Խստագույն խնայողության քաղաքականություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Խստագույն խնայողության քաղաքականություն (նաև՝ տնտեսման քաղաքականություն, խստագույն տնտեսման քաղաքականություն), երկրի պետական ապարատի վարած բյուջետային քաղաքականության տարատեսակներից մեկը, երբ այդ երկիրն ապրում է ֆինանսատնտեսական ծանր ժամանակներ՝ ճգնաժամ, լճացում, ետընթաց։ Որպես կանոն՝ այդպիսի կուրս վարվում է ի պատասխան տնտեսության մեջ ի հայտ եկած այնպիսի բացասական երևույթների, ինչպես՝ գերարտադրությունը (օրինակ՝ 1980-ական թվականներին Ռումինիայի Սոցիալիստական Հանրապետությունում իրականացված խստագույն տնտեսման քաղաքականությունը), ինչպես նաև վերավարկավորման ճգնաժամը, բյուջեի դեֆիցիտը (պակասուրդը) և/կամ ընթացիկ հաշիվների հետ տարվող օպերացիաների կտրուկ նվազումը (օրինակ՝ 2008 թվականից հետո տեղի ունեցած եվրոպական պարտքային ճգնաժամը)։

Խստագույն խնայողության քաղաքականությունն առաջին հերթին արտահայտվում է բյուջետային ոլորտի աշխատողների աշխատավարձերի ու սոցփաթեթների կրճատմամբ, թոշակների ու սոցիալական կողմնորոշում ունեցող այլ ծրագրերի կրճատմամբ և զուգահեռաբար՝ հարկերի հավաքագրման ծավալների ավելացմամբ։ Ներկայումս վարվող ազատ սպառման տնտեսական համակարգում խստագույն խնայողության քաղաքականությունն իր ամբողջության մեջ համարվում է ճգնաժամային երևույթների դեմ պայքարի ոչ արդյունավետ միջոց, քանի որ երկրի տնտեսությունը փաստացի հասցնում է մշտական «դեֆլյացիոն պարույրի» վիճակի[1]։ Այդուհանդերձ՝ հաճախ, ելնելով ոչ թե ֆինանսատնտեսական, այլ քաղաքական հաշվարկներից, շարունակում են գործադրել խստագույն խնայողության քաղաքականություն, երբեմն էլ ադպիսի քաղաքականություն է փաթաթվում, պարտադրվում այն երկրներին, որոնք կորցրել են վերահսկողությունն իրենց ֆինանսների նկատմամբ։ Նման դեպքերում մեծամասամբ որպես հիմնավորում նշվում է երկրի բյուջեի պակասուրդը (դեֆիցիտը) նվազեցնելու, ինչպես նաև՝ եվրոպական միասնական արժույթը՝ եվրոն պահպանելու ձգտումը։ Ընդ որում՝ խստագույն խնայողության քաղաքականությունը երբեմն համադրվում է այլ «պատժամիջոցների» հետ. օրինակ՝ անհատական բանկային հաշիվների էքսպրոպրիացիա պետության կողմից (բանկային հաշիվների սառեցում, կապիտալի արտահանման սահմանափակում և այլն, ինչպես տեղի ունեցավ 2012-2013 թվականներին կիպրոսյան ֆինանսական ճգնաժամի ընթացքում)։

Այնպիսի իրավիճակներում, երբ խստագույն խնայողության քաղաքականության ետևում կանգնած են լինում որոշակի քաղաքական շրջանակներ[2], հնարավոր է դառնում հակակառավարական տրամադրությունների աճը, որոնք հաճախ ուղղված են լինում ոչ միայն քաղաքական գործիչների որոշակի շրջանակի, այլև այն պետությունների դեմ, որոնց ներկայացուցիչներն են այդ գործիչները (օրինակ՝ հակագերմանական տրամադրությունների աճը Հունաստանում և Կիպրոսում

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Unemployment in Euro Zone Reaches a Record 12% - The New York Times». Արխիվացված օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 11-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 30-ին.
  2. «Simon Johnson: The End of the Euro Is Not About Austerity - NYTimes.com». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ ապրիլի 10-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 2-ին.