Մասնակից:Սարգսյան Օֆելյա/Ավազարկղ2

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կամիլա Ռեբեկա Մորրոն Պոլակ[1] (ծնված 1997 թվականի հունիսի 16-ին)[2] ամերիկացի մոդել և դերասանուհի։ Դերասանական դեբյուտը նա կատարել է Ջեյմս Ֆրանկոյի «Բուկովսկի» ֆիլմում։ Նա նաև մասնակցել է Մահվան ծարավ և «Երբեք չվերադառնալ» ֆիլմերին, որոնց պրեմիերան կայացավ Սանդենս կինոփառատոնում 2018 թվականի հունվարին։

Վաղ տարիներ և կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մորրոնեն ծնվել է Կալիֆորնիա նահանգի Լոս Անջելես քաղաքում [3] արգենտինացի դերասաններ Մաքսիմո Մորոնեի և Լուսիլա Պոլակի ընտանիքում, ով հանդես է գալիս Լուսիլա Սոլա բեմական անունով։ Նրանք Լոս Անջելես են տեղափոխվել Մորրոնեի ծնվելուց անմիջապես առաջ, իսկ 2006 թվականին ամուսնալուծվել են։[4] Նրա մայրը հետագայում երկարաժամկետ հարաբերություններ է ունեցել դերասան Ալ Պաչինոյի հետ 2007- 2015 թվականներին։ Չնայած նրանք երբեք չեն ամուսնացել, Մորրոնեն Պաչինոյին անվանում է իր խորթ հայր:[5] Մորոնեն ավարտել է Բևերլի Հիլզի ավագ դպրոցը 2015 թվականին։ [6]

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Մոդելավորում[խմբագրել | խմբագրել կոդը]

Նա իր կարիերան սկսել է որպես մոդել և 2016 թվականին հայտնվել թուրքական «Վոգ» թերթի շապիկին: Իր դեբյուտային մոդելավորումը նա արեց Moschino-ի 2017-ի առողջարանային հավաքածուի համար:

Դերասանական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մորոնեն իր դերասանական դեբյուտը կատարել է 2013 թվականին Ջեյմս Ֆրանկոյի «Բուկովսկի ֆիլմում»։ 2018 թվականին նա վերադարձավ դերասանությանը, նկարահանվեց «Մահվան ծարավ» մարտաֆիլմում [7] և նկարահանվել է Ավգուստին Ֆրիզելի ռեժիսորական դեբյուտում՝ «Երբեք չվերադառնալ»-ում[8][9]: Վերջին ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել 2018 թվականի Սանդենս կինոփառատոնում և թողարկվել A24 կազմակերպության կողմից:[10]Daisy Jones & The Six ֆիլմում նկարահանվելուց հետո Մորրոնեն ասաց, որ իր կարիերան կենտրոնացնելու է դերասանության, այլ ոչ թե մոդելավորման վրա:[11]

2019 թվականի հոկտեմբերի 18-ին Մորոնեն ստացավ «Ծագող աստղ» մրցանակը Սան Դիեգոյի միջազգային կինոփառատոնում։[12]

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Մորոնեն 2017 թվականից հարաբերությունների մեջ է ամերիկացի դերասան Լեոնարդո ԴիԿապրիոյի հետ: Նրանք առաջին անգամ հանրությանը հանդես եկան որպես զույգ 2020 թվականին 92-րդ Օսկարի մրցանակաբաշխության ժամանակ, որտեղ նա հավակնում էր Օսկար լավագույն դերասանի համար «Մի անգամ Հոլիվուդում» ֆիլմի համար։[13][14]

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Year Series Role Notes
2013 Բուկովսկի Դերասանուհի
2018 Երբեք չվերադառնալ Ջեսսի
Մահվան ծարավ Ջորդան Քերսի
2019 Միքին և արջը Միքի Պեք
2020 Հովտի աղջիկ [15] Ռուբի Ռիչման


Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «¿Quién es la nueva novia de DiCaprio?» (Spanish). Mexico City, Mexico: El Universal. August 6, 2018.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  2. Barbour, Shannon (January 5, 2020). «Everything You Wanted to Know About Leonardo DiCaprio and Camila Morrone's Controversial Relationship». Cosmopolitan. Արխիվացված է օրիգինալից January 5, 2020-ին. «Camila made her grand entrance to the world during Gemini season in 1997»
  3. name=":0"/><ref name=":1"
  4. «Camila Morrone Is Not Reading Your Negative Comments on Instagram». Vulture.
  5. Guthrie, Susannah (December 3, 2018). «Who Is Carmila Morrone? The 21-Year-Old Model Who's Stolen Leonardo DiCaprio's Heart». Harper's Bazaar. Australia edition. Արխիվացված է օրիգինալից June 4, 2019-ին. Վերցված է May 21, 2019-ին.
  6. «Camila Morrone Is Not Reading Your Negative Comments on Instagram». Vulture.
  7. N'Duka, Amanda (October 7, 2016). «Eli Roth's 'Death Wish' Adds Kimberly Elise and Camilla Morrone». Deadline Hollywood. Վերցված է October 18, 2016-ին.
  8. «Never Goin' Back». Sundance Film Festival. The Sundance Institute. Վերցված է April 6, 2018-ին.
  9. «2018 Sundance Film Festival: Feature Films Announced». Sundance Film Festival. The Sundance Institute. 29 November 2017. Վերցված է 6 April 2018-ին.
  10. Kroll, Justin (7 March 2018). «A24 Lands Rights to Sundance and SXSWPic 'Never Goin' Back' (EXCLUSIVE)». Variety. Penske Business Media. Վերցված է April 6, 2018-ին.
  11. Duboff, Josh (February 2020). «The Young and the Restless». WSJ. էջ 89. Վերցված է January 18, 2020-ին.
  12. «Night Of The Stars Tribute». San Diego International Film Festival. 2019-09-18. Արխիվացված է օրիգինալից 18 September 2019-ին. Վերցված է 2019-09-18-ին.
  13. Walsh, Savannah; Bailey, Alyssa (2021-06-02). «All About Camila Morrone, Leonardo DiCaprio's Girlfriend of Over 3 Years». ELLE (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2021-06-15-ին.
  14. Sanchez, Chelsey (2021-01-03). «Leonardo DiCaprio & Camila Morrone Surprised Shoppers on New Year's Eve». Harper's BAZAAR (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2021-06-15-ին.
  15. Coggan, Devan (April 15, 2020). «Exclusive: Here's a, like, super rad look at the Valley Girl musical remake». Entertainment Weekly. Վերցված է April 15, 2020-ին.