Մասնակից:Նազենի Ավետիսյան/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նազենի Ավետիսյան/Ավազարկղ

Ջորջ Բանկրոֆթ ամերիկացի դերասան[1]

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջորջ Բանկրոֆթը ծնվել է 1982 թվականին, Փենսիլվանիա նահանգի Ֆիլադելֆիա քաղաքում։

1900 թվականին նա լողալով մտել է «USS Oregon» ռազմանավի կմախքի տակ՝ ստուգելու վնասի չափը այն բանից հետո, երբ ռազմանավը Չինաստանի ափերի մոտ բախվել է ժայռին։ Այդ արարքի համար Ջորջ Բանկրոֆթն իրավունք է ստացել սովորելու ռազմածովային ակադեմիայում։ Ռազմածովային նավատորմում աշխատելու օրերին նա պիեսներ է բեմադրել նավի վրա[2]

ԱՄՆ-ի ռազմածովային ակադեմիան ավարտելուց հետո Ջորջ Բանկրոֆթը չի շարունակել իր կարիերան նավատորմում, այլ սկսել է հանդես գալ ռևյուներում՝ երաժշտական և պարային համարներով։ Կինոյում իր առաջնաելույթը նա կատարել է 1921 թվականին և կարճ ժամանակ անց հասել ճանաչման և հաջողությոունների։ Այդ ժամանակաշրջանում նա հիշվում է «Փախստականը» (1926 թ.), «Ծեր արմադիլոներ» (1926 թ.), «Ընդհատակ» (1927 թ.), «Նյու Յորք նավահանգիստ» (1928 թ.), «Չարի ցանց» (1928 թ.) և «Ամպրոպ» (1929 թ.) ֆիլմերում: Ջիմ Լանգի դերի համար որպես լավագույն դերասան նա առաջադրվել է Օսկարի։ Ձայնային ֆիլմերի պահանջներին հարմարվելու անկարողության պատճառով Ջորջ Բանկրոֆթը 1930-ականների կեսերին սկսել է հանդես գալ երկրորդական դերերում, սակայն երբեմն շարունակել է նկարահանվել այնպիսի ֆիլմերի գլխավոր դերերւմ, ինչպիսիք են «Միստր Դիդսը տեղափոխվում է քաղաք» (1936), «Կեղտոտ երեսներով հրեշտակներ» (1938), «Դիլիժանս» (1939) և «Ամեն առավոտ, ես մեռնում եմ» (1939)։

1942 թվականին Ջորջ Բանկրոֆթն ավարտել է իր դերասանական կարիերան և Հոլիվուդից տեղափոխվել Հարավային Կալիֆոռնիայի ռանչո, որտեղ կյանքի մնացած տարիներն անցկացրել է կնոջ՝ դերասանուհի Օկտավիա Բրոսկի հետ։

Ջորջ Բանկրոֆթը մահացել է Սանտա Մոնիկա քաղաքում, 1956 թվականի հոկտեմբերին, 74 տարեկան հասակում[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «George Bancroft – Broadway Cast & Staff | IBDB». web.archive.org. 2018-03-17. Վերցված է 2023-02-25-ին.
  2. «George Bancroft».
  3. «Death Claims Goerge Bancorft, Toughest of Hollywood's Stars».

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]