Մասնակից:Օլեսյա Սահակյան/Ավազարկղ21

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Առնո՛լդ
Арнольд!
Ժանրարկածներ, կոմեդիա
ՌեժիսորԹակ Թակեր
ՍցենարիստՔրեյգ Բարտել, Ստիվ Վիկսել
ՊրոդյուսերԲարտել Քրեյգ, Ալբի Հեհտ, Մարդժորի Կոն
ԵրաժշտությունՋիմ Լենգ
ԵրկիրԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Լեզուանգլ.՝
ԸնկերությունNickelodeon Movies
Տևողություն75 րոպե

«Առնո՛լդ» - (անգլ.՝ Hey Arnold! The Movie) ամերիկյան լիամետրաժ մուլտիպլիկացիոն ֆիլմ, որը ստեղծվել է «Հեյ Առնո՛լդ» մուլտիպլիկացիոն սերիալի հիման վրա: Ֆիլմի պրեմիերան կայացել է 2002 թվականի հունիսի 28-ին:

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Այն տեղը, որտեղ «Future Tech Industries» կորպորացիայի սեփականատերը՝ պարոն Շեկը պատրաստվում էր կառուցել առևտրի կենտրոն, ապրում էր Առնոլդը՝ 33 և 37 թաղամասների միջև: Այդ թաղամասների բնակիչները դեմ էին այդ ամենին, դրա համար նրանք այդ ծրագիրը խափանելու համար բաժանում էին թռուցիկներ, կազմակերպում էին փառատոն՝ թաղամասը պահպանելու համար, իսկ Առնոլդի տատիկը (Գերտի) ինքն իրեն շղթայեց դռանը ի նշան նրա, որ նա հրաժարվում է լքել իր տունը: Այնուամենայնիվ թաղամասի մասին որոշումը արդեն ընդունված է, բայց այն փրկելու համար թաղամասի բնակիչները պետք է գտնեն մի փաստաթուղթ, որտեղ գրված է, որ հնում այդ թաղամասի տեղը եղել է «տոմատի միջադեպ», որն էլ մեծ դեր է խաղացել քաղաքացիական պատերազմում: Առնոլդը և Ջեռալդը գնում են փնտրելու փաստաթուղթը: Քաղաքական արխիվում փաստաթուղթը չգտնվեց, չկար նաև դիահերձարան պահակի մոտ, ով հետաքրքրվում էր հին փաստաթղթերով, սակայն հաջողվեց պարզել, որ միակ պատճենը պահվում է պարոն Շեկի գրասենյակում: Փաստաթղթի որոնմանը միանում է նաև Հելգան, ում հորը այդ ամենը ձեռք էր տալիս, բայց Հելգան վախենում էր, որ կկորցնի Առնոլդին ու նա նրան այլևս չի տեսնի: Սակայն վախենալով, որ Առնոլդը կնկատի նրան, նա ստիպված էր թաքնվել նրանցից: Առնոլդի ու Ջեռալդի հետ խոսում էր միայն հեռախոսով և ձայնը փոխում էր հատուկ սարքի օգնությամբ: Դրանում նրան օգնել է Բրիդժետը, ով սիրում էր լրտեսական գործեր:

Փաստաթղթի հետախուզման գիշերը Ջեռալդին և Առնոլդին հաջողվում է մտնել պարոն Շեկի գրասենյակը, բայց Շեկը արդեն սպասում էր նրանց, որպեսզի նրանց աչքերի առաջ ոչնչացնի փաստաթուղթը: Սակայն տեսախցիկում պահվել էր այդ ամենը: Չնայած պարոն Շեկի հակազդեցությունների Հելգային և Առնոլդին հաջողվում է վերցնել այդ տեսագրությունը: Նրանք տեսագրությունը ցուցադրում են մեծ էկրանի վրա և բոլոր թաղամասի բնակիչները ու ոստիկանությունը տեսնում են և պարոն Շեկին ձեռբակալում են՝ ապօրինի փաստաթղթերի ոչնչացման համար:

Մշակութային ակնարկներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Թաղամասի պահպանության աջակցությունը հանդիսանում է Lollapalooza համերգի անվան փառատոնի առաքումը
  • «Տոմատի միջադեպը» փաստացի իրադարձության է, որն առանցքային դեր է խաղացել Բոստոնյան թեյախմություն պատերազմում
  • «Deep voice», կեղծանուն է, որի ներքո Հելգան, Առնոլդը եւ Ջեռալդը շփվել են հեռախոսով,ներկայանալով որպես պետի տեղակալ - ՀԴԲ Մարկա Ֆելտա - Deep Throat[1]
  • Այն կադրերը, որոնցում Առնոլդի տատիկը, փորձում է փախչել բանտից դա «Ֆրենկ Դառաբոնտայի փախուստը Շոշենկայից» ֆիլմի պարոդիան է:

Արտադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմը թողարկվել է Paramount կինոընկերությունը: Սցենարի հեղինակներն են՝ Քրեյգ Բարլետը և Ստիվ Վիկսենը: Ֆիլմը ցուցադրվել է Nickelodeon հեռուստաալիքով[2]:

Վարձույթ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Հեյ Առնո՛լդ» ֆիլմը ձեռք չբերեց ժողովրդականություն և ցույց տվեց, որ ունի ցածր եկամուտ ( 13 միլիոն դոլարով և 10 միլիոն դոլար բյուջեյով ): Առևտրային հաջողության բացակայության պատճառով ֆիլմը սառեցվել է և այդ ֆիլմի սյուժեն դարձավ ուրիշ լիամետրաժ մուլտսերիալի հիմք «Հեյ Առնո՛լդ» - «Hey Arnold! The Jungle Movie» վերնագրով: Այս մուլտսերիալը ցուցադրվում էր Nickelodeon հեռուստալիքով, սակայն արդեն բավականին ժամանակ է չի ցուցադրվում, բայց իր երկրպագուների շնորհիվ ֆիլմը նորից կցուցադրվի սկսած 2017 թվականի նոյեմբերի 23-ից:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Reviews for Hey Arnold!: The Movie». Rotten Tomatoes. Վերցված է October 6, 2011-ին.
  2. Peters, Megan (July 22, 2016). «Hey Arnold! Movie To Premiere Next Thanksgiving». Comicbook.com. Վերցված է July 22, 2016-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]