Մասնակից:Պավել Սահակյան/Ավազարկղ51

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Միսրատա[1], հնում՝ Միսուրատա[2] (արաբ․՝ مصراته‎‎), քաղաք Լիբիայի հյուսիս-արևմուտքում, մայրաքաղաքը՝ Միսուրատա։ Երրորդ ամենամեծ քաղաքը Տրիպոլիից և Բենգազիից հետո։

Քաղաքը գտնվում է Քեյփ Էլ Բարք միջերկրական ծովի ափին։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչությունը՝ 259 056 մարդ (2010 թվականի տվյալներով)[3]։

Ստուգաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Միսրատայի սեմիտական անվանման ստուգաբանությունը կապված է արևելքի քաղաքի լեզուների՝ Պունիչական, սեմական լեզուների և Կարթագենի լեզուների հետ։ «Արևելք» բառը որպես քաղաքի անվան օգտագործումը տարածված է սեմիտական այլ լեզուներով, օրինակ՝ Միշրաքը՝ արաբերենով, Մասրախը՝ Սավիերեն և Միզրախը՝ եբրայերեն:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Միսրատյի գլխավոր մզկիթը

Ըստ տարբեր աղբյուրների համաձայնություն չկա այն հարցի մասին, թե արդյոք քաղաքը հիմնադրվել է Փյունիկեցիներ կողմից (3000 տարի առաջ), Հին Հռոմեացիների[4] կամ Արաբական արշավանքների կողմից (մ․թ․ա․ 7-րդ դար)[5][6][7], և այն մասին, թե որն էր նրա հին անվանումը (Տուբակտիս[5][6], Տուբակտ[7] կամ Տուբարտիս[4])):


Քաղաքացիական պատերազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

2011 թվականին Լիբիայում ապստամբության ժամանակ քաղաքը դարձել էր ընդդիամադիր ուժերի կենտրոններից մեկը։ Քաղաքը ծանր ռմբակոծվել էր և հիմնականում ավերվել[8]:

Էկոնոմիկա[խմբագրել | խմբագրել կոդը]

Արդյունաբերություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Միսրատան երկրի կարևոր տնտեսական կենտրոնն է: Քաղաքն ունի մետալուրգիական արդյունաբերություն, գազի վերամշակման գործարան, սննդի արդյունաբերության մի շարք ձեռանարկություններ[9], և տեքստիլ ձեռնարկություններ։

Քաղաքի արևելքում է գտնվում Libyan Iron and Steel Company մետալուրգիական կոմբինատը, արաբական երկներում՝ ամենամեծն է։

Տրանսպորտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքը տրանսպորտային հանգույց է, որը ճանապարհները միացնում է առափնյա քաղաքները, ինչպես նաև ներքին տարածքները։ Քասր Ահմադի մեծ նավահանգիստը գտնվում է քաղաքից 10 կմ հեռավորության վրա[10]։

Աշխարհագրական դիրք[խմբագրել | խմբագրել կոդը]

Գտնվում է Էլ Բարկում՝ Միջերկրական ծովի ափց 5 կմ հեռավորության վրա, Տրիպոլիից 210 կմ արևելք։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Северная Африка // Атлас мира / сост. и подгот. к изд. ПКО «Картография» в 1999 г. ; отв. ред.: Т. Г. Новикова, Т. М. Воробьёва. — 3-е изд., стер., отпеч. в 2002 г. с диапоз. 1999 г. — М. : Роскартография, 2002. — С. 188—189. — ISBN 5-85120-055-3
  2. Արտասահմանյան երկրների աշխարհագրական անվանումների բառարան / խմբ․ Ա․ Մ․ Կոմիկով. — 3֊րդ հրատարակություն. — Մոսկվա: Նեդրա, 1986. — С. 231.
  3. World Gazetteer: Mişrātah - profile of geographical entity including name variants
  4. 4,0 4,1 «Misurata». The Columbia Electronic Encyclopedia, 6th ed. Columbia University Press. 2006. Արխիվացված է օրիգինալից 2012-03-01-ին. Վերցված է 2006-12-07-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  5. 5,0 5,1 «Misratah». Encyclopædia Britannica. Encyclopædia Britannica, Inc. 2006. Արխիվացված է օրիգինալից 2012-03-01-ին. Վերցված է 2006-12-07-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  6. 6,0 6,1 «Misratah, Libya, Pictures». Microsoft Encarta Online Encyclopedia 2001. Microsoft Corporation. 2001. Արխիվացված է օրիգինալից 2002-06-05-ին. Վերցված է 2006-12-07-ին. {{cite web}}: External link in |authorlink= (օգնություն); Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  7. 7,0 7,1 «Misurata». Encyclopaedia of the Orient. 2006. Արխիվացված է օրիգինալից 2012-03-01-ին. Վերցված է 2006-12-07-ին. {{cite web}}: External link in |authorlink= (օգնություն); Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  8. В ходе боёв за Мисурату был разрушен центр города
  9. Мисурата / Большой Энциклопедический словарь. 2000.
  10. Мисурата հոդվածը Սովետական մեծ հանրագիտարանում 

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Густерин П. В. Города Арабского Востока. — М.: Восток—Запад, 2007. — 352 с. — (Энциклопедический справочник). — 2000 экз. — ISBN 978-5-478-00729-4