Մասնակից:Սահակյան Անահիտ/Ավազարկղ 8

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Խաղաղության և համաձայնության պալատ, բրգաձև շինություն, որը ստեղծվել է Ղազախստանի մայրաքաղաք Նուր-Սուլթանում ճարտարապետ Նորման Ֆոսթերի կողմից հատուկ «Համաշխարհային և ավանդական կրոնների առաջնորդների համագումարի» անցկացման համար[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Խաղաղության և համաձայնության պալատի նախագծի հեղինակը բրիտանացի ճարտարապետ Նորման Ռոբերտ Ֆոսթերն է: Բուրգի շենքը կառուցվել է թուրքական «Սեմբոլ Ինշաաթ» շինարարական ընկերության կողմից:

Բուրգի կառուցումն ավարտվել է 2006 թվականին, իսկ համերգասրահը բացել է Մոնսերատ Կաբալյեն:

Խաղաղության և համաձայնության պալատը մայրաքաղաքի տեսարժան վայրերից մեկն է: Բուրգը դարձել է տարբեր կրոնների, էթնիկ խմբերի և մշակույթների միասնության, ժողովրդի և պետության, ամբողջ աշխարհի խորհրդանիշը: Խաղաղության և համաձայնության պալատի ստեղծման գաղափարը պատկանում է Ղազախստանի Հանրապետության նախագահ Նազարբաևին։ Վերջինս այն ներկայացրել է 2003 թվականի սեպտեմբերի 23-24-ը Աստանայում կայացած «Համաշխարհային և ավանդական-ազգային կրոնների առաջին համագումարի» ժամանակ: 2006 թվականին Խաղաղության և համերաշխության պալատը ընդունել է երկրորդ համագումարի պատվիրակության անդամներին և մասնակիցներին:

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բուրգը կրոնական արարողությունների և հանդուրժողականության կենտրոն է:

Բուրգի տարածքը 28 հազար մ2 է։ Խաղաղության և համերաշխության պալատը համալրված է ժամանակակից սարքավորումներով հագեցած կոնֆերանս սրահներով և ցուցահանդեսային տարածքներով, արվեստի, պատկերասրահներով:

Աստանայի բուրգերի պատկերը հոբելյանական 500 տենգեի վրա՝ նվիրված Ղազախստանի մայրաքաղաքի 10-ամյակին

Օպերային դահլիճում տեղավորվում է 1302 հանդիսատես, կա 20 դիմահարդարման սենյակ: Դահլիճի ինտերիերը բոսորագույն-ոսկեգույն երանգների մեջ է, իսկ վերևում կա արև-պատուհան: 80 մարդու համար նախատեսված նվագախմբային փոսով և 2,8 մետր խորությամբ բեմը նախատեսված է տարբեր մակարդակի բեմադրությունների համար[2]։

«Քեոփս Ատրիում» դահլիճը, որը զբաղեցնում է ավելի քան 2000 մ2 տարածք և բաղկացած է 4 հարակից պատկերասրահից, պատրաստ է միաժամանակ տեղավորել 1000 հյուր: Դահլիճի պատկերասրահում ներկայացվում է «Մինչև 2030 թվականը Աստանայի զարգացման հիմնական ծրագիրը»:

Վերին հարկում «Բնօրրան» դահլիճն է՝ ապակյա գմբեթով, որտեղ պատկերված է Ղազախստանի Հանրապետության տարբեր ժողովուրդներին խորհրդանշող 130 աղավնի[3]։

Մայրաքաղաքի հյուրերն ու բնակիչները արվեստի գործերին ծանոթանում են «Кұланшы» ժամանակակից արվեստի կենտրոնում և «Шежіре» պատկերասրահում: Դրանցում անցկացվում են Ղազախստանի, մոտակա և հեռավոր արտասահմանյան երկրների արվեստագետների աշխատանքների ցուցահանդեսներ և ստեղծագործական երեկոներ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. www.fosterandpartners.com, Foster + Partners /. «Palace of Peace and Reconciliation | Foster + Partners». www.fosterandpartners.com (անգլերեն). Վերցված է 2017-10-27-ին.
  2. http://astana-piramida.kz/en/opera-hall/
  3. «Дворец Мира и согласия». Mustvisit. Վերցված է 2016-09-30-ին.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]