Մասնակից:Նարինե Խշոյան/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

أبو الشعثاء جابر بن زيد الأزدي
Ծնվել է7-րդ դար
Մահացել է712(0712)
Մահվան վայրԲասրա ,Իրաք
ՔաղաքացիությունՕմայյան խալիֆայություն
Կրոնիսլամ, իբադիզմ
Ազդել էԱբդոիլահ իբն Իբադ, իբադիտներ
Մասնագիտությունաստվածաբան, մուհադիստ, ֆակիհ
Գործունեությունհադիսական, իբադիզմ

Աբու աշ-Շա’սա Ջաբիր իբն Զեյդ ալ-Ազդի (արաբ․՝ أبو الشعثاء جابر بن زيد الأزدي‎‎,մահացել է 712 թ.}}) — տաբուին` Մուհամմադ մարգարեի հետևորդներից, Իբադիսի`իսլամի դավանորդների երրորդ խմբի հիմնադիր: Մուսուլման աստվածաբան Իբն Աբբասի աշակերտներից մեկն է, ում Բասրայում պաշտել են Հասան ալ-Բասրայի և Իբն Սիրինի հետ: Նրանից հադիսները մեզ են հասել աստվածաբաններ Ամր իբն Դինարին, Այուբ աս-Սահտիյանիին, Կատադա իբն Դիամային և այլոց շնորհիվ: Բասրայի Սաբորնի մզկիթում Ջաբիրն ուներ իր խումբը, որտեղ նա ուսուցչություն է արել և դասավանդել է ֆաթվաներ[1] :

Ջաբիր իբն Զեյդը ծնվել է Ֆիրակ գյուղում, ժամանակակից Նազվա քաղաքի մոտակայքում (նահանգապետարան Էդ-Դահիլիա, Օման): Նա իբադիտ — հարիջիտյան հոսանքի կազմակերպիչն ու գաղափարախոսն էր,որը սխալմամբ անվանվել է Աբդուլլահ իբն Իբադի պատվին, ով երկրորդական դեր ուներ այդ շարժման մեջ: 8-րդ դարի սկզբին իբադիտների ակտիվ գործունեությունից հետո, նրանց շատ առաջնորդներ,այդ թվում և Ջաբիրը, արտաքսվեցին Օման[2],որտեղ նրա հադիսների հիման վրա սուննիների և շիաների օրենքներից զատ ձևավորվել են իբադիտներ օրենքները: Ջաբիր իբն Զեյդի մասին լեգենդներն առավել հաճախ հիշատակվում են Ջամի աս-Սահիհ-ում:

Համաձայն Ահմադ իբն Հանբալի և ալ-Բուխարու, Ջաբիր իբն Զեյդը մահացել է 712 թվականին:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Аз-Захаби Абу аш-Шаса Джабир ибн Зейд // Сияр алам ан-нубала.
  2. МУХАММАД ИБН 'АБД АЛ КАРИМ АШ-ШАХРАСТАНИ ХАРИДЖИТЫ (ХАРИДЖИТЫ, МУРДЖИИТЫ, ВА'ИДИТЫ) // КНИГА О РЕЛИГИЯХ И СЕКТАХ.