Մասնակից:- - Seriff - -/Ավազարկղ4

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Slither.io, զանգվածային թվով խաղացողներով առցանց համակարգչային տեսախաղ է, որը հասանելի է IOS, Android և վեբ բրաուզերների համար: Այն ստեղծվել է Սթիվ Հովսի կողմից: Խաղացողը կառավարում է որդին, որը խժռում է գունավոր գնդիկներ, որոնք անընդհատ հայտնվում են քարտեզի վրա, և այլ որդերի, որպեսզի մեծացնի իր չափերը: Խաղի նպատակը սերվերի ամենաերկար որդը դառնալն է: Այն իր ֆորմատով նման է 2015 թվականի հանրաճանաչ Agar.io խաղին և հիշեցնում է Snake դասական արկադային խաղին: Խաղը հայտնի դարձավ ՅուԹյուբյան հայտնի օգտաեր ՓյուԴըՓայի շնորհիվ, և թողարկվելուց անմիջապես հետո գլխավորեց App Store-ը: Slither.io-ի բրաուզերային տարբերակը, ըստ Alexa Internet-ի, դարձավ 2016 թվայանի հուլիսի ամենաշատ այցելված 1000 կայքերից մեկը, իսկ IOS տարբերակը դարձել է ամենաշատ բեռնված ծրագիրը App Store-ում: Android տարբերակը թողարկվել է 2016 թվականի մարտի 27-ին:

Խաղի ընթացքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Խաղի նպատակնն է ճիճվին կառավարելով ուտել գնդիկներ, պարտության մատնել այլ խաղացողների և ուտել նրանց՝ այդկերպ գրանցելով խաղի ամենաբարձր ցուցանիշները:[1] Երբ խաղացողները հայտնվում են վիրտուալ աշխարհում, նրանց որդերը սկսում են հաստատուն արագությամբ անընդհատ շարժվել: Եթե մի խաղացողի որդը գլխով դիպչի այլ ճիճվի՝ կմահանա: Մահացած որդի մարմինը վերածվում է պայծառ վառվռուն գունավոր գնդիկների, որոնք կարող են մնացած որդերը ուտել: [1][2] Ինչքան գնդիկ որդը կերել էր մինչև մեռնելը, այդքան գնդիկ հայտնվում է իր մարմնի փոխարեն՝ մահվանից հետո: Այդ գնդիկները ունենում են ճիճվի գույնը և լինում են ավելի պայծառ, քան «նորմալ» գնդիկները, որոնք հայտնվում են ամբողջ աշխարհով: [2] Սովորական գնդիկները ավելի քիչ միավոր են տալիս, քան մյուս որդերից առաջացած պայծառ գնդիկները: «Հետապնդվող» գնդիկները ավելի շատ միավոր են տալիս, քան այլ որդերից առաջացած պայծառ գնդիկները: Դրանք գտնվում են անընդհատ շարժման մեջ և «փախչում են» որդերից: «Փախչող» գնդիկները հնարավոր է ուտել միայն արագանալու միջոցով:

Բացատը կամ մկնիկի աջ/ձախ սեղմակները (հեռախոսի դեպքում՝ երկու անգամ էկրանին սեղմելով) սեղմած պահելով որդը կարագանա: [3] Եթե ստեղնը կամ սեղմակը բաց թողնենք (հեռախոսի դեպքում էկրանից մատը կտրելով), ապա որդը նորից կդանդաղի: Արագանալու ժամանակ որդը կորցնում է որոշակի զանգված և որդը որոշ չափով փոքնրանում է: Արագացած վայրում հայտնվում են փոքր գունավոր գնդիկներ: Արագացած վայրում հայտնվում են այնքան գնդիկներ, որքան զագգված կորցրել էր որդը: [3] Արագանալուց հետո առաջացած գնդիկները իրենց գույնով համապատասխանում են որդի գույնին: Արագանալը նպաստում է մնացած խաղացողներին պարտության մատնելուն: [4] Խաղի հիմնական ռազմավարությունը, որը օգտագործում են համարյա բոլոր խաղացողները, այն է, որ մի խաղացողը իր որդով շրջապատում է մյուս խաղացողներին: Արդյունքում «ծուղակում» գտնվող որդը, ընկնելով խցանման մեջ, բախվում է իրեն շրջատապողին և մահանում: [5] Յուրաքանչյուր սերվերի աջ վերևի անկյունում կա սերվերում ամենաշատ միավորը հավաքած որդերի թոփ տասնյակ: Որդերը գտնվում են մի մեծ շրջանակի մեջ, և եթե որդը դիպչի շրջանակի սահմաններին՝ կմահանա՝ չվերածվելով պայծառ գնդիկների: [5]

Կերպարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Խաղում կան 16 արբեր կերպարներ, որոնք միմյանցից տարբերվում են գույներով և գեղեցիկ նախշերով: [Ն 1] Խաղը սկսվելու ժամանակ կերպարը ընտրվում է պատահականության սկզբունքով: [6] Խաղացողը նույնպես կարող է ընտրել իր որդի տեսքը: [6] Մինչև 2016 թվականի հունիսը որդի վրա նախշեր ավելացնելու ունակությունն ավելացվեց նաև iOS և Android տարբերակներում: [7]

Բջջային տարբերակ[խմբագրել | խմբագրել կոդը]

iOS և Android համակարգերում կան վերահսկման երեք տեսակներ. «Կլասիկ», որի դեպքում որդը հետևում է խաղացողի մատին, «Ջոյստիկ», որի դեպքում ձախ բթով կառավարվում է որդը, իսկ աջով այն արագացվում է, «Սլաք», որը նույն կլասիկն է, սակայն որդի գլխի մասում հայտնվում է սլաք, որը ցույց է տալիս որդի ուղղությունը[8]: 2016 թվականից խաղը բջջային հեռախոսներում խաղացողներին թույլ է տալիս խաղալ արհեստական ինտելեկտով օժտված բոտերի դեմ[9]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ «gamezebo» անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  2. 2,0 2,1 Hernandez, Patricia (April 14, 2016). «Slitherio, YouTube's Hottest New Game, Is More Fun Than It Has Any Right To Be». Kotaku. Արխիվացված օրիգինալից April 29, 2016-ին. Վերցված է April 29, 2016-ին.
  3. 3,0 3,1 «How to Make Your Snake Go Faster in Slither.io». On The Line Social Media (ամերիկյան անգլերեն). April 12, 2016. Վերցված է March 14, 2017-ին.
  4. Brandt Ranj (April 30, 2016). «Slither.io». Business Insider. Վերցված է May 6, 2016-ին.
  5. 5,0 5,1 Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ «
    4» անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  6. 6,0 6,1 6,2 Brown, Mark (May 19, 2016). «What all the Slither.io skins mean on iOS and Android». Pocket Gamer. Վերցված է March 14, 2017-ին.
  7. Smith, Josh (June 27, 2016). «Slither.io Tips & Tricks, Skins, How To Play & Key Details». Gotta Be Mobile (ամերիկյան անգլերեն). Վերցված է March 14, 2017-ին.
  8. Fox, Glen. «Which control scheme is the best in Slither.io?». Pocket Gamer. Վերցված է August 11, 2017-ին.
  9. H., Victor (June 3, 2016). «Slither.io app gets big update: you can now play against AI, plus new joystick controls». Phone Arena. Վերցված է March 14, 2017-ին.


Քաղվածելու սխալ՝ <ref> tags exist for a group named "Ն", but no corresponding <references group="Ն"/> tag was found