Մասնակից:Յան/Ավազարկղ 7

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Համայնքային կազմակերպություն կամ համայնքի վրա հիմված կազմակերպություն, վերաբերում է մի կազմակերպության, որն ուղղված է սոցիալական առողջության, բարեկեցության և ընդհանուր առմամբ համայքնի գործունեության ցանկալի բարելավմանը։ Համայնքի կազմակերպումը տեղի է ունենում աշխարհագրական, հոգեբանական, մշակութային, հոգևոր և թվայնորեն սահմանափակված համայնքներում։

Համայնքային կազմակերպությունը ներառում է համայնքային աշխատանք, համայնքային ծրագրեր, համայնքի զարգացում, ստեղծում և համայնքի մոբիլիզացում։ Այն լառնորեն կիրառվող մոդել է համայնքային նախագծերի, թաղամասերի, կազմակերպությունների, կամավոր ասոցիացիաների, բնակավայրերի և սոցիալական ցանցերի շրջանակներում համայնք ձևավորելու համար, որոնք կարող են օգտագործվել որպես աշխարհագրության, ընդհանուր տարածքի, ընդհանուր փորձի, հետաքրքրությունների, կարիքների, և/կամ մտահոգությունների շուրջ մոբիլիզացման ուղիներ։

Ներածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Համայնքային կազմակերպությունը տարբերվում է կոնֆլիկտի վրա հիմնված համայնքային կազմակերպությունից, որը կենտրոնանում է կարճաժամկետ փոփոխությունների վրա՝ դիմելով իշխանություններին (այսինքն՝ ճնշում գործադրելով հաստատված ուժային կառույցների վրա՝ ցանկալի փոփոխություններ կատարելու համար), կենտրոնանալով երկարաժամկետ և կարճաժամկետ փոփոխությունների վրա՝ ուղղակի գործողությունների և համայնքի կազմակերպման միջոցով (օրինակ՝ ստեղծելով այլընտրանքային համակարգեր հաստատված ուժային կառույցներից դուրս)։ Սա հաճախ ընդգրկում է նեռարական ցանցեր, միջանձնային հարաբերությունների կազմակերպում, լսելու ունակություն, պայմանականություն, ոչ բռնի հաղորդակցություն, համագործակցություն, փոխադարձ օգնություն և սոցիալական խնամք, նախակրթություն, հանրային կրթություն և ուղիղ ժողովրդավարություն։

Կազմակերպությունների ներսում կան տարբերություններ չափի և կառուցվածքի առումով։ Որոշները պաշտոնապես գրանցված են՝ կոդավորված ենթաօրենսդրական ակտերով և տնօրենների խորհուրդներով, (հայտնի են նաև որպես հանձնաժողով), իսկ մյուսները շատ ավելի փոքր են, ավելի ոչ ֆորմալ և գործում են հիմնական մակարդակում։ Հասարակական կազմակերպությունը կարող է ավելի արդյունավետ լինել կարիքների բավարարման, ինչպես նաև կարճաժամկետ և երկարաժամկետ նպատակների իրականցման հարցում, քան ավելի մեծ և բյուրոկրատական կազմակերպությունները։ Ժամանակակից հասարակական կազմակերպությունը, որը հայտնի է որպես «նոր համայնքի կազմակերպություն»[1], ներառում է տեղայնացված հեռանկարներ և մեթոդներ[2]։ Հաստատությունների, խմբերի և գործունեության բազմազանությունը չի սահմանում համայնքային կազմակեպությունը։ Չնայած, գործոնները, ինչպիսիք են առկա խմբերի, աշխատանքների, ինչպես նաև կապերի փոխազդեցությունը, ինտեգրումը և համակարգումը, նոր կառույցների և համայնքների զարգացումը համայնքային կազմակերպության համար եզակի հատկություններ են։

Համայնքային կազմակերպությունը հաճախ կարող է հանգեցնել համայնքի ավելի լավ ընկալմանը։ Այն բնութարգվում է համայնքի կառուցմամբ, համայնքի պլանավորմամբ, ուղղակի գործողություններով և մոբիլիզացմամբ, համայնքում փոփոխությունների խթանմամբ և, ի վերջո, ավելի մեծ սոցիալական համակարգերով և ուժային կառույցների փոփոխություններով՝ տեղայնացված համայնքների հետ միասին[3]։

Համայնքային կազմակերպություններըը ընդհանուր առմամբ շահույթ չեն հետապնդում, և ֆինանսավորումը հաճախ ուղղակիորեն նախատեսվում է կազմակերպչական գործունեությանը աջակցելու համար։ Գլոբալիզացիայի, ՏՀՏ տարածվածության, նեոլիբերալիզմի և խստագույն խնայողության քաղաքականության պայմաններում շատ կազմակերպություններ բախվում են բարդ մարտահրավերների, ինչպիսիք են տեղահանումը, հարկադրանքը պետական և մասնավոր հովանավորների կողմից[4]։ Այս քաղաքական և տնտեսական պայմանները ստիպեցին ոմանց փնտրել ֆինանսավորման այլընտրանքային աղբյուրներ, ինչպիսիք են սապասարկման վճարները, բազմաֆինանսավորումը և ստեղծագործական այլ ուղղություններ։

Սահմանումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1955 թվականին ՄԱԿ-ը համարվեց համայնքային կազմակերպություն, որը լրացնում է հանայնքի զարգացումը։ ՄԱԿ-ը ենթադրում էր, որ համայնքային զարգացումը տեղի է ունենում մարգինալացված համայնքներում, իսկ համայնքային կազմակերպությունը գործում է այն տարածքներում, որտեղ կենսամակարդակը համեմատաբար բարձր է, և սոցիալական ծառայությունները համեմատաբար լավ են զարգացած, որտեղ ինտեգրման ավելի բարձր աստիճանը և համայնքային նախաձեռնությունը նախընտրելի են։

1955 թվականին, Մյուրեյ Գ․ Ռոսը սահմանեց համայնքային կազմակերպությունը որպես գործընթաց, որի միջոցով համայնքը որոշում է իր կարիքները կամ խնդիրները, կազմակերպում (կամ դասակարգում) այդ կարքիները կամ խնդիրները, զարգացնում է այդ կարքիների կամ նպատակների վրա աշխատելու վստահություն և կամք, գտնում է ռեսուրսներ (ներքին և/կամ արտաքին) այդ կարիքները բավարարելու համար կամ նպատակները, գործողություններ է ձեռնարկում դրանց վերաբերյալ և դրանով իսկ ընդլայնում և զարգացնում է համայնքի ներսում համագործակցության վերաբերմունքն ու պրակտիկան։

1921 թվականին, Էդուրդ Կ․ Լինդեմանը սահմանեց համայնքային կազմակերպությունը որպես սոցիալական կազմակերպության այն փուլը,որը համայնքի գտիակցված ջանքն է վերահսկել իրենց գործերը և ապահվել ամենաբարձր ծառայությունները իրենց մասնագետներից, կազմակերպություններից, գործակալություններից և հաստատություններից՝ ճանաչված հարաբերությունների միջոցով[5]։

1925 թվականին, Վոլթեր Վ․ Պետիտը հայտարարել է, որ համայնքային կազմակերպությունը, թերևս, լավագույնս, սահմանվում է որպես օգնել ճանաչել խմբի ընդհանուր կարիքները և նաև բարելավել դրանք[6]։

1940 թվականին, Ռասել Հ․ Կուրցը համայնաքային կազմակերպությունը սահմանեց որպես գործընթաց, որը հիմանականում զբաղվում է ծրագրային կապերով և այդպիսով տարբերվում է սոցիալական աշխատանքում իր հիմնական գործընթացներից, ինչպիսիք են դեպքերի և խմբերի հետ աշխատանքը։ Գործակալությունից գործակալություն կապերը տարածվում են բոլոր ուղղություններով սոցիալական աշխատանքի համակարգում։ Համայնքային կազմակերպությունը կարող է դիտվել որպես գործընթաց, որի միջոցով այդ հարաբերությունները նախաձեռնվում են, փոփոխվում կամ ավարտվում են համաձայն փոփոխվող պայմանների, և այդպիսով հանդիսանում է ողջ սոցիալական աշխատանքի համար։

1947 թվականին, Ուայն Մաքմիլենը համայնքային կազմակերպությունը սահմանեց որպես «աջակցել խմբերին՝ հասնել նպատակների և գործողությունների միասնությանը»։ Այն կիրառվում է․ չնայած հաճախ առանց դրա բնույթի մասին տեղյակ լինելու, որտեղ էլ որ նպատակն է հասնել կամ պահպանել երկու կամ ավելի խմբերի տաղանդների և ռեսուրսների միավորումը՝ ընդհանուր կամ հատուկ նպատակների հասնելու համար[7]։

1954 թվականին, Կ. Ֆ. Մկնելի սահմանեց «համայնքային կազմակերպությունը սոցիալական ապահովության այն գործընթացն է, որի միջոցով համայնքի մարդիկ որպես անահատ քաղաքացիներ կամ խմբերի ներկայացուցիչներ, միավորում են սոցիալական ապահովության կարիքները որոշելու, դրանց բավարարման ուղիները պլանավորելու և անհրաժեշտ ռեսուրսները մոբիլիզացնելու համար»[8]։

1967 թվականին, Մուրայ Գ․ Ռոսը սահմանեց համայնքային կազմակերպությունը մի գործընթաց, որի օգնությամբ համայնքը որոշում է կարիքները կամ նպատակները, ձեռնարկում է գործողություններ և այդ գործընթացի միջոցով զարգացնում է համագործակցային հարաբերություններ և համագործակցային պրակտիկա համայնքի ներսում։

1975 թվականին Կրամեր և Շփեխտը նշել են, որ «համայնքային կազմակերպությունը վերաբերում է միջամտության տարբեր մեթոդներին, որոնց միջոցով մասնագիտական փոփոխության գործակալը օգնում է անհատների, խմբերի կամ կազմակերպությունների բաղկացած սոցիալական գործողությունների համակարգին մասնակցել պլանավորված հավաքական գործողություններին՝ ժողովրդավարական արժեքային համակարգի շրջանակներում հատուկ խնդիրներ լուծելու համար»։

Համանման տերմինների համեմատություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Համայնքային կազմակերպությունը և համայնքային զարգացումը կապված են, և երկուսն էլ արմատավորված են hամայնքային սոցիալական պրակտիկայում[9]։ Համայնքի զարգացման նպատակներին հասնելու համար օգտագործվում է համայքնի կազմակերպման մեթոդը։ Ըստ ՄԱԿ-ի, համայնքի զարգացումը վերաբերում է զարգացող զարգացմանը, ներառյալ տնտեսական, ֆիզիակական և սոցիալական ասպեկտները։ Ընդհանուր զարգացման հասնելու համար անհարաժեշտ է հասարակական կազմակերպություն։ Համայնքի զարգացման մեջ կարևոր են համարվում այնպիսի ասպեկտներ, ինչպիսիք են՝ ժողովրդավարական ընթացակարգերը, կամավոր համագործակցությունը, ինքնօգնությունը, առաջնորդության զարգացումը, իրազեկությունը և զգոնությունը։ Նույն գործոնները կարևոր են համարվում նաև հասարակական կազամակերպությունների դեպքում[10]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարդկանց ոչ ֆորմալ միավորումները, որոնք կենտրոնացած էին ընդհանուր բարիքի վրա, գոյություն ունեին հասարակությունների մեծ մասում։ Հանրային ապրանքների կազմակերպության առաջին պաշտոնական առաջընթացիկը գրանցվել է Էլիզաբեթյան Անգլիայում՝ աղաքատության սուր խնդիրը վերացնելու համար, որը հանգեցրել է սնանկության։ Անգլիայում էլիզբեթյան աղքատների մասին օրենքը (1601) ընդունվեց կարիքավորներին ծառայություններ մատուցելու համար։ Լոնդոնի բարեգործական օգնության և մուրացկանության ճնշման կազմակերպությունը և բնակավայրերի ստեղծման շարժումը հայտնվեցին Անգլիայում 1800-ականների վերջին։

Համայնքների կազմակերպման այս մոդելը տեղափոխվեց Ամերիկայի Միացյալ Նահանգներ։ 1880 թվականին ստեղծվեց բարեգործական կազմակերպություն՝ բարգործության ոլորտում ռացիոնալ կարգուկանոն հաստատելու և օգնություն ցուցաբերելու համար։ Համաքաղաքային առաջինԲարեգործական հասարակական կազմակերպությունը (ԲՀԿ) հիմնադրվել է Բոււֆալոյում, Նյու Յորք, ԱՄՆ, 1877 թվականին։ Անգլիացի քահանա Ս․ Հ․ Գուրտինը, ով 1873 թվականին տեղափոխվել է Բուֆալո, միջոցներ է հատկացրել Ամերիկայի ավելի քան 25 հազար քաղաքներում քարոզչական գործունեության համար։ Հասարակական կազմակերպությունների ամերիկյան ասոցիացիան ձևավորվել է 1918 թվականին՝ որպես խորհուրդների ազգային գործակալություն, իսկ ավելի ուշ հայտնի է դարձել Ամերիկայի հանրայի խորհուրդներ։ Ցինցինատիի հանրային առողջության ֆեդերացիան, որը հիմադրվել է 1917 թվականին, առաջին անկախ առողջապահական խորհուրդն էր ամերիկյան քաղաքում։

1946 թվականին, Բուֆալոյում տեղի ունեցած Սոցիալական աշխատանքի ազգային կոնֆերանսում կազմակերպվեց հասարակական կազմակերպությունների ուսումնասիրության ասոցիացիան: Հիմնական նպատակը սոցիալական ապահովության կազմակերպությունների մասնագիտական պրակտիկայի կատարելագործումն էր: 1955 թվականին, ASCO-ն միավորվեց վեց այլ մասնագիտական կազմակերպությունների հետ՝ ձևավորելով սոցիալական աշխատողների ազգային ասոցիացիան։ Բնակավայրերի շարժումը և «բնակավայրերի տները» համայնքային կազմակերպությունների պատմականորեն նշանակալի օրինակներն են, որոնք ներգրավված են ինչպես կազմակերպության, այնպես էլ թաղամասի զարգացման մեջ։ Քաղաքային տները սովորաբար տեղակայված էին Արևելքի և միջին Արևմուտքի արդյունաբերական քաղաքներում 20-րդ դարի ակզբին։ Իլինոյս նահանգի Չիկագո քաղաքում գտնվող Ջեյմս Ադամսի տունը ուշագրավ օրինակ էր։ Դրանք հիմնականում ստեղծվել են բանվոր դասակարգի բնակության վայրերում միջին դասի քոլեջի կրթություն ստացած քաղաքացիների երեխաների կողմից, որոնք սոցիալական բնակավայրերի շարժման աճող արդյունաբերացման և քաղաքակենտրոնացման արդյունք էին[11]։ Պատմությունը ցույց է տալիս, որ համայնքների կազմակերպման նորարարական մեթոդները ի հայտ են եկել ի պատասխան հսկայական սոցիալական խնդիրների։ Քաղաքային տների ստեղծման ժամանակ սոցիալական խնդիրները ներառում էին երեխաների աշխատանքը, բանվոր դասակարգի աղքատությունը և բնակարանային խնդիրները։ Բնակավայրերի աշխատողները կարծում էին, որ աղքատներին կրթական ծառայությունների (անգլերենի դասեր) և սոցիալական ծառայությունների (աշխատանքի աջակցություն, իրավաբանական օգնություն, զվարճանքի ծրագրեր, երեխաների խնամքի ծառայություններ) տրամադրումը կփակի նրանց և միջին խավի միջև եկամուտների բացը։ Ծառայությունների ֆինանասավորման մեծ մասը ստացվել է բարեգործական աղբյուրներից։

Ամերիկյան համայնքի զարգացման պատմության մեջ ևս մեկ իրադարձություն տեղի ունեցավ երկրորդ համաշխարհային պատերազմից հետո։ Ամերիկյան Կարմիր Խաչը և Միավորված ազգերի ծառայությունների կազմակերպությունները (USO-ն) առաջնային նշանակություն ունեին, որոնք պատերազմի ընթացքում հսկայական թվով մարդկանց ներգրավեցին կամավորական գործունեության մեջ։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո համքայնքային կազմակերպությունների ուշադրության կենտրոնում են հայտնվել այնպիսի աճող խնդիրներ, ինչպիսիք են ֆիզիկական և մտավոր հաշմանդամություն ունեցող անձանց վերականգնումը, հոգեկան առողջության պահպանումը, աղքատությունը, լքված ծերացող բնակչությունը, անչափահասների շրջանում հանցավորությունը և այլն։

Մեծ Բրիտանիայում համայքնային կազմակերպության պատմական զարգացումը բաժանվում է փուլի՝ համաձայն Բալդոկի, 1974 թվականին[12]։

  1. Առաջին փուլ (1880-1920): Այս ժամանակահատվածում սոցիալական աշխատանքը հիմնականում դիտվում էր որպես սոցիալական աշխատանքի մեթոդ։ Այն դիտվում էր որպես անհատներին սոցիալական հարմարվողականության բարելավման գործում օգնելու գործընթաց։ Այն հանդես է եկել որպես կամավոր կազմակերպությունների աշխատանքը համակարգելու հիմնական դերակատար։
  2. Երկրորդ փուլ (1920-1950): Այս ժամանակահատվածը նշանավորվեց սոցիալական հարցերի և խնդիրների լուծման նոր ուղիների ի հայտ գալով։ Համայնքային կազմակերպությունը սերտորեն կապված էր կենտրոնական և նահանգային կառավարության քաղաքային զարգացման ծրագրերի հետ։ Այս ժամանակահատվածում կարևոր իրադարձություն էր նրա միավորումը հասարակական միավորումների շարժման հետ։
  3. Երրորդ շրջան (1950 և դրանից հետո): Այս ժամանակահատվածն ի հայտ եկավ որպես հարևանության գաղափարի արձագանք, որը գաղափարական փուլ էր երկրորդ փուլի համար։ Այս ժամանակահատվածում տեղի ունեցավ Սոցիալական աշխատանքի մասնագիտական զարգացում։ Հասկանալով գոյություն ունեցող համակարգի թերությունները, սա այն ժամանակաշրջանն էր, երբ սոցիալական աշխատողները ձգտում էին մասնագիտական ինքնության։
  4. Չորորդ շրջան: Շարունակական ժամանակահատված, որը նշանավորվեց համայնքի զգալի մասնակցությամբ գործողություններին։ Սա կասակածի տակ դրեց համայնքի և սոցիալական աշխատանքի փոխհարաբերությունները։ Այսպիսով, սա դիտվում էր որպես արմատական, սոցիալական շարժման ժամանակաշրջան, և մենք կարող էինք տեսնել համայնքի բարեփոխումները իշխանության հետ։ Սոցիալական աշխատողների ասոցիացիան և համայնքն այս ժամանակահատվածում էր, որ կոնֆլիկտային ռազմավարությունները ներդրվեցին հասարակական աշխատանքի մեջ։

Կատեգորիաներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընդհանուր առմամբ, համայնքային կազմակերպությունները բաժանվում են հետևյալ կատեգորիաների՝ համայնքային ծառայություն և գործունեություն, առողջապահություն, կրթություն, անձնական աճ և կատարելագործում, սոցիալական ապահովություն և ինքնօգնություն անապահովների համար[13]։

Տվյալ բնակավայրերի սահմաններում գործող համայնքային կազմակերպությունները (ՀԿ-ները) համայնքն ապահովում են հանրային ծառայությունների և գործողությունների կայուն մատուցմամբ առողջապահության, կրթությայն, անձնային աճի և կատարելագործման, սոցիալական ապահովության և ինքնօգնության ոլորտներում անապահովների համար։ Դրա կայունությունը դառնում է ավելի առողջ և հնարավոր, քանի որ համայնքն ուղղակիորեն ներգրավված է գործողությունների մեջ, որտեղ դրամական և ոչ դրամական աջակցություն կամ նեդրում կա։ Սիրողական մարզական ակումբները, դպրոցական, եկեղեցական, երիտասարդական և համայնքային աջակցության խմբերը համայքային կազմակերպության բնորոշ օրինակներ են[14]։

Զարգացող երկրներում (ինչպես օրինակ՝ ենթասահարական Աֆրիկայում) համայնքային կազմակերպությունները հաճախ իրենց ուշադրությունը կենտրոնացնում են համայնքի ամրապնդման վրա, ներառյալ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի, Մարդու իրավունքների մասին իրազեկվածության բարձրացումը (օրինակ՝ Կարեն իրավապաշտպան խումբը), բժշկական կլինիկաները, որբ երեխաներին աջակցությունը, ջրի և հիգիենայի ապահովումը, և տնտեսական խնդիրները[15]։ Այլ վայրերում, սոցիալական անիմատորները կենտրոնանում են նաև անսովոր թեմաների վրա, ինչպիսիք են պայքարը Չենգարում, Կերալայում, Հնդկաստանում և Գոսալդանգա Ադիվասի Սեվա Սանգում, որը ներկայացվում էր Հնդկաստանի Արևմտյան Բենգալ քաղաքում[16]։

Մոդելներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջանադեշ 2007 - հողային իրավունքների համար սոցիալական գործողությունների շարժում Հնդկաստանում

1970 թվականին, Ջակ Ռոտմանը ձևակեիպեց համայնքային կազմակերպության երեք հիմնական մոդել[17]

  • Բնակավայրերի զարգացում - համայնքային կազմակերպությունների հետ աշխատելու մեթոդ է։ Ի սկզբանե օգտագործվել է «Settlement House» շարժման ժամանակ, հիմնականում կենտրոնացած էր համայնքի ստեղծման և հզորացման վրա։ Առաջնորդության հմտությունների զարգացումը, փոխօգնությունը և հանրային կրթությունը համարվում էին մասնակցության այս գործընթացի կարևոր բաղադրիչները։ Բնակավայրերի զարգացումը ուղղված է որոշակի տարածքում բնակչության թիրախային խմբերի կարիքների բավարարմանը (օրինակ՝ միկրոշրջան, բնակելի թաղամաս, բազմաբնակարան շենք, դպրոց և այլն)։
  • Սոցիալական պլան - մեծ բնակչության հետ աշխատելու մեթոդ[18]։ Ուշադրության կենտրոնում է տարածաշրջանում սոցիալական ապահովության կարքիների և առկա խնդիրների լուծման համար ծառայությունների առավել արդյունավետ մատուցման հնարավոր պլանավորումը։ Այս մոդելը արձագանքում է համայնքի կարիքներին և վերաբերմունքին։ Օրինակ՝ բնակարան, բժշկական ապահովագրություն, մատչելի կրթություն և այլն։
  • Սոցիալական գործողություն - ռազմավարություն, որն օգագործվում է խմբերի, ենթահամայնքների կամ նույնիսկ ազգային կազմակերպությունների կողմից, որոնք զգում են, ոչ չունեն բավարար ուժ և ռեսուրսների իրենց բավարարելու համար։ Նրանք հակադրվում են իշխանության գերիշխող կառուցվածքին՝ օգագործելով հակամարտությունը որպես անհավասարության և զրկանքների հետ կապված իրենց խնդիրները լուծելու մեթոդ։ Օրինակ՝ սոցիալական քաղաքականության կառուցվածքային համակարգային փոփոխությունները, որոնք հանգեցնում են անհավասարությունների սոցիալական իրավունքների տարբեր սոցիալ-տնտեսական պայմաններ ունեցող մարդկանց միջև, ինչպիսիք են կրթության քաղաքականությունը, զբաղվածության քաղաքականությունը և այլն։

1990-ականների վերջերին, Ռոթմանը վերանայեց համայնքային կազմակերպությունների երեք տիպաբանությունները՝ բնակավայրերի զարգացում, սոցիալական պլանավորում և սոցիալական գործողություններ, և եզրակացրեց, որ որ դրանք չափազանց կոշտ են, քանի որ «սոցիալական գործընթացները դարձել են ավելի բարդ և բազմազան են դարձել, և խնդիրներին պետք է մոտենալ այլ կերպ, ավելի նուրբ և ավելի խորաթափանցությամբ»[18]։ Սա հանգեցրեց մոդելների ավելի լայն ընկալմանը՝ որպես ավելի ծավալուն, մանրամասն, իրավիճակային և փոխկապակցված։ Ըստ Ռոթմանի, տիպաբանությունների վերաիմաստավորումը՝ համընկնող և ինտեգրված, ցանկացած պրոֆիլի մասնագետներին ավելի մեծ ազատություն տվեց ընտրելու, այնուհետև միավորելու և փուլ առ փուլ կիրառելու միջամտության բաղադրիչները[18]։

Ռոթմանի առաջարկած համայնքի կազմակերպման երեք հիմնական մոդելները քննադատվել և ընլայնվել են։ Ֆեմինիստական հասարակական կազմակերպությունների հետազոտող Շերիլ Հայդը քննադատեց Ռոթմանի «միավորումն ու փուլերը» որպես կոշտ կատեգորիկ կազմակերպչական տիպաբանությունները հաղթահարելու անկարողություն, քանի որ դրանք չունեն «գաղափարական ասպեկտներ, երկարաժամկետ զարգացում» ... հասարակական միջամտության հանձնառություն և հասարակական շարժումների գրականության ընդգրկում[19]։

Սկզբունքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սկզբունքները արժեքային դատողությունների արտահայտություններ են։ Դրանք ընդհանուր ուղեցույցներ են ողջամիտ պրակտիկայի համար։ 1958 թվականին Արթուր Դանհեմը ձևակերպեց համայնքային կազմակերպության 28 սկզբունքները և դասակարգեց 7 խմբի մեջ։ Դրանք են՝

  1. Ժողովրդավարություն և սոցիալական ապահովություն,
  2. Համայնքային արմատներ համայնքային ծրագրերի համար,
  3. Քաղաքացիների ըմբռնում, աջակցություն և մասնակցություն, ինչպես նաև մասնագիտական սպասարկում,
  4. Համագործակցություն
  5. Սոցիալական ապահովության ծրագրեր,
  6. Սոցիալական ապահովության ծառայությունների համարժեքություն, բաշխում և կազմակերպում
  7. Կանխարգելում

Հնդկաստանում, Սիդդիկին 1997 թվականին մշակեց մի շարք սկզբունքներ, որոնք հիմնված էին ապացույցների, բնիկ համայնքային կազմակերպությունների պրակտիկաների վրա՝

  1. Օբյեկտիվ շարժում
  2. Հատուկ պլանավորում
  3. Մարդկանց ակտիվ մասանկցություն
  4. Միջխմբային մոտեցում
  5. Ժողովրդավարական գործունեություն
  6. Ճկուն կազմակերպություն
  7. Առկա ռեսուրսների կիրառում
  8. Մշակութային կողմնորոշում

Գլոբալիզացիայի ազդեցություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գլոբալացումը հիմնովին փոխում է աշխատանքի, կազմակերպությունների և համայնքի լանդշաֆտը։ Գլոբալիզացիայի արդյունքում առաջացած մարտահրավերներից շատերը կապված են տեղական համայնքներից և բնակելի տարածքներից ներդրումների դուրսբեման և աշխատանքային տարածքի փոփոխության հետ։ Հետարդյունաբերական անցման հետ մեկտեղ աճում են ինչպես մարտահրավերները, այնպես էլ հնարավորությունները համայնքային կազմակերպությունների համար։ Գիտնականներ, ինչպիսիք են Գրեյս լի Բոգսը և Գար Ալպերովիցը, հայնտի են այս փոփոխվող համատեքստում համայնքի կազմակերպման իրենց տեսլականով։ Այս հասկացության հիմքում ընկած է այն գիտակցումը, որ «համայնքները» գոյություն ունեն տեղական, ազգային և գլոբալ ազդեցությունների համատեքստում։ Այս և այլ գիտնականներ ընդգծում են համայքների կազմակերպման միջոցով նոր սոցիալական, տնտեսական և քաղաքական համակարգերի ստեղծման անհրաժեշտությունը՝ որպես այս փոփոխվող տարածքում տեղական հարստությունը վերականգնելու միջոց։ Այլ հասկացություններ են տեսլական կազմակերպումը, հանրային բարեկեցության նախագծեր, աշխատակիցներին պատկանող ֆիրմաներ, օժանդակ հաստատություններ և դաշտային[20][21]։

Գլոբալիզացիայի դարաշրջանում փոքր համայնքային կազմակերպությունները սովորաբար ապավինում են տեղական համայնքների անդամների նվիրատվություններին (գումարով և ) և տեղական ինքնակառավարման մարմինների և բիզնեսի հովանավորություններին։ Օրինակ, Կանադայում հասարակական կազմակերպությունների 40%-ից մի փոքր ավելին ունեցել է 30,000 կանադական դոլարից պակաս եկամուտ։ Այս կազմակերպությունները կապերի և մարդականց վրա են հիմնված։ Կանադայում, անկախ չափից, համայնքային կազմակերպությունները ապավինում են կառավարության ֆինանսավորմանը (49%), վաստակած եկամուտին(35%), և նվերեների, նվիրատվությունների այլ միջոցներին (13%)[14]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Shepard, Benjamin (2005). «Play, Creativity, and the New Community Organizing». Journal of Progressive Human Services. 16 (2): 47–69. doi:10.1300/J059v16n02_04. S2CID 154092742.
  2. «Our Model for Community Change and Improvement». Community Tool Box. Վերցված է 2014-02-01-ին.
  3. «NGOs and the New Democracy». Harvard International Review. Վերցված է 2009-03-23-ին.(չաշխատող հղում)
  4. The revolution will not be funded : beyond the non-profit industrial complex. INCITE!. Durham. 2017-02-03. ISBN 9780822363804. OCLC 952647449.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link) CS1 սպաս․ այլ (link)
  5. The community, New York, Association Press 1921, pp. 139, 173
  6. National conference of social work, Denver, 1925, Chicago : University of Chicago Press 1925, p. 682.
  7. Community organization in Social work, S.W.Y.B. 1947, N.Y.R.S. Foundation, 1947, p. 110
  8. Community organisation for social welfare, S.W.Y.B. 1954, Y.N. A.A.S.W. 1954, p. 21
  9. Addams, Jane (1910). Twenty Years at Hull-House. Macmillan.
  10. Fink E. Arthur, 1978
  11. «A Way of Thinking about the History of Community Organizing». Trinity College. Արխիվացված է օրիգինալից 2009-08-21-ին. Վերցված է 2015-02-01-ին.
  12. Baldock, P. (1974) Community Work and Social Work, Routledge & Kegan Paul, London
  13. «Community-Based Organization Descriptions». Texas A&M University. Արխիվացված օրիգինալից April 14, 2009. Վերցված է 2009-03-23-ին.{{cite web}}: CS1 սպաս․ unfit URL (link)
  14. 14,0 14,1 «Cornerstones of Community: Summary of findings from the National Survey of Nonprofit and Voluntary Organizations». Statistics Canada. 30 June 2005. Վերցված է 2009-03-23-ին.
  15. «UN AIDS and nongovernmental organizations» (PDF). Joint United Nations Programme on HIV and AIDS. June 1999.
  16. «Achievements of an Adivasi self-help organisation in India».
  17. Jerry D. Stockdale. «Community Organization Practice: An Elaboration of Rothman's Typology». The Journal of Sociology & Social Welfare. 3 (5 May).
  18. 18,0 18,1 18,2 Rothman, Jack (1996-12-16). «The Interweaving of Community Intervention Approaches». Journal of Community Practice. 3 (3–4): 69–99. doi:10.1300/j125v03n03_03. ISSN 1070-5422.
  19. Hyde, Cheryl (1996-12-16). «A Feminist Response to Rothman's The Interweaving of Community Intervention Approaches». Journal of Community Practice. 3 (3–4): 127–145. doi:10.1300/j125v03n03_05. ISSN 1070-5422.
  20. «What Then Must We Do». Chelsea Green Publishing. February 2015.
  21. «The Next American Revolution». University of California Press. February 2015.


Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Cox, F.M. et al. (Ed). (1987): Strategies of Community Organization: A book of Readings, 4th ed. Itasca, 12, FE Peacock.
  • J. Phillip Thompson (2005). Seeking Effective Power: Why Mayors Need Community Organizations. Perspectives on Politics, 3, pp 301–308.
  • Jack Rothman (2008). Strategies of Community Intervention. Eddie Bowers Publishing Co.
  • Siddiqui, H.Y. (1997). "Working with Communities". Hira Publications, New Delhi.
  • Hardcastle, D. & Powers, P. (2011). Community practice: Theories and skills for social workers. Oxford University Press. New York.
  • Ledwith, M. (2005), Community Development
  • Murray G. Ross (1955). Community Organization. Harper and Row Publishers. New York.
  • Herbert J. Ruhim and Irene S. Ruhim 2001, Community organising and development, Allyn and Bacon, Massachusetts.
  • Roger Hadlye, Mike Cooper, 1987, A Community social worker's handbook, Tavistock publication, London.
  • Michael Jacoby Brown (2007). Building Powerful Community Organizations. Long Haul Press.
  • Harper E.B. and Dunham, Arthur (1959), Community Organisation in Action, Association Press, New York.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]