Jump to content

Մասնակից:Քրիստինա Հովհաննիսյան/Ավազարկղ 6

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կալիումական աղեր, 1. կալիումական պարարտանյութերի սրտադրության հումքը, ջրում լուծելի կալիումի և կալիումամագնեզիում. միներալներից (սիլվինիտ, կարնալիտ, կաինիտ, պոլիհալիտ և այլն) կազմված լեռնային նստվածքային ապարներ: Հիմնական բաղադրիչներն են՝ կարնալիտային՝ 45–85% կարնալիտ, 18–50% հալիտ (NaCl) և խառնուրդներ, սիլվինիտ, խարտզալց՝ 8–25% սիլվին (KCl), 40–60% հալիտ (NaCl) և խառնուրդներ: Կալիումական աղեր առաջանում են հալիտային ջրամբարների մակերեսի մի մասում գոյացած կալիումական բնաղաջրի գոլորշացման հետևանքով: Պարունակում են 12–30% K2O: Կալիումական աղերի խոշոր հանքավայրերի մեծ մասը գտնվում է Ռուսաստանում (Ուրալ՝ Սոլիկամսկ, Պերմի շրջան), Արևմտյան Ղազախստանում, Արևմտյան Ուկրաինայում, Բելառուսում, Գերմանիայում, ԱՄՆ-ում, Կանադայում, Ֆրանսիայում և այլն: Կալիումական աղերից արտադրում են կալիումի քլորիդ, կալիումի սուլֆատ և այլ պարարտանյութեր: 2. Կալիումական պարարտանյութ, լուծվում է ջրում, թույլ խոնավածուծ է, քարացող, պարունակում է 30–40% K2O: Մանրացված կաինիտի KMg(SO4 )Cl · 2H2O կամ սիլվինիտի և կալիումի քլորիդի խառնուրդն է: Կիրառում են բոլոր տիպի (հատկապես յուրացված տորֆաճահիճներում, ողողվող, կավավազ ճմապոդզոլային) հողերում տարբեր մշակաբույսերի համար, հաճախ որպես հիմնական պարարտանյութ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Գյուղատնտեսական հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։