Jump to content

Մասնակից:Վահե Միրզոյան/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

«Կադոտա», Դոտատո, Բալակոտ, թզենու ամերիկյան սորտ: Մշակվում է ՀՀ Սյունիքի մարզում և հյուսիս-արևելյան գյուղատնտեսական գոտիներում:

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծառը միջին աճելության է, լայնատարած-ձվաձև, թեթևակի ձգված խիտ պսակով: Պտղաբերում է տնկման 3-րդ տարում: Առաջին բերքի պտուղները՝ խոշոր (60-80 գրամ և ավելի), երկրորդ բերքինը՝ միջին և միջին մեծ (30–50 գ), տանձաձև կամ ձվաձև, թեթևակի թեքված վզիկով, կլորավուն գագաթով, լայն կողավոր: Աչքը կիսաբաց է, միջին մեծության: Մաշկը՝ դեղնականաչ, կողերի ուղղությամբ՝ պարզ արտահայտված կանաչ շերտերով, փայլուն, միջին հաստության, ամուր, ճկուն, հիմքի մոտ՝ թույլ մոմափառով: Պտղամիսը՝ բաց վարդագույն, նուրբ, հյութալի, հատիկավոր, թույլ բուրմունքով: Առաջին բերքի հասունացումը՝ հուլիսին, երկրորդինը՝ օգոստի կեսից հոկտեմբերի կեսը: Բերքատվությունը՝ 20–22 տ/ հա: Պտղաբերում է առանց փշոտման, բայց փոշոտումից առաջացած պտուղներն ավելի խոշոր են և ավելի որակյալ: Պտուղներն օգտագործվում են թարմ և վերամշակված (պահածոյացում, չիր):

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Գյուղատնտեսական հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։