Մասնակից:Սոֆի Շահնազարյան/Զբոսանք աշխարհով-6

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

«13 ուրվական» (անգլ.՝ 13 Ghosts), ամերիկացի ռեժիսոր Վիլյամ Քասլի սարսափ ֆիլմը։ Նկարահանվել է 1960 թվականին։ 2001 թվականին նկարահանվել է կինոնկարի ռեմեյքը՝ «Տասներեք տեսիլքները»։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղքատ հնէաբան Սայրուս Զորբան իր հորեղբորից որպես ժառանգություն ստանում է հին առանձնատուն։ Ընդ որում, կտակում նշվում է, որ եթե գիտնականն իր ընտանիքի հետ չբնակվի այդ տանը, ապա կկորցնի տան նկատմամբ իրավունքները։ Տունը վաճառել չի կարելի։ Երբ Սայրուսը, իր կինը՝ Հիլդան, դուստրը՝ Մեդեան և որդին՝ Բաքը տեղափոխվում են տուն, պարզվում է, որ տունը լի է ուրվականներով։

Պարզվում է, որ տան նախկին տերը՝ Պլեյտո Զորբան հորինել է մի սարք, որը թույլ է տալիս տեսնել ուրվականներին, որն էլ տալիս է նրանց կառավարելու որոշակի հնարավորություն։ Ի վերջո նրան հաջողվում է գտնել 11 ուրվական, իսկ 12-րդը դառնում է նա ինքը։ Ի լրումն ամեն ինչի տանը թաքնված է մեծ գումար։ Որպեսզի բացահայտեն, թե որտեղ է գտնվում Զորբայի կարողությունները, ընտանիքի անդամները որոշում են անցկացնել ոգեհարության արարողություն, որպես մեդիում օգտոգործելով սպասուհի Իլեյնին։ Արարողության ընթացքում մասնակիցներն իմանում են, որ այդ գիշեր պետք է սպանվի ևս մեկ մարդ։

Մինչդեռ փաստաբան Բեն Ռաշը Բաքի օգնությամբ կարողանում է գտնել տանը թաքցված գումարները։ Հետո, նա որոում է տղային տալ բժիշկ Զորբային, բայց նա գերադասում է սպանել փաստաբանին։ Պարզվում է, որ Բենն էր սպանել առանձնատան նախկին սեփականատիրոջը, իսկ հնէաբանի ընտանիքը ստանում է 100 հազար դոլար։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Չարլզ Հերբերտ - Բաք Զորբա
  • Ջո Մորոու - Մեդեա Զորբա
  • Ռոզմարի Դեքամպ - Հիլդա Զորբա
  • Մարտին Միլներ - Բնեջամին Ռաշ, փաստաբան
  • Դոնալդ Վուդս - Սայրուս Զորբա
  • Մարգարեթ Հեմիլթոն - Իլեյն Զակարիդես
  • Ջոն Վան Դրիլեն - Վան Ալեն

Գեղարվեստական առանձնահատկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմը ունի նախաբան, որի ժամանակ Ուիլիամ Քասլը տեղեկացնում է, որ ֆիլմը դիտելու համար անհրաժեշտ է օգտագործել ակնոց, որն անձամբ ցուցադրում է։ Ֆիլմի ընթացքում հայտնվում են հատուկ ենթագրեր, որոնք խորհուրդ են տալիս հանել կամ հագնել ակնոցը։ Ընդ որում, եթե ֆիլմը սև-սպիտակ է, ապա ուրվականների տեսարանները նկարահանվել են կապույտ սեպիաներով։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]