Մասնակից:Սահակյան Անահիտ/Ավազարկղ1

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Վերնագիրը գրել՝ Ռոբերտ Ավագյան (նկարիչ)

Ռոբերտ Պետրոսի Ավագյան (), խորհրդային նկարիչ, գծանկարիչ և քանդակագործ։ Եղել է ԽՍՀՄ նկարիչների միության անդամ (1968)։ Ուզբեկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության Համզայի անվան պետական մրցանակի դափնեկիր է (1983)։ Թեև ունի գեղանկարչական կրթություն, սակայն առավել մեծ ճանաչում է ձեռք բերել որպես քանդակագործ և մոնումենտալ ստեղծագործությունների հեղինակ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռոբերտ Ավագյանը ծնվել է 1932 թվականի հուլիսի 18-ին Հյուսիսային Օսիայի Օրջոնիկիձե քաղաքում (ներկայումս՝ Վլադիկավկազ)՝ ծառայողի ընտանիքում։ Նախնական գեղարվեստական կրթությունը ստացել է տեղի՝ Ալեքսանդր Պուշկինի անվան գեղարվեստի դպրոցում։ 1957 թվականին ավարտել է Օրջոնիկիձեի գեղարվեստամանկավարժական ուսումնարանը և աշխատել որպես նկարչության ուսուցիչ Չերմեն գյուղի միջնակարգ գեղարվեստական դպրոցում։

1958-1964 թվականներին սովորել է Լենինգրադի Ի. Ե. Ռեպինի անվան գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտի գեղանկարչության բաժնում[1]։ Նրա ուսուցիչներից էր Իոսիֆ Արծաթը։

Մահացել է 2002 թվականին հունիսի 14-ին։ Թաղված է Տաշքենդի թիվ 1 քաղաքային գերեզմանատանը։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Համալսարանն ավարտելուց հետո Ավագյանը գործուղվել է Ուզբեկստանի Կոկանդ քաղաք։ 1964 թվականից դասավանդել է Կոկանդի պետական մանկավարժական ինստիտուտում։ Մասնակցել է քաղաքային, հանրապետական և համամիութենական ցուցահանդեսների։ 1965-1971 թվականներին եղել է Կոկանդ քաղաքի Գեղանկարչության շրջանային խորհրդի անդամ։

1968 թվականին դարձել է ԽՍՀՄ նկարիչների միության անդամ։ 1969-1971 թվականներին դասավանդել է Կոկանդի գեղարվեստամանկավարժական ուսումնարանում։

1972 թվականին ընտանիքի հետ տեղափոխվել է Տաշքենդ։ Աշխատել է Գեղարվեստի հիմնադրամի քանդակագործության և հիշատակի արվեստի կոմբինատում և Ուզբեկստանի մշակույթի նախարարության փորձարարական կոմբինատում։ Հեղինակել է մի շարք հուշարձաններ։ Ավագյանն ակտիվորեն մասնակցել ինչպես հանրապետական և համամիութենական ցուցահանդեսներին, այնպես էլ քանդակագործության միջազգային մրցույթներինր[2]։

1988 թվականին մասնակցել է Աշխաբադում կայացած Քանդակագործության առաջին համամիութենական սիմպոզիումին։

1991 թվականից Ուզբեկստանի գեղարվեստի ակադեմիայի անդամ է։

1988-2002 թվականներին ակտիվ աշխատանքներ է տարել Տաշքենդ, Բուխարա, Նուկուս և Յանգիբազար քաղաքներում մոնումենտալ ստեղծագործությունների ստեղծման ուղղությամբ։

Մրցանակներ և պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1966 թվականին Հեղափոխության մարտիկների հուշարձանի ստեղծման համար պարգևատրվել է Կոկանդի քաղաքային կոմիտեի դիպլոմով։ 1986 թվականին դարձել է Ուզբեկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության Համզայի անվան պետական մրցանակի դափնեկիր «Իկարուս» քանդակի ստեղծման համար[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Одиннадцатая Всесоюзная Выставка дипломных работ Студентов художественных вузов СССР. Выпуск 1964-65. Каталог // ВГБИЛ «Искусство». Москва. И-51. 1965
  2. 2,0 2,1 Дворец Авиастроителей в Ташкенте // Строительство и архитектура Узбекистана. — 1981. — № 2.

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Одиннадцатая Всесоюзная Выставка дипломных работ Студентов художественных вузов СССР. Выпуск 1964-65. Каталог // ВГБИЛ «Искусство». Москва. И-51. 1965
  • М.Могилевский «Его труд — вдохновение» // Знамя Труда. 13 августа 1965
  • Юбилейная областная выставка художников Ферганской долины. Каталог // Ферг. Тип. Зак № 7497-200-67г.
  • М.Новик «Памяти павши будьте достойны» // Ферганская правда. 5 мая 1967
  • Р.Александрова «Руки творят красоту» // Газета «Знамя труда». 2 июня 1970
  • В.Тарасова «Плачь, но и гордись!» // Ферганская правда. 15 сентября 1970
  • И.Караадаов «Искусным резцом» // Ферганская правда. 1 октября 1970
  • Анонс открытия памятника // Ферганская правда. 1 декабря 1970
  • В.Петренко «Ваятель, сын трех матерей» // Ферганская правда. 6 февраля 1971
  • Л.Владимирова «Нефтяникам посвящается» (статья об открытии Нового корпуса Нефтяного техникума. Мозаичное панно) // Знамя труда. 16 октября 1971
  • Дворец Авиастроителей в Ташкенте // Строительство и архитектура Узбекистана № 2, 1981
  • Л.Иванов «Всех жанров свет» // Ферганская правда. 16 ноября 1971
  • В.Кузнецова «Открытие нового Дома кино в Ташкенте» // Советская культура. 11 июня 1982
  • Скульптура республик Средней Азии и Казахстана. Каталог выставки // Советский Художник. Москва. 1982
  • Роберт Петросович Авакян. Скульптура, живопись, рисунок, акварель, пастель. Каталог // ГП ТППО «Матбуот». Ташкент. 19.03.83
  • О.Апухтин «Дуэт художников» // Вечерний Ташкент. 11 апреля 1983
  • Ф.Максумова «Дыхание жизни» // Ташкентская правда. 19 апреля 1983
  • А.Иванова «Свое слово в искусстве» // Ударник. 13 мая 1983
  • В.Буракин, И.Исраилов, П.Захидов «Устремленный в небо» // Правда Востока. 25 октября 1983
  • С отчетом перед земляками // Социалистическая Осетия. 28 июня 1985
  • И.Константинова «…и течет река» // Молодой коммунист. 6 июля 1985
  • Э.Эрназаров «Не пришедшим с полей войны» // Ташкентская правда. 10 мая 1985
  • Н.Кокорина «В творческом поиске» // Комсомолец Узбекистана. 11 июня 1985
  • Анонс выставки // Растдзинад. 9 июля 1985
  • А.Дзантиев «Живая правда жизни» // Социалистическая Осетия. 14 июля 1985
  • Пятый Всесоюзный смотр лучших архитектурных произведений 1985 года // Архитектура и строительство Узбекистана № 12 1986
  • О.Апухтин "Меориал «Победа» // Вечерний Ташкент. 16 февраля 1986
  • О.Апухтин «Гармония форм» // Ташкентская правда. 25 июля 1986
  • 3-я Республиканская выставка. Скульптура. Каталог // ГП ТППО «Матбуот». Ташкент. 25.11.86
  • Е.Гришин «Ашхабадский парк скульптуры» // Вечерний Ашхабад. 29 ноября 1988
  • Всесоюзный симпозиум скульптуры «Ашхабад 88». Каталог // Ашхабад, 1988
  • А.Танхельсон «Прикосновение к таинству. Резец и кисть Роберта Авакяна» // Народное слово. 13 августа 1995
  • Роберт Авакян. Юбилейная выставка. Каталог // Asgard-design, 2002