Մասնակից:Նանե Վարդանյան/Ավազարկղ2
Թեոդոր դե Բանվիլ (ֆր.՝ Théodore de Banville — ֆր.՝ Etienne Jean Baptiste Claude Théodore Faullain de Banville, [1]), ֆրանսիացի գրող, թատերագիր, քննադատ, լրագրող և գրող[2][3][4]։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Թեոդոր դե Բանվիլը ծնվել է 1823 թվականի մարտի 14-ին Մուլենում։ Առաջին բանաստեղծական ժողովածուն՝ «Արձանասյուներ» (ֆր.՝ «Les Cariatides») հրատարակվել է 1842 թվականին։ Եղել է Պառնասցիներ բանաստեղծական խմբում, հրատարակել է «Ժամանակակից Պառնաս» ժողովածուն (լույս է տեսել երեք անգամ՝ 1866, 1869 և 1876 թվականներին)։
Թեոդոր դե Բանվիլը մահացել է 1891 թվականի մարտի 13-ին Փարիզում։ Թաղված է Մոնպառնաս գերեզմանոցում։
Արվեստ[խմբագրել | խմբագրել կոդը]
Վաղ շրջանի ստեղծագործություններում կրել է ռոմանտիկների՝ Վիկտոր Հյուգոյի և Ալֆրեդ դը Մյուսեի ազդեցությունը[3]։ Այդ նույն ռոմանտիկ ոգով է գրված առաջին բանաստեղծական ժողովածուն՝ «Արձանասյուներ»[1]։
Հետագայում նրա վրա ազդեցություն է ունեցել Թեոֆիլ Գոթիեի «արվեստ արվեստի համար» գրական քարոզը[3], որն իր արտացոլումն է գտել «Մի փոքրիկ տրակտատ ֆիանսիական պոեզիայի մասին» աշխատության մեջ[1]։
«Պառնասցիների» ազդեցությամբ գրվել է բանաստեղծությունների «Շթաքարեր» ժողովածուն[1]:
Բուրժուական աշխարհի էստեթիկ քննադատությունը իր արտացոլումն է ստացել «Ակրոբատական ներբողներ» և «Նոր ակրոբատական ներբողներ» ժողովածուներում[1], որտեղ հեղինակը բացահայտում է Երկրորդ կայսրության՝ «Ֆրանսիական բանկի և գումարի» կայսրության չարչիական ոգին[3]։
Կոմունայի մարտիկների քնարական դիմանկարներում արտահայտված քաղաքական մոտիվները հնչում են «Պրուսական հովվերգություններ» և «Փարիզյան զարդաքանդակներ» ժողովածուներում:
Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Բանաստեղծություններ և բանաստեղծական ժողովածուներ ժամանակագրական կարգով[խմբագրել | խմբագրել կոդը]
- Արձանասյուներ (ֆր.՝ Les Cariatides, 1842 թվական)[1][2]
- Շթաքարեր (ֆր.՝ Les Stalactites, 1846 թվական)[1][2]
- Ակրոբատական ներբողներ (ֆր.՝ Odes funambulesques, 1857 թվական)[1][2]
- Աքսորյալներ (ֆր.՝ Les Exilés, 1867 թվական)[1][2]
- Նոր ակրոբատիկական ներբողներ (ֆր.՝ Nouvelles odes funambulesques, 1869 թվական)[1][2]
- Պրուսական հովվերգություններ (1871 թվական)[1]
- Մի փոքրիկ տրակտատ ֆիանսիական պոեզիայի մասին (ֆր.՝ Petit traité de poésie française, 1872 թվական)[1][2]
- Փարիզյան զարդաքանդակներ (1866—1873)[1].
- Ռոնդելներ (ֆր.՝ Rondels, 1875 թվական)[1][2].
- Զվարճալի բալլադներ (1875 թվական)[3].
- Մենք բոլորս (1884 թվական)[3].
- Ոսկե հանգեր (1891 թվական)[3]
Պիեսներ թատրոնի համար՝ ժամանակագրական կարգով[խմբագրել | խմբագրել կոդը]
Հոդվածներ և ակնարկներ՝ ժամանակագրական կարգով[խմբագրել | խմբագրել կոդը]
- ֆր.՝ Petit traité de versification française, P., 1872 թվական[3].
- ֆր.՝ Mes souvenirs, P., 1882 թվական[3].
- ֆր.՝ Paris vécu, P., 1883 թվական[3].
Ֆրանսերեն հրատարակություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Comédies, P., 1892.
- Poesies completes, v. I—3, P., 1878—79; Critiques, Р., 1917.
- Critique, P., 1917.
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ռուսերեն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Կաղապար:ՎՏ-ԷՍԲԵ
- Գ․ Վ․ Պլեխանով, Գրականություն և էսթետիկա, տ. 1, Մ., 1958, ս. 140, 143.
- Ա․ Ֆրանս, Կյանք և գրականություն, դեր. ֆրանս., Մ.— Լ., 1921.
- Ա․ Ֆրանս, Թեոդոր դե Բանվիլ, Պոլի. ժող. աշխ., տ. 20, Մ.—Լ., 1931.
Այլ լեզուներով[խմբագրել | խմբագրել կոդը]
- Sainte-Beuve Ch., Causeries du Lundi, P., 1851—1857, t. XIV.
- Barbey d’Aurevilly J., Les oeuvres et les hommes, P., 1861—1895.
- Lemaître J., Les contemporains, Études et portraits littéraires, P., 1885—1896.
- Tellier J., Les écrivains d’aujourd’hui. Nos poètes, P., 1888.
- Grein H., Studien über den Reim bei Th. de B., ein Beitrag zur Geschichte der französischen Verstechnik, Kiel, 1903.
- Charpentier L., Th. de B., L’homme et son oeuvre, P., 1925.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 Банвиль Теодор де // Большая советская энциклопедия : [в 30 т.] / гл. ред. А. М. Прохоров. — 3-е изд. — М. : Советская энциклопедия, 1969—1978.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 Կաղապար:Из
- ↑ 3,00 3,01 3,02 3,03 3,04 3,05 3,06 3,07 3,08 3,09 3,10 Կաղապար:Из ЛЭ
- ↑ Банвиль // Малый энциклопедический словарь Брокгауза и Ефрона : в 4 т. — СПб., 1907—1909.