Մասնակից:Քրիստինա Հովակիմյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քրիստինա Հովակիմյան
Kristina Hovakimyan
Ծնվել է02 Մայիս, 1976 Երևան
ԱզգությունՀայ
Գործունեության ոլորտԴերասանուհի

Քրիստինա Հովակիմյան Գեորգիի (Մայիսի 2, 1976, Երևան, Խորհրդային Հայաստան ) թատրոնի և կինոյի հայ դերասանուհի։



Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1983-1990 թվականներին սովորել է Սայաթ-Նովայի անվան Երևանի երաժշտական դպրոցի դաշնամուրային բաժնում։

1993-1999 թվականներին սովորել է Երևանի «Հրաչյա Աճառյան» համալսարանի միջազգային ժուռնալիստիկայի և թարգմանչության ֆակուլտետում, ժուռնալիստ-միջազգայնագետ որակավորմամբ` երկու լեզուների իմացությամբ ֆրանսերեն և իսպաներեն։

1995-1999 թվականներին սովորել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի՝ մունջ դրամայի թատրոնի դերասանական բաժնում։

Աշխատանքային գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1997 թվականին աշխատել է FM 103․5 «Արձագանք» ռադիոկայանում` հեղինակելով «Կինոն, թատրոնը և ես» հաղորդումը։

2000 թվականից առ այսօր աշխատում է Հենրիկ Մալյանի անվան կինոդերասանի թատրոնում որպես դերասանուհի։

2000-2001 թվականներին աշխատել է դերասանուհի Ֆրանսիայի «Lanicolacheur» ընկերության «Prunus Armenica» (7 miniatures pour Paradjanov) թատերական նախագծում։ Նախագիծը իր մեջ ներառում էր երեք լեզու` ֆրանսերեն, ռուսերեն և հայերեն։ Վերոնշյալ նախագծի շրջանակներում հյուրախաղերով հանդես է եկել Մարսելում, Տուրում, Թուլուզում, Փարիզում, Վալանսում և Դրագինյանում։

2002 թվականից առ այսօր աշխատում է Հայաստանի հանրային հեռուստաընկերության կրկնօրինակման բաժնում որպես կրկօրինակման դերասանուհի։

Ներկայացումների ցանկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հենրիկ Մալյանի անվան կինոդերասանի թատրոնի ներկայացումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կինո[խմբագրել | խմբագրել կոդը]

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կատեգորիա:Մալյան Թատրոն Կատեգորիա:Դերասանուհի Կատեգորիա:Կինո կենտրոն Կատեգորիա:Ճանապարհորդություն դեպի Հայաստան