Մասնակից:Տաթև Ա/Ավազարկղ 1

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տաթև Ա/Ավազարկղ 1
ՏեղանքԱրցախ Արցախի Հանրապետություն, Ասկերանի շրջան
Հատում էԿարկառ
Կառուցվել է19-րդ դարի 40-ական թթ.
Հիմնական թռիչք6,64 մ
Լայնություն3.53 մ
Բարձրություն6,30 մ

Թադեոսի կամուրջ, գտնվում է Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Քարաշեն (Դաշուշեն) գյուղից 0,8 կմ հարավ-արևմուտք՝ Կարկառ գետի վրա:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կառուցվել է 19-րդ դարի 40-ական թվականներին: Կամուրջը երկթռիչք է: Բացառությամբ կամարի անկյունաքարերի, որոնք իրականացված են սրբատաշ կրաքարով, կամրջի մնացած հատվածները շարված են անմշակ քարերով, կրաշաղախով: Կամրջի մեծ թռիչքը 6,64 մետր է, փոքրը՝ 3,03 մ, անցուղու լայնությունը՝ 3,53 մ, բարձրությունը՝ 6,30 մ: Աշխարհագրական կոորդինատներն են՝ N 39°47′44.09″, E 46°46′28.77″:

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Սամվել Կարապետյան, Արցախի կամուրջներ, Երևան, 2009թ.

Կատեգորիա:Ասկերանի շրջանի հուշարձանների ցանկեր