Մասնակից:AminaMG/Ավազարկղ3

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Համաշխարհային ժառանգություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2009 թվականի հունվարի 30-ին Կիրիբատիի Հանրապետությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ին հարցում է ուղարկել Ֆենիքս կղզիների պահպանվող տարածքները Համաշխարհային ժառանգության ցանկում ներառելու մասին: Առաջադրումն առաջինն էր 2000 թվականին երկրի կողմից Համաշխարհային մշակութային և բնական ժառանգության կոնվենցիան վավերացնելուց հետո:

2010 թվականի օգոստոսի 1-ին Բրազիլիայի մայրաքաղաք Բրազիլիայում անցկացված 34-րդ նսատաշրջանում Համաշխարհային ժառանգության կոմիտեն հավանության է արժանացրել բնապահպանական արգելոցը ցանկում ներառելու որոշումը: Այն դարձել է Համաշխարհային ժառանգության ամենամեծ և ամենախորը վայրը աշխարհում:

Ամելիա Էրհարթի որոնումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1988 թվականից The International Group for Historic Aircraft Recovery-ը (TIGHAR) ստուգել է այն վարկածը, ըստ որի` 1937 թվականին կորած օդաչու Ամելիա Էրհարթը և ղեկապետ Ֆրեդ Նունանը վայէջք են կատարել Նիկումարորո կղզում[1]: Արխիվային ուսումնասիրությունների և արշավախմբերի բազմաթիվ վկայությունները ցույց են տվել, որ ինքնաթիռը կարող էր վայրէջք կատարել խութի վրա, իսկ հետո խորտակվել մակընթացության ժամանակ: Էրհարթն ու Նունանը մնացել են անմարդաբնակ կղզում` զուրկ քաղցրահամ ջրից: 1940 թվականին Բրիտանական գաղութային ծառայության ներկայացուցիչը կղզու հարավարևելյան ափին հայտնաբերել է մասամբ պահպանված կմախք և ճամբարի նման մի բան: Ոսկորները և այլ ապացույցներ ուղարկվել են բրիտանական ադմինիստրացիայի շտաբ Ֆիջիում, սակայն հետագայում դրանք անհետացել են: 1941 թվականին ժամանակակից բրիտանացի բժշկի կողմից արված չափումների գնահատականներով՝ կմախքը պատկանել է կնոջ, որը եղել է հյուսիսային Եվորպայից և ունեցել նույն հասակը, ինչ Էրհարթը[2]: Նույն վայրից, որտեղ մոտավորապես գտնվել է ճամբարը, հայտնաբերված այլ առարականեր ենթադրաբար պատկանել են 1930-ական թվականներին ապրած կնոջ: Նրանց մեջ եղել են իրեր, որոնք Էրհարթը սովորաբար ունեցել է իր հետ[3][4]: Կմախքի մոտ գտնված սերիական համարները, որոնք եղել են սեքստանտով արկղում, համապատասխանել են սարքի տեսակին, որից օգտվել է Նունանը[5]:

  1. «Earhart Project Hypothesis, Summer 2009». TIGHAR (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2017-11-02-ին. Վերցված է 2014-02-14-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  2. Burns, K R., R.L. Jantz, T. F. King, and R.E. Gillespie. 1998. Amelia Earhart’s Bones and Shoes? Current Anthropological Perspectives on an Historical Mystery. TIGHAR Tracks: Journal of The International Group for Historic Aircraft Recovery 14(2):4-11. TIGHAR, Wilmington.
  3. Smoking Guns(անգլ.) // TIGHAR Tracks : ежеквартальный журнал. — Oxford, PA: TIGHAR, 2008. — Т. 24. — № 4.
  4. «Niku V: Research & Analysis». TIGHAR (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2010-12-25-ին. Վերցված է 2014-02-14-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  5. «Numbers Game, Preface». TIGHAR (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2010-12-25-ին. Վերցված է 2014-02-14-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)