Մասնակից:Ռոզի Մխիթարյան/Ավազարկղ2

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ամլացում, բժշկական միջամտության որևէ եղանակով, անձին միտումնավոր կերպով վերարտադրվելու ունակությունից զրկելն է: Ամլության այլ պատճառների մասին կարող եք ծանոթանալ անպտղության մասին էջում: Ամլացումն իրականացվում է և՛ վիրահատական, և՛ ոչ վիրահատական մեթոդներով, ինչպես կանանց, այնպես էլ տղամարդկանց մոտ: Ամլացումն իրականացվում է մշտական արդյունք ձեռք բերելու ակնկալիքով. սովորաբար, այն դժվար դարձելի կամ անդարձելի մեթոդ է:

Կանանց ամլացումը, մեծ մասամբ, իրականացվում է զարգացող երկրներում, մինչդեռ տղամարդկանց ամլացումը կամ վազէկտոմիան հիմնականում հատուկ է արդյունաբերական երկրներին: Աշխարհում ամլացման ցուցանիշներում մեծ է կանանց ամլացման չափաբաժինը, սակայն մեթոդի ընտրության դրդապատճառները տարբեր են՝ ժողովրդագրական գործոններով պայմանավորված: Սովորաբար, ամլացման մասին խոսելիս առաջին հերթին կենտրոնանում ենք մարդու նկատմամբ դրա ֆիզիկական ազդեցության վրա, այդուհանդերձ այն կարող է ազդել նաև մարդու հոգեկան առողջության, ընտանիքի և, ընդհանրապես, համայնքի վրա։

Մեթոդները[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիրաբուժական

Վիրաբուժական ամլացման մեթոդներից են՝

  • Արգանդափողերի կապում in females, known popularly as "having one's tubes tied". The Fallopian tubes, which allow the sperm to fertilize the ovum and would carry the fertilized ovum to the uterus, are closed. This generally involves a general anesthetic and a laparotomy or laparoscopic approach to cut, clip or cauterize the fallopian tubes
  • Վազէկտոմիա (տղամարդու ամլացում)- The vasa deferentia, the tubes that connect the testicles to the prostate, are cut and closed. This prevents sperm produced in the testicles from entering the ejaculated semen (which is mostly produced in the seminal vesicles and prostate). Although the term vasectomy is established in the general community, the correct medical terminology is vasoligation
  • Հիստերեկտոմիա- վիրահատության միջոցով հեռացվում է արգանդը՝ ընդմիշտ կանխելով հղիությունը և որոշ հիվանդություններ, ինչպես օրինակ՝ արգանդի քաղցքեղը:
  • Ամորձատումը (կրտում). վիրահատության միջոցով հեռացվում են տղամարդու ամորձիները: Այս մեթոդը հիմնականում կիրառվում է կենդանիների ամլացման դեպքում և շատ հազվադեպ՝ մարդկանց: Նախկինում այս մեթոդը կիրառել են նաև տղա երեխաների համար այլ նպատակներով, որոնց մասին կարելի է ծանոթանալ հետևյալ հոդվածներում՝ «Կաստրատ» և «Ներքինի»։

Միջլուսանցքային

Միջլուսանցքային միջամտություններն իրականացվում են կնոջ վերարդադրողական ուղիներ ներթափանցելու միջոցով: Միջամտության ընթացքում կատետրի օգնությամբ արգանդափողերում (Ֆալոպյան փողեր) տեղադրվում է նյութ, որն աստիճանաբար խցանում է դրանք տվյալ հատվածում: Նմանատիպ գործողությունները սովորաբար անվանում են ոչ-վիրաբուժական, քանի որ դրանք իրականացվում են օգտագործելով մարմնի բնական բացվածքը, և, հետևաբար, վիրահատական կտրվածք անելու անհրաժեշտություն չի առաջանում:

Դեղաբանական

Չկա այնպիսի «ամլացնող հաբ», որը կարող է մշտապես զրկել վերարտադրվելու կարողությունից, չնայած հայտնի են խաբեության դեպքեր, երբ կեղծ դեղամիջոցներին, ինչպիսին է պրոգեստերեքսը, վերագրվել են նմանատիպ ազդեցություններ:

Ազդեցությունները[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիզիկական

Կարևոր է հասկանալ, թե ինչպիսի ազդեցություն է ունենում մարդու վրա ամլացումը, քանի որ այն բեղմնականխման տարածված մեթոդ է: Ծննդաբերությունից հետո որոշ ժամանակ անց արգանդափողերի կապում կատարած կանանց շրջանում իրականացված հետազոտությունները ցույց են տվել, որ այն կամ չի ազդել կամ դրականորեն է ազդել սեռական հետաքրքրությունների/հակումների և սեռական հաճույքի վրա:[1] Համանման արդյունք է արձանագրվել նաև վազեկտոմիա իրականացրած տղամարդկանց շրջանում: Վազէկտոմինան չի ունեցել բացասական ազդեցություն տղամարդկանց բավարարվածության վրա, և, որպես արդյունք, չեն նկատվել էական փոփոխություններ զույգերի հարաբերություններում և չի նվազել ամուսինների բավարարվածությունը: [2] Համաձայն Ջոն Հոպկինսի բժշկական կենտրոնի տվյալների՝ արգանդափողերի կապումը 1000 կանանցից մեկից պակաս դեպքում է լուրջ խնդիրիների պատճառ դառնում: Չնայած արգանդափողերի կապումը արդյունավետ միջամտություն է, այնուամենայնիվ, 200 կանանցից մեկը կարող է ունենալ հղիություն: Արգանդափողերի կապման հավանական վտանգներից են՝ արնահոսությունը մաշկի վրա արված կտրվածքից կամ արյունահոսությունը որովայնի խոռոչում, վարակը, որովայնի խոռոչի այլ օրգանների վնասվածքները, անզգայացման կողմնակի ազդեցությունը, արտարգանդային հղիությունը (ձվաբջիջը բեղմնավորվում է արգանդից դուրս) և արգանդափողերի թերի խցանումը, որը հանգեցնում է հղիության: [3] Վազէկտոմիայի հնարավոր վտանգներից են՝ հետվիրաբուժական երկարատև ցավերը, արնահոսությունը և կապտուկները, վիրահատության ժամանակ արտահոսած սերմնահեղուկի հետևանքով առաջացած (սովորաբար՝ թույլ) բորբոքային ռեակցիան՝ սերմնահեղուկի գրանուլոմա, և վարակը: Բացի այդ, սպերման տեղափոխող սերմնածորանի երկու ծայրերը կտրված հատվածում կարող են կպչել միմյանց և զարգանալ՝ վերականգնելով անցանելիությունը, ինչը կարող է հանգեցնել չպլանավորած հղիության: [4]

Հոգեբանական[խմբագրել | խմբագրել կոդը]

Դժվար կլինի գնահատել ամլացման հոգեբանական ազդեցությունը, քանի որ նրանց մոտ, ովքեր ի վերջո որոշել են ամլացում իրականացնել, կարող է հոգեբանական որևէ երևույթ առավել գերակշռող լինել: Ամլացման և հոգեբանական խնդիրների միջև կապն ավելի շուտ հարաբերակցական է քան պատճառական: Եթե անձը այդ քայլին է դիմում հարկադրաբար կամ առանց լիարժեք գիտակցելու մեթոդի էությունը և դրա հետևանքները, ապա ավելի հավանական է, որ նա հետագայում կունենա հոգեբանական խնդիրներ: Քանի որ ամլացումը հիմնականում անդարձելի միջամտություն է, հետևաբար դրա հիմնական հոգեբանական դրսևորումը իրականացված վիրահատության մասին զղջալն է, իսկ զղջալու հիմնական պատճառը՝ կրկին երեխաներ ունենալու ցանկությունը:[5]

Այն երկրներում, ուր ավելի արմատացած է ավանադական հայրիշխանական համակարգը, կնոջ ամլացումը, տարբեր պատճառներով, կարող է ամուսնու կողմից վիրավորական վարքագծի առիթ հանդիսանալ:[6] Ամլացումը կարող է անվստահություն սերմանել ամուսինների միջև, եթե ամուսինը միջամտությունից հետո սկսի կասկածել կնոջն անհավատարմության մեջ: Ավելին, ամուսինը կարող է զայրանալ և ագրեսիվ վարքագիծ դսևորել, եթե ամլացման որոշումը կինը կայացրել է առանց իր հետ խորհրդակցելու: Եթե կինն ամլացումից հետո նորից է ամուսնանում, նրա նոր ամուսնուն կարող է դուր չգալ այն հանգամանքը, որ կինն ի վիճակի չէ իրեն երեխաներ պարգևել, ինչն իր հերթին ամուսնական վեճերի պատճառ կարող է դառնալ: Թույլ, փոքր ինքնուրույնություն ունեցող կանանց համար կան շատ այլ բացասական հետևանքներ։ Այդուհանդերձ, ժամանակակից շատ մշակույթներում, որտեղ ձևավորվել են կայուն հարաբերություններ, ամլացումից հետո չնչին փոփոխություններ են նկատվում ամուսնական հարաբերություններում: Նման հասարակություններում կանայք ավելի ուժեղ են, և քիչ հավանական է, որ տղամարդիկ կպարտադրեն նրանց իրենց անձնական ընտրությունը։ Սեռական կյանքը մնում են միանգամայն անփոփոխ, ամուսնական հարաբերությունները չեն տուժում, քանի դեռ ամլացման մասին որոշումը զույգերը կայացնում են համատեղ։ [7]

Ամլացման տարածում[խմբագրել | խմբագրել կոդը]

Խթանումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժողովրդագրական բարձր ցուցանիշներ ունեցող երկրներում, ինչպիսիք են Չինաստանը, Հնդկաստանը, կարող է իրականացվել ծնելիության աճը կանխելուն ուղղված՝ հարկադիր ամլացման կամ ամլացումը խթանելու քաղաքականությունններ։ [8] Մինչ նշված երկու երկրներում էլ ծնելիության ցուցանիշներն անկում են ապրում, մտահոգություններ կան, որ ծնելիությունը նվազել է այնքան, որ մարդկային ռեսուրսը չի բավականացնի աշխատուժը լրացնելու համար։ [8] Գոյություն ունի նաև տղա երեխայի նախապատվության խնդիր. սեռի ընտրության տեխնոլոգիաների զարգացվածության պայմաններում ամուսինները կարող են դիմել աբորտի, երբ հայտնի է դառնում, որ իրենց ապագա երեխան իգական սեռի է։ Դա բերում է սեռերի հարաբերակցության համամասնության խախտման, ինչն էլ, անցնելով սահմանագիծը, կարող է բացասական հետևանքներ ունենալ։ [8]

2014թ. մայիսին Առողջապահության միջազգային կազմակերպությունը (ԱՀԿ), ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակը (ՄԻԳՀԳ), «ՄԱԿ-կանայք» կազմակերպությունը (ՄԱԿ-Կանայք), ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հարցերի համատեղ ծրագիրը (ՄԱՁԻԱՀ), ՄԱԿ-ի արգացման ծրագիրը (ՄԱԶԾ), ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամը (ՄԱԲՀ) և ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը (ՄԱՄՀ) հանդես եկան հարկադիր, բռնի, կամ կամքին հակառակ որևէ այլ ձևով իրականացվող ամլացումը բացառելու մասին համատեղ միջգերատեսչական զեկույցով: Զեկույցում ներկայացվում են բնակչության այն առանձին խմբերը, որոնք ենթարկվում են ամլացման՝ սեփական կամքին հակառակ:[9]

  1. Costello, Caroline et al. 2002. "The Effect of Interval Tubal Sterilization on Sexual Interest and Pleasure". The American College of Obstetricians and Gynecologists. 100(3): 511-517.
  2. Hofmeyr, Doreen G. and Abraham P. Greeff. 2002. "The Influence of a Vasectomy on the Marital Relationship and Sexual Satisfaction of the Married Man". Journal of Sex and Marital Therapy. 28:339-351.
  3. "Tubal Ligation". Johns Hopkins Medicine.
  4. "Vasectomy". Johns Hopkins Medicine.
  5. Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ «Female Sterilisation in the United States» անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  6. Rao, Vijayendra. "Wife-Beating in a Rural South India Community." Social Science and Medicine. 44.8 (1997): 1169-1181.
  7. name=.
  8. 8,0 8,1 8,2 Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ «Seeking Zero Growth» անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  9. Eliminating forced, coercive and otherwise involuntary sterilization, An interagency statement, World Health Organization, May 2014.