Մասնակից:Պավել Սահակյան/Ավազարկղ42

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Պուտապարտի, քաղաք Հնդկաստանի Անդհրա-Պրադեշ նահանգի Անանտապուր շրջանում: Քաղաքի հիմնական տեսարժան վայրը վարդապետ Սաթյա Սայի Բաբայի մենաստանն է (աշրամ): Աշրամի ստեղծումը հսկայական խթան հաղորդեց տեղական տնտեսության զարգացմանը՝ այն հյուրանոցների, շենքերի, ռեստորանների և խանութների ցանցի ընդլայնման տեսքով, որոնք հիմնականում այցելում են այդտեղ եկող ուխտագնացները։

Պուտապարտի հիմնական լեզուներն են՝ տելուգուն, թամիլերենը, կաննադան, անգլերենը և հինդին[1]:

Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]

Պուտապարտիի կլիման ընդհանուր առմամբ տաք և չոր է ամբողջ տարվա ընթացքում[1]։ Ջերմաստիճանը ամռանը տատանվում է 34°C-42°C (93F-108F), իսկ ձմռանը՝ 22°C-27°C (71F-80F) միջև[2]։ Տաք ամիսներն են՝ մարտից մինչև հուլիս, իսկ ավելի ցուրտ ամիսիները` նոյեմբերից մինչև հունվար[1]:

Հարավարևմտյան մուսոնը կարևոր դեր է խաղում կլիմայի որոշման գործում: Հյուսիսարևելյան մուսոնը բերում է ընդհանուր տեղումների շուրջ մեկ երրորդը: Թեթև տեղումներ կարելի է սպասել հուլիս և օգոստոս ամիսներին, այնուհետև հոկտեմբերից մինչև դեկտեմբեր[2]:

Պուտապարտին գտնվում է ծովի մակարդակից 475 մետր բարձրության վրա (1,558 ոտնաչափ)[3]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]