Մասնակից:Օլեսյա Սահակյան/Ավազարկղ4

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Օլեսյա Սահակյան/Ավազարկղ4
Ռուսսոն 2011 թվականին
Ծնվել է1954 թվականաի փետրվարի 17
ԾննդավայրԱՄՆի Կալիֆոռնիա նահանգի Բերբանկ քաղաքում
ՔաղաքացիությունԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Մասնագիտությունդերասանուհի
IMDbID ID 0000623

Ռենե Ռուսսո (անգլ.՝ Rene Russo, 1954 թվականի ֆետրվարի 17) ամերիկյան դերասանուհի և մոդել:

Կյանք և կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռենե Ռուսսեն ծնվել է Կալիֆոռնիա նահանգի Բերբանկ քաղաքում: Նա սովորել է Բերրոուզ միջնակարգ դպրոցում: Քանի որ Ռուսսոյի մայրը նրան և իր քրոջը միայնակ է պահել ու մեծացրել, այդ իսկ պատճառով նա պատանի հասակից սկսել է աշխատել: 1972 թվականին նա սկսեց իր կարիերան միայնակ: Հետագայում դարձավ ամենագեղեցիկ մոդելներից մեկը և սկսեց նկարահանվել Vogu և Harper’s Bazaar ամսագրերի էջերում[1]:

Ութանասունական թվականների կեսերին Ռուսսոն սկսեց հետաքրքրվել դերասանական աշխատանքով և շուտով ստացավ գլխավոր դեր «Սեյբլ» սերիալում:

Այդ դերը նրան բերեց մեծ էկրաններում հայտնվելու հնարավորությանը և 1989 թվականին նա նկարահանվել է «Բարձրագույն լիգա» ֆիլմում, որպես գլխավոր դերասանի ընկերուհի: Դրանից հետո նա նկարահանվել է «Պարոն ճակատագիր» ֆիլմում Ջեյմս Բելուշիի հետ և «Լավ ոստիկան» ֆիլմում Մայքլ Կիտոնի հետ:

1990-ական թվականներին Ռուսսոն հասավ մեծ հաջողությունների ի շնորհիվ իր գլխավոր դերերի՝ «Կրակի լարի վրա» Կլինտ Իստվուդի հետ, «Համաճարակ» Դալստին Հոֆֆմանի հետ, «Հետգնում» Մելոմ Գիբսոնի հետ, ինչպես նաև «Վերցնել կարտոֆիլը» ֆիլմում: Նա նաև մեծ հաջողությունների հասավ 1999 թվականի «Աֆերա Թոմաս Կրաուն» ֆիլմում, որտեղ խաղալով գլխավոր դեր ստացավ հինգ միլիոն դոլար: Որոշ ժամանակ հետո նա սկսեց նկարահանվել էրոտիկ ֆիլմերում Պիրսոն Բրոսնանի հետ:

2000 թվականին Ռուսսոն նկարահանվեց մի ձախողված կատակերգրական ֆիլմում՝ «Ռոկկիի և Բուլվլինկլայի արկածները», որից հետո նկարահանվեց ևս երկու անհաջող ֆիլմերում «Մեծ անհաջողություններ» և «Շոուն սկսվում է»: Նրա հաջորդ դերը եղավ 2005 թվականին «Փողեր երկուսի համար» ֆիլմում, որից հետո նա նկարահանվել է ևս մեկ կատակերգրական ֆիլմում՝ «Ձերը, մերը և նրանցը»: Վեց տարի հանգստից հետո Ռուսսոն 2011 թվականին վերադառնում է իր աշխատանքին և վերցնում գլխավոր՝ մայրիկի դերը «Тор» և «Тор 2: Խավարի թագավորությունը»[2]: Ռուսսոյի խնդրանքով ֆիլմի շատ կադրեր հեռացվել են[3]:

2014 թվականին իննամյա հանգստից հետո նա վերադառնում է և վերցնում մի բացասական դեր «Ստրինգեր» ֆիլմում, որը իր ամուսնու՝ Դեն Գիլրոյաի, ռեժիսորական ֆիլմն էր: Քննադատները բարձր են գնահատել նրա խաղը և արժանացրել են «Օսկարի» լավագույն կանացի դերի համար[4]:

1992 թվականին Ռուսսոն ամուսնանում է սցենարիստ Դեն Գլիրոյի հետ: 1993 թվականի օգոստոսին նրանք աղջիկ են ունենում: Ռուսսոն ունի կրկնաբևեռ խանգարում[5][6]:

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թվական Անգլերեն անվանում ԴԵր Ծանոթագրություն
1987-1988 Sable Իդեն Կենդել 7 եթերաշրջան
1989 Major League Լինն Ուելս
1990 Mr.Destiny Սինդի Ջո Բամբեսս
1991 One Good Cop Ռիտա Լյուիս
1992 Freejack Ջուլիա Ռեդլանդ Նոմինացիա՝ «Սատուրն» լավագույն կանացի դեր
1992 Lethal Weapon 3 Լորնա Կորուդ Նոմինացիա՝ MTV Movie Award լավագույն համբույրի համար
1993 In the Line of Fire Լիլի Ռեյնզ
1994 Major League II Լինն Ուելզ Կամեո
1995 Outbreak Ռոբբի Կեոտ
1995 Get Shorty Կարեն Ֆլորես Նոմինացիա՝ լավագույն դերասանական խումբ խաղային ֆիլմում
1996 Tin Cup Բժիշկ Մոլի Գրիսվոլդ
1996 Ransom Կեյտ Մալլեն
1997 Buddy Լինց
1998 Lethal Weapon 4 Լորնա Կոուրլիգս
1999 The Thomas Crown Affair Կետրին Բեննինգ
2000 The Adventures of Rocky & Bullwinkle Նատաշա Ֆատալե Նոմինացիա՝«Սատուրն» լավագույն կանացի դեր
2002 Big Trouble Աննա Հենկ
2002 Showtime Չեյս Ռեյնզի
2005 Two for the Money Թոնի Մորրու Նաև պրոդյուսեր
2005 Yours, Mine and Ours Հելեն Նորտ
2011 Thor Ֆրիգգա
2013 Thor: The Dark World Ֆրիգգա
2014 Nightcrawler Նինա Ռոմինա Նոմինացիա՝«Սատուրն» լավագույն կանացի դեր
2015 Frank and Cindy Սինդի
2015 The Intern Ֆիոնա

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Rene Russo- Biography». Yahoo!. Արխիվացված է օրիգինալից 2013-08-19-ին. Վերցված է 2013-08-10-ին.
  2. Wendy Mitchell (2010-12-17). «Rene Russo to play Thor's mother». Entertainment Weekly. Արխիվացված է օրիգինալից 2013-08-19-ին. Վերցված է 2013-08-10-ին.
  3. Roger Friedman (31 июля 2012). «Rene Russo, Cut out of Big Studio "Thor," Aims for New Indies Now». Վերցված է 2014-11-04-ին.
  4. «Gold Derby Oscar MVP: Don't overlook Rene Russo in 'Nightcrawler'». Վերցված է 2014-11-04-ին.
  5. «Rene Russo's Startling Revelation: I Am Bipolar». PEOPLE.com. Վերցված է 15 October 2014-ին.
  6. «Rene Russo Reveals Battle With Bipolar Disorder». E! Online. 14 October 2014. Վերցված է 15 October 2014-ին.