Մասնակից:Օլեսյա Սահակյան/Ավազարկղ103

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Օլեսյա Սահակյան/Ավազարկղ103
Ծնվել է1993 թվականի հոկտեմբերի 29
ԾննդավայրԱՄՆԿալիֆոռնիա նահանգի Լոս-Անջելես քաղաքում
ՔաղաքացիությունԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Մասնագիտությունդերասանուհի
IMDbID ID 2086223

Ինդիա Ջոյ Այսլի (անգլ.՝ India Joy Eisley ծնվել է 1993 թվականի հոկտեմբերի 29-ին, Լոս-Անջելեսում) ամերիկյան դերասանուհի:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ինդիա Ջոյ Այսլին ծնվել է 1993 թվականի հոկտեմբերի 29-ին Կալիֆոռնիա նահանգի Լոս-Անջելես քաղաքում: Դերասանուհի Օլիվիա Հասսիի և երաժիշտ Դեվիդ Գլեն Այսլիի աղջիկն է:

Այսլին 2003 թվականին խաղացել է ՝ «Կալկաթայի մայր Թերեզան», որտեղ նկարահանվել է նաև նրա մայրիկը: 2005 թվականին Այսլին նկարահանվում է «Գիտակցության գաղտնիք» սարսափ ֆիլմում, որտեղ նա խաղում էր աննշան մի դերում: 2012 թվականին Այսլին նկարահանվում է «Ուրիշ կյանք. կենդանացում» ֆիլմում, որտեղ խաղում է գլխավոր դերասանուհու՝ վամպիր Սելինի աղջկա՝ Էվայի դերը[1]: Այսլիի խոսքերով նրան՝ Քեյտ Բեկինսեյլը, ընտրել է պատահական հանդիպելով ռեստորանում[2]: 2012 թվականի մայիսին Այսլին ստացավ «Մալեֆիսենտա» ֆիլմի՝ կախարդի դերը[3], բայց 2013 թվականի հոկտեմբերին այդ դերը նրա ձեռքից վերցրեցին և տվեցին Էլլի Պերնելլին:

2014 թվականի աշնանը Ինդիա Այսլին նկարահանվում է ռեժիսոր Բրյուս Ուեբբի «Սոցիալական ինքնասպանություն» ֆիլմում: Ֆիլմը Ռոմեոյի և Ջուլետտայի մասին էր: Ինդիան խաղում էր Ջուլետտայի դերը[4]:

Ֆիլմոգրաֆիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Թվական Հայկական անվանում Բնօրինակ անվանում Դեր
2003 Կալկաթայի մայր Թերեզան Madre Teresa անգլուհի
2005 Գիտակցության գաղտնիք Headspace Մարտա
2008-2013 Ծնողներից թաքուն The Secret Life of the American Teenager Էշլի Ջորհենս
2012 Ուրիշ կյանք. կենդանացում Underworld 4: Awakening Էվա
2014 Քայթ Kite Սավա
2014 Sitter Cam Հեզեր
2015 Սոցիալական ինքնասպանություն Social Suicide Ջուլիա
2016 Իմ սիրելի Աուդրինան My Sweet Audrina Օդրինա Էդայր
2016 AmeriGeddon Պեննի
2016 Քնած գեղեցկուհու անեցքը The Curse of Sleeping Beauty Քնած գեղեցկուհի
2016 Մեկ շաբաթ Հոլիվուդում One Week in Hollywood Էմբեր
2016 Ամերիգեդդոն Amerigeddon -

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Eric Shirey (23 января 2012). «India Eisley Vamps Out for 'Underworld Awakening'» (անգլերեն). Yahoo! Movies. Արխիվացված է օրիգինալից 2013-02-12-ին. Վերցված է 2013-02-06-ին.
  2. Marissa Charles (25 января 2012). «The Brit star raved India Eisley plays daughter new Underworld movie» (անգլերեն). Daily Mail. Արխիվացված է օրիգինալից 2013-02-12-ին. Վերցված է 2013-02-06-ին.
  3. Jeff Sneider (7 мая 2012). «Eisley to play a younger Jolie in 'Maleficent'» (անգլերեն). Variety. Արխիվացված է օրիգինալից 2013-02-12-ին. Վերցված է 2013-02-06-ին.
  4. Social Suicide(Социальное самоубийство) — информация о новом фильме.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]