Մասնակից:Յանա Բեգլարյան/Ավազարկղ 8

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մահմեդականների թվի աճը Իսլանդիայում

2017 թվականին Իսլանդիայում 948 մահմեդական է եղել, որը կազմում է Իսլանդիայի ընդհանուր բնակչության մոտավորապես 0,3%-ը[1]։

Ժողովրդագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Իսլանդիայի մահմեդականների ասոցիացիան 2017 թվականին ունեցել է 542 անդամ։

Մահմեդականների մեծ մասն ապրում է Ռեյկյավիկում կամ մայրաքաղաքի արվարձաններում, սակայն Դալվիկում քիչ թվով կոսովացի մահմեդական փախստականներ կան[2]։

Իսլանդիայի մահմեդականների ասոցիացիան[խմբագրել | խմբագրել կոդը]

Իսլանդիայի մահմեդականների ասոցիացիան (իսլ.՝ Félag múlima á Íslandi) հիմնադրվել է 1997 թվականին և ղեկավարվում է պաղեստինցի ներգաղթյալ Սալման Թամիմիի կողմից[3]։ Սալմանը նաև Ռեյկյավիկի մզկիթի իմամն է[4]։

Մզկիթներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2002 թվականից ասոցիացիան ունի իր սեփական ռեյկյավիկյան մզկիթը[2]: Մզկիթում անցկացվում են ցերեկային և գիշերային ծառայություններ, որոնց մասնակցում է մոտ 30 մարդ՝ բաղկացած տեղացի իսլանդացիներից և տարբեր մայրցամաքների մահմեդականներից: Մզկիթը գտնվում է Ռեյկյավիկի Արմուլի թաղամասում գտնվող գրասենյակային շենքի 3-րդ հարկում։

2000 թվականին Մուսուլմանների ասոցիացիան դիմել է Ռեյկյավիկում ևս մեկ մզկիթի կառուցման համար[2]։ Սակայն քաղաքը չհաստատեց այդ ծրագիրը՝ հավատալով, որ մզկիթները կմրցեն միմյանց հետ։ Երկարատև գործընթացից հետո 2013 թվականի հուլիսի 6-ին շինթույլտվությունը տրվել է։

2019 թվականի համար Ռեյկյավիկում երկրորդ մզկիթի կառուցման նախագիծը դեռ մշակման փուլում է[4]։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Hagstofa Íslands». Hagstofa Íslands. Վերցված է 2019-06-15-ին.
  2. 2,0 2,1 2,2 «Iceland». U.S. Department of State. Վերցված է 2019-06-15-ին.
  3. AFS, Islam and Icelanders Արխիվացված է Ապրիլ 29, 2011 Wayback Machine-ի միջոցով:
  4. 4,0 4,1 «Reykjavik Mosque». islam.is. Վերցված է 2019-06-15-ին.

Կատեգորիա:Իսլամ ըստ երկրի