Մասնակից:Յուլյա Խաչատրյան/Ավազարկղ1

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Վարսափաթթուկ (ֆր.՝ bigoudi), հարմարանք, որի օգնությամբ ուղիղ վարսերը գանգրանում են։ Դրանք պլաստմասսե գլաններ են՝ դուրս ցցված ծայրերով։ Վարսերը փաթաթում են հարմարանքի վրա, ամրացնում առաձգական ժապավենով կամ հատուկ սեղմակով և վարսերի համապատասխան ձևը ստանալու համար ենթարկում քիմիական նյութերի, ջրի կամ ջերմության ազդեցության[1]

Պատմական տեղեկություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գեղեցիկ խոպոպներ մարդիկ անում էին հին ժամանակներից։ Հումքը տարբեր էր․ Հին Եգիպտոսում օգտագործում էին փայտե ձողիկներ, Հին Հունաստանում՝ մետաղական կալամիստ (բաց կրակի վրա տաքացվող բրոնզե, երկաթե, ոսկե ձողեր), իսկ Հին Հռոմում օգտագործում էին գործվածքի կտորներ։

Իր ծագման համար այս բառը պարտական է ֆրանսերենին։ Ենթադրվում է, որ առաջին անգամ այն հայտնվել է Ֆրանսիայի Բրետան նահանգի արևմտյան մասում։

Բիգուդեն քաղաքի կանայք շատ էին սիրում կրել գլանաձև ծիծաղաշարժ գլխարկներ։ Հետագայում այդ գլխարկներն սկսեցին անվանվել բիգուդեն՝ նահանգի անունով։ Ավելի ուշ, երբ ստեղծվեց մազերը գանգրացնելու սարք, որոշվեց, որ այն նման է փոքրիկ բիգուդենի, այդ իսկ պատճառով հարմարանքն ստացավ այդ անվանումը[2]։

Վարսափաթթուկի ժամանակակից ձևեր[խմբագրել | խմբագրել կոդը]

ժամանակակից աշխարհում օգտագործվում են վարսափաթթուկի հետևյալ տեսակները․

  • Ջերմավարսափաթթուկ, օգտագործվում է կարճ մազերն արագ խոպոպներ անելու համար (10 րոպեի ընթացքում)։ Օգտագործելուց առաջ դրանք տաքացնում են եռացող ջրի կամ միկրոալիքային վառարանի մեջ։ Նախատեսված չէ հաճախակի օգտագործման համար։
  • Էլեկտրական, սա նույնպես ջերմային մշակման հաշվին խոպոպներ ստանալու արագ միջոց է (10-20 րոպեի ընթացքում)։ Արագ տաքանում են և երկար ժամանակ մնում տաք։ Վելյուրային ծածկույթը դարձնում է այն ավելի խնայող տարբերակ, քան ջերմավարսափաթթուկը, սակայն հաճախակի օգտագործումը կրկին խորհուրդ չի տրվում։
  • Պլաստիկե
    • Կպչուկներ, որոշ ժամանակահատված մնում են գլխի վրա աղվամազերի հաշվին։ Ավելի հաճախ կիրառվում են մազերին ծավալ հաղորդելու համար։ Ազդեցությունն ավելի տեսանելի է կարճ մազերի դեպքում։ Փաթաթում են գրեթե չոր մազերին։
    • Սեղմակների վրա, ավելի հաճախ օգտագործում են մազերի քիմիական գանգրացման դեպքում։ Սեղմում և ձևափոխում են մազերը գիշերվա ընթացքում։
    • Մեծ քանակությամբ անցքերով վարսափաթթուկ
    • Գալարաձև, ստեղծված են երկար մազերի վրա ուղղահայաց գանգուրներ ստանալու համար։ Փաթաթում են թաց մազերի վրա։
    • Կոկլյուշկա (ռուս.՝ коклюшки), օգտագործում են մանր գանգուրներ ստանալու համար, փաթաթում են գրեթե չոր մազերի վրա։
  • Մետաղական՝ ներսում բնական խոզանակներով, հարմար է հազվադեպ օգտագործման համար՝ ոչ ավելի, քան շաբաթական երկու անգամ։ Հակառակ դեպքում մազերի ծայրերը բաժանվում են, իսկ մազերը՝ էլեկտրականանում։ Իդեալական են երկար մազերի համար, քանի որ խստորեն պահում են իրենց ձևը, կիրառման դեպքում նմանվում են կպչուկներին։
  • Փրփուրաձև, հարմար են գիշերն օգտագործելու համար, սակայն դրանց օգտագործումը չի երաշխավորում գանգուրի խիստ ձևի պահպանումը։
    • Բումերանգներ (խոպոպաթուղթ), փրփուրաձև վարսափաթթուկներ են՝ պլաստիկ կամ մետաղական անցքերով։ Կան նաև ռեզինե տարբերակներ։ Երկար մազերի համար օգտագործելիս ստացվում են անմիատարր խոպոպներ, ուստի նպատակահարմար է օգտագործել կարճ կամ միջին երկարության մազերի համար։ Սա գիշերային վարսափաթթուկի տարբերակ է։

Վարսափաթթուկ կարելի է պատրաստել նաև ինքնուրույն՝ տնային պայմաններում։ Թաց մազերի վրա հարկավոր է փաթաթել փայտիկ՝ բարակ թելով, կամ հենց թել։ Տնային պայմաններում արված խոպոպները ևս կարող են նույնքան լավ ստացվել, որքան թանկարժեք վարսափաթթուկների օգնությամբ[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Valenti, Lauren (October 17, 2015). «The Modern Way to Use Hair Curlers». Marie Claire. Hearst Communications. Վերցված է 2 December 2017-ին.
  2. «Бигуди. Карьерный рост на поприще красоты». nat2net.com. Վերցված է 2019-02-19-ին.
  3. Corporation, Conair. «How to Use Hot Rollers for Long Lasting Curls and Volume». Conair® Corporation (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2018-05-07-ին.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Бигуди — Краткая энциклопедия домашнего хозяйства/ред. И. М. Скворцов и др. — М.: Государственное Научное издательство «Большая Советская энциклопедия» — 1959.