Մասնակից:Ռեվեկա Մարգարյան/Ավազարկղ4

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Նիգերիան դաշնություն է, որը բաղկացած է 36 նահանգներից և 1 դաշնային մայրաքաղաքից։ 36 նահանգներից յուրաքանչյուրը կիսաինքնավար քաղաքական միավոր է, որը կիսում է լիազորությունները դաշնային կառավարության հետ, ինչպես նշված է Նիգերիայի Դաշնային Հանրապետության Սահմանադրության մեջ: Դաշնային մայրաքաղաքային տարածքը (անգլ. Federal Capital Territory)Նիգերիայի մայրաքաղաքային տարածքն է, և հենց այս տարածքում է գտնվում մայրաքաղաք Աբուջա քաղաքը։ Դաշնային մայրաքաղաքային տարածքը նահանգ չէ, բայց այն կառավարվում է ընտրված պաշտոնյաների կողմից, որոնք վերահսկվում են դաշնային կառավարության կողմից: Յուրաքանչյուր նահանգ ստորաբաժանվում է տեղական ինքնակառավարման տարածքների (ՏԻԳ) (անգլ. Local government area, LGA) : Նիգերիայում 774 տեղական ինքնակառավարման մարմին կա։ Սահմանադրության համաձայն՝ 36 նահանգները հավասարազոր են, բայց ոչ գերագույն, քանի որ ինքնիշխանությունը պատկանում է դաշնային կառավարությանը: Սահմանադրությունը կարող է փոփոխվել Ազգային ժողովի (անգլNational Assembly of Nigeria) կողմից, սակայն յուրաքանչյուր փոփոխություն պետք է վավերացվի դաշնության 36 նահանգների երկու երրորդի կողմից:

Ընթացիկ նահանգներ և Դաշնային մայրաքաղաքային տարածք[խմբագրել | խմբագրել կոդը]

Կաղապար:Nigeria states map

Նիգերիայի նահանգների էվոլյուցիան[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարեթիվ Իրադարձություն Քարտեզ
1960–1963 1960 թվականի անկախության ժամանակ Նիգերիան դաշնային պետություն էր՝ բաղկացած երեք շրջաններից՝ հյուսիսային, արևմտյան և արևելյան։ Բացի այդ, գավառները, որոնք գաղութատիրական և պրոտեկտորատ ժամանակների ժառանգություն էին, պահպանվեցին մինչև 1976-ին վերացվեցին դրանք։
1963–1967 1963 թվականին Արևմտյան շրջանից ստեղծվեց նոր շրջան՝ Միջին Արևմտյան շրջանը։
1967–1976 1967 թվականին շրջանները ռազմական հրամանագրով փոխարինվեցին 12 նահանգներով։ 1967-ից 1970 թվականներին Արևելյան շրջանը փորձեց անջատվել, որպես ազգ, որը Նիգերիայի քաղաքացիական պատերազմի ժամանակ կոչվում էր Բիաֆրա։
1976–1987 1976-ին ստեղծվեցին յոթ նոր նահանգներ՝ ընդհանուր առմամբ 19-ը։
1987–1991 Այս ժամանակահատվածում կար 21 նահանգ և Դաշնային մայրաքաղաքային տարածք։
1991–1996 Այս ժամանակահատվածում կար 30 նահանգ և Դաշնային մայրաքաղաքային տարածք: Դաշնային մայրաքաղաքային տարածքը ստեղծվել է 1991 թվականին: 1987 թվականին ստեղծվել են երկու նոր նահանգներ, որին հաջորդել են ևս ինը նահանգներ՝ 1991 թվականին՝ ընդհանուր թիվը հասցնելով 30-ի: Վերջին փոփոխությունը՝ 1996 թվականին, հանգեցրել է 36 նահանգների ներկայիս թվին:

Կառավարություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նիգերիայի նահանգները իրավունք ունեն ձևավորելու իրենց առանձին կառավարությունները ցանկացած ձևով Նիգերիայի Սահմանադրությամբ սահմանված պարամետրերի շրջանակներում:

Օրենսդիր մարմին[խմբագրել | խմբագրել կոդը]

Օրենսդիր մարմինը միապալատ է, որի անդամների թիվը երեք անգամ հավասար է Ներկայացուցիչների Դաշնային պալատում ունեցած օրենսդիրների թվին։ Այն իրավասու է օրենսդրություն սահմանել համաժամանակյա ցանկում ընդգրկված հարցերի վերաբերյալ:

Գործադիր մարմին[խմբագրել | խմբագրել կոդը]

Գործադիրի ղեկավարը նահանգապետն է, ով իրավասու է նշանակել մարդկանց պետական գործադիր խորհրդում՝ պետական ժողովի (օրենսդիր մարմնի) խորհրդով և համաձայնությամբ։ Պետական մակարդակով նախարարության ղեկավարը հանձնակատարն է, որին օգնում է մշտական քարտուղարը, ով նաև պետության ավագ քաղաքացիական ծառայող է:

Դատական մարմին[խմբագրել | խմբագրել կոդը]

Դատական իշխանությունը նահանգային իշխանության համահավասար ճյուղերից մեկն է, որը զբաղվում է պետական կառավարման օրենքների մեկնաբանմամբ: Դատական համակարգը ղեկավարում է նահանգի գլխավոր դատավորը, որը նշանակվում է նահանգապետի կողմից՝ պետական ժողովի պալատի հաստատմամբ:

Աղբյուր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Gboyega Ajayi (2007). The military and the Nigerian state, 1966–1993: a study of the strategies of political power control. Trenton, New Jersey: Africa World Press. ISBN 978-1-59221-568-3.
  • Solomon Akhere Benjamin (1999). The 1996 state and local government reorganizations in Nigeria. Ibadan: Nigerian Institute of Social and Economic Research. ISBN 978-181-238-9.
  • Rotimi T. Suberu (1994). 1991 state and local government reorganizations in Nigeria. Ibadan: Institute of African Studies, University of Ibadan. ISBN 978-2015-28-8.

Հավելյալ հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

States And Capital In Nigeria, Their Slogans & Current Governors A comprehensive list of all states in Nigeria and their current governors.Կաղապար:Nigeria statesԿաղապար:NigerianStateListsԿաղապար:Articles on first-level administrative divisions of African countries