Jump to content

Մասնակից:Alinaar13/Բող գազարանման

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բող գազարանման
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Բաժին Մոլախոտեր
Ընտանիք նեխուրազգիներ
Լատիներեն անվանում
caucalis daucoides



Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերներ
Վիքիպահեստում




Բող գազարանման, այս ենթախմբի ներկայացուցիչները ծլում են վաղ գարնանը, քանի որ նրանց սերմերը ծլման բարձր ջերմաստիճան չեն պահանջում։ Այդ պատճառով էլ գարնանային մոլախոտերը մեծ մասամբ վարակում են վաղ գարնանացան բույսերի (ցորեն, գարի, վարսակ) դաշտերը։ Հայաստանում տարածված են այս ենթախմբի հետևյալ տեսակները․ նեխուրազգիների ընտանիքին պատկանող երկշաքիլավոր բույս է։ Ծլում են վաղ գարնանը։ Արմատն ուղղաձիգ առանցքային է, բարակ, նուրբ երկրորդային արմատներով ու մազարմատներով։ Արմատը թափանցում է վարելաշերտի խորությամբ։ Ցողունները մեծ մասամբ ճյուղավոր են, հազվադեպ ուղիղ, ծածկված մանր փշերով։ Ցողունի բարձրությունը հասնում է մինչև 40 սմ։ Հովանոցը երկարակոթ է, ճառագայթներով, որոնց ծայրին գտնվում են սպիտակ և մանուշակագույն ծաղիկները։ Դրանց մեծ մասը առաջացնում է երկարավուն-սուր, ամբողջությամբ փշերով պատված պտուղներ, որոնցով տարածվում ու բազմանում է մոլախոտը։ Բույսերը ծաղկում են ապրիլից սկսած և հասունանում են հացաբույսերի հետ միաժամանակ կամ նրանցից 1-2 շաբաթ առաջ՝ աղբոտելով ամբողջ հողատարածությունը։ Տարածված է Ասիայի որոշ մարզերում, Աֆրիկայի հյուսիսում, ՍՍՀՄ եվրոպական մասում, Միջին Ասիայում, Կովկասում։ Հայաստանում տարածված է հիմնականում նախալեռնային ու լեռնային գոտիներում, որոնցով աղբոտվում են հացաբույսերի, միամյա խոտաբույսերի ցանքերը, ցելադաշտերը, խաղողի ու պտղատու այգիներն ու այլ հողատեսքեր[1]:


Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Ռ, Ս, Կարապետյան, Հայաստանում տարածված մոլախոտերի ատլաս, լույս հրատարակչություն, Երևան, 1980