրժի վրա` Կարլոսի գահաժառանգի մայրաքաղաքի վրա (ապագա Կարլոս VII): Անգլիացիների ճանապարհին հիմնական խոչընդոտը մնացել էր Լուարան, և Բեդֆորդը Սոլսբերիի խորհրդով սկսել է խոշոր արշավանք: Այդ նպատակով նվաճվել են ռազմավարական կարևոր կետեր, և պաշարվել է խոշոր ու լավ ամրացված քաղաքներից մեկը` Օռլեանը, կենտրոնական Ֆրանսիայի բանալին: