Մասնակից:1Alina1/Ավազարկղ5

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից


1Alina1/Ավազարկղ5
Վանք

Թեժառույքի վանք, 2014թ., հոկտեմբեր

ՏեղադրությունՄեղրաձոր, Կոտայքի մարզ
ԵրկիրՀայաստան Հայաստան
Ճարտարապետություն
Կարգավիճակոչ գործող, ավերակ

Թեժառույքի վանք, Կոտայքի մարզի Մեղրաձոր գյուղի հարավային մասում գտնվող 12-րդ դարի քարե վանք։ Վանքը կառուցվել է 1196-99թ․թ․ Զաքարյաններ իշխանական տոհմի սպարապետ Իվանի կողմից։ Նրա հետնորդները թաղվել են այս եկեղեցու գավիթում[1]։

Ճարտարապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թեժառույքի վանքը պարսպապատված է քարե ցածր պատով, որն այժմ ամբողջությամբ չի փակում համալիրը։ Բազիլիկը միակ պահպանված մասն է, որ կազմված է գլխավոր սրահից, գավիթից, կապելլայից, սյունասրահից, որ տանում է դեպի եկեղեցու մուտք։ Գավիթը փոքր կամարաձև սրահ է՝ երկու կողմից բացվող հարևան սենյակներով։ Աստիճանները տանում են դեպի նախամուտք, որը զարդարված է խաղողի և որթատունկերի պատկերներով ցայտաքանդակներով։ Դռան վերևի պատը, որ մի ժամանակ զարդարված է եղել վիմագրությամբ, ֆրեսկոյով կամ այլ տեսակի զարդարանքով, այժմ հազիվ նկատելի է։ Ամեն դեպքում, սպիտակ ծեփի որոշ մասը առաստաղի հատվածում դեռ պահպանվում է։ Գավիթից հետո եկեղեցու գլխավոր սրահն է, որը կամարաձև տեսք ունի և հիմնականում զարդարված չէ։ Վեց սյուների խոյակներից յուրաքանչյուրն ունի առանձնահատուկ ձևավորում։ Դրանցից մեկի վրա պատկերված է եկեղեցի՝ գլխավերևում գմբեթ (ձախ կողմում), պատվանդանի վրա դրված խաչ(մեջտեղի հատվածում) և մի անհատ (եկեղեցու և խաչի պատկերից առանձին)՝ հագին երկար հագուստ, երկու ձեռքերն ուղղված դեպի երկինք (աջ կողմում)։ Աբսիդն ունի չորս որմնախորշեր առավել ցածր հատվածում և մի մեծ որմնախորշ՝ աջ հատվածում։ Մեկ որմնախորշ էլ կա խորանի ձախ կողմում, իսկ գլխավոր սրահի ձախ հատվածում փոքրիկ աղոթարան կա։ Երկրորդ մուտքը տանում է դեպի բազիլիկի նախասրահ: Նախասրահի պատերը զարդարված են յուրօրինակ ցայտաքանդակներով: Դրսի կողմից նախասրահն ունի իր շուրջը պատկերված շրջանակի վրա թառած թռչուն: Նույն պատկերը կարելի է տեսնել նաև աբսիդի պատուհանի վերևում, որտեղ երկու թռչուն կողք կողքի թառած են իրենց շուրջը պատկերված շրջանակի վրա: Բազիլիկի պատերին կարելի է տեսնել մեծ ձեռագրով գրված վրացերեն մակագրություններ, հատկապես տանիքի փեղկերի տակ:

Եկեղեցու շրջակա տարածքում դեռևս կարելի է տեսնել այլ վանական համալիրներից մնացած մասեր: Եկեղեցուց մի քանի մետր հեռավորության վրա փոքր սրահի ցածր պատեր կան, որ բաղկացած է մի սենյակից և աբսիդից: Պեղումներ են կատարվում՝ եկեղեցու հիմքը հողի խորքից գտնելու համար: Ցավոք, կառույցի և՛ ներքին, և՛ արտաքին մասերը վերջին տարիներին գրաֆիտի պատճառով վնասվել են:

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Kiesling, Brady; Kojian, Raffi (2005). Rediscovering Armenia: Guide (2nd ed.). Yerevan: Matit Graphic Design Studio. էջ 96. ISBN 99941-0-121-8.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թեժառույքի վանքի մասին հոդված