Մասնակից:Մովսիսյան Նաիրա/Ավազարկղ5
Արտաքին տեսք
Մովսիսյան Նաիրա/Ավազարկղ5 |
---|
Մանվել Արտավազդի Նազարյան , Հայաստանի խորհրդարանի նախկին պատգամավոր։
- 1992—1997 թվականներին սովորել և ավարտել է Երևանի Քըրք Քըրքորյանի անվան տնտեսա-իրավաբանական համալսարանը։ Մասնագիտությամբ հոգեբան է։
- 1977—1979 թվականներին ծառայել է խորհրդային բանակում[1]։
- 1979—1982 թվականներին աշխատել է որպես վարպետ «Մասիս» կոշիկի ֆաբրիկայում։
- 1982—1990 թվականներին «Նաիրի» ավտոտեխսպասարկման կայանում՝ հրահանգիչ։
- 1990—1994 թվականներին եղել է «Հայկ-7» կոշիկի արտադրության կոոպերատիվի նախագահ։
- 2000—2003 թվականներին եղել է Երևանի Աջափնյակ համայնքի շենքերի և շինությունների շահագործման ՓԲԸ փոխտնօրեն։
- 2003—2007 թվականներին եղել է խորհրդարանի պատգամավոր, ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի անդամ[2]։
Անկուսակցական է։ Ամուսնացած է, ունի մեկ երեխա[3][4]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «ⓘ Энциклопедия - Назарян, Манвел Артаваздович - н. Манвел Артаваздович Наз». Blog (ռուսերեն). Վերցված է 2020-12-21-ին.
- ↑ «Назарян Манвел Артаваздович — Энциклопедия фонда «Хайазг»». ru.hayazg.info. Վերցված է 2020-12-21-ին.
- ↑ «National Assembly of the Republic of Armenia | Official Web Site | parliament.am». www.parliament.am. Վերցված է 2020-12-21-ին.
- ↑ «National Assembly of the Republic of Armenia | Official Web Site | parliament.am». www.parliament.am. Վերցված է 2020-12-21-ին.