Մասնակից:Aghvan93/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Մեծ քառյակը[խմբագրել | խմբագրել կոդը]

«Մեծ քառյակը» (անգլ. The Four. The Hidden DNA of Amazon, Apple, Facebook and Google) ամերիկացի բիզնես պրոֆեսոր, հրապարակախոս, հեղինակ և ձեռնարկատեր Սքոթ Գալուեյի աշխատությունը չորս տեխնոհսկաների՝ Amazon-ի, Google-ի, Facebook-ի և Apple-ի մասին: 2022 թվականին գիրքը հայերեն է թարգմանել և հրատարակել Newmag հրատարակչությունը: Հայերեն թարգմանության հեղինակը Լիանա Զաքարյանն է: Գրքի շնորհանդեսը տեղի է ունեցել 2022 թվականի դեկտեմբերի 22-ին:

Բովանդակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Amazon-ը, Apple-ը, Facebook-ը և Google-ը մոլորակի չորս ամենաազդեցիկ ընկերություններն են: Գրեթե բոլորը վստահ են, որ տեսել են այս ընկերությունների անցած ճանապարհը կամ առնվազն գիտեն, թե դրանք ինչպես են հասել բիզնես Օլիմպոս: Իրականում գրեթե բոլորն էլ սխալվում են:

Այս 4 հսկաների մասին վերջին երկու տասնամյակում պատմել ու գրել են շատերը, բայց Սքոթ Գալուեյի ձեռագիրը բոլորից տարբերվում է։ Այս ընկերությունների գեներացրած առասպելներին տրվելու փոխարեն՝ Գալուեյն իր գրքում մի փոքր այլ մոտեցում է ցուցաբերում: Նա շատ կարևոր հարցեր է տալիս: Աշխարհին հայտնի բիզնես պրոֆեսորը քանդում է Մեծ քառյակի բազմաշերտ ռազմավարությունների կծիկը և բացահայտում այն, ինչ թաքնված է հաջողության քողի տակ: Նա ցույց է տալիս, որ այս չորս հսկաները մարդկանց հուզական ընկալումները շահագործում են այնպիսի արագությամբ և ծավալով, որը հասու չէ մյուսներին: Հեղինակը նաև թվարկում է նրանց տված արժեքավոր դասերը, որոնք ուրիշները կարող են կիրառել իրենց սեփական բիզնեսում կամ կարիերայում:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]