Մասնակից:Քրիստինե Աղինյան/Ավազարկղ2

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կենսաբանական անվտանգության ծրագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Կղզիների էկոհամակարգի վրա բացասաբար են անդրադառնում կենդանիների և բույսերի ներմուծված տեսակները: Տեղի թռչունների ձվերը և ձագերը ոչնչացվում են, իսկ օտար բուսական աշխարհը ճնշում է տեղի բույսերին: Ժամանակի ընթացքում կղզիներում հայտնվել են այնպիսի բույսեր և կենդանիներ, ինչպիսին են ասիական առնետները, ճագարները, կատուները, մրջյունները, խոզերը, շները և լանտանան[1][2]:

Արգելոցի ստեղծումից առաջ Ֆենիքս կղզիների կենդանական աշխարհի վերջին լայնածավալ ուսումնասիրությունն իրականացվել է 1960-ականներին: 2006 թվականին նախաձեռնվել է նոր ուսումնասիրություն` պարզելու օտար տեսակների ներկայիս բաշխումը և տեղի կենդանիների ու բույսերի վերականգնման ծրագրի հնարավորությունը: Դրա արդյունքների հիման վրա եզրակացվել է, որ կղզիներից պետք է հեռացվեն վնասատուները, հատկապես ճագարները՝ Ռավակի կղզում և առնետները՝ Մաք Քին կղզում[1]։

Մաք Քին կղզում առնետների հայտնվելը կապված է 2002 թվականին նրա ափերի մոտ ձկնորսական տրաուլերի խորտակման հետ։ 2006 թվականի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ առնետների գիշատչությունը հանգեցրել է մրրկահավերի և այլ թռչունների պոպուլյացիաների գրեթե լրիվ ոչնչացմանը[2]։ Ռավակի կղզում ճագարները զբաղեցրել են այն նույն էկոլոգիական խորշը, ինչ թռչունները՝ միաժամանակ ոչնչացնելով նրանց համար անհրաժեշտ ռեսուրսներն ու բները[1]։

Որպես կղզիների կենսաբանական բազմազանության վերականգնման առաջին քայլ 2008 թվականին Մաք Քին և Ռավակի կղզիները մաքրվել են առնետներից ու ճագարներից։ 2009 թվականի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին իրականացված ստուգումը ցույց է տվել, որ ծրագիրը դրական արդյունք է տվել: Գիտնականները նշում են, որ 10 տարվա ընթացքում առաջին անգամ Մաք Քին կղզում թռչունները հաջողությամբ նոր սերունդ են ունեցել: Ռավակի կղզու վրա բուսականության վերականգնումը թռչուններին օգնել է տեղ գտնել նոր բների համար: Վերականգնվել են ծովային թռչունների պոպուլյացիաները։ 2011 թվականի հուլիսին կղզիները մաքրելու երկրորդ արշավախումբ էր ձեռնարկվել, որն անցկացվել է Էնդերբերիում և Բիրնիում: Երկու կղզիներում էկոհամակարգին սպառնացող օտար տեսակը եղել է խաղաղօվկիանոսյան առնետը:

  1. 1,0 1,1 1,2 Pierce, R.J., T. Etei, V. Kerr, E. Saul, A. Teatata, M. Thorsen, and G. Wragg. 2006. «Phoenix Islands conservation survey and assessment of restoration feasibility: Kiribati. Report prepared for: Pacific Invasives Initiative, CEPF and Conservation International, Samoa» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2012-05-25-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  2. 2,0 2,1 Pierce, R.J., and D. Brown. Phoenix Islands Restoration Project. 16-23 April, 2008. Accessed 28 August 2013.