Jump to content

Մասնակից:Միքայել Սարգսյան/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Օդեսայի ջարդը - հրեական ջարդ էր, Օդեսայում 1821 թվականին հունիսի 19-ին, որի ժամանակ սպանվեց 17 մարդ, վիրավորվեց ավելի քան 60-ը: Առաջին հայտի ջարդը Ռուսասկան կայսրությունում[1][2]: Դարձավ Օսմանյան կայսրության դեմ հունական հեղափոխության իրադարձությունների հետևանք[3]: Նախաձեռնողները չեն հայտնաբերվել:

Նախապատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

19-րդ դարի սկզբին Օդեսան բազմազգ քաղաք էր, որում առևտուրը վերելք էր ապրում, ազատ կարգավիճակի շնորհիվ[4]: Օդեսայում կային հունական և հրեական մեծ համայնքները(կազմում էին քաղաքի բնակչության 10%-ը), ովքեր այդ ժամանակահատվածում մրցում էին տնտեսական ազդեցության և արտոնությունների համար[5], այս մրցակցությունը վատթարացել է էթնիկ և կրոնական հակամարտությունների պատճառով: Ընդ որում, երկու համայնքներն էլ քաղաքի հարավ-արևելյան մասում էին, նավահանգստի մոտ գտնվող թաղամասերում[6]:

Հույները ապստամբեցին Օսմանյան կայսրության դեմ 1821 թվականի սկզբին, ավելին, Օդեսային հունական համայնքը նշանակալի դեր է խաղացել, այս ապստամբության նախապատրաստման և աջակցության գործում: Հույն բնակչության դեմ բռնաճնշումների ժամանակ թուրքերը 1821 թվականի ապրիլի 10-ին Կոստանդնուպոլսում սպանեցին ուղղափառ պատրիարք Գրիգոր Ե-ին: Շատ հույները թուրքական բռնաճնշումներից փախել են, Օսմանյան կայսրությունից` Օդեսա: Նրանք մեղադրում էին Կոստանդնուպոլսի հրեաներին թե՛ թուրքական իշխանություններին աջակցելու[7], թե՛ պատրիարքի մարմինը խոշտանգելու մեջ[3][8][9]: Պատմաբան Յուլիուս Հեսսեն կարծում էր, որ հույն փախստականների և Կոստանդնուպոլսից պատրիարքի մարմինը Օդեսա տեղափոխելուց հետո, այս խոսակցությունները սկսեցին տարածվել Օդեսայում և դարձան ջարդերի պատճառներից մեկը[10]:

Ջարդ[խմբագրել | խմբագրել կոդը]

1821 թվականի հունիսի 19-ին, այն օրը, երբ տեղի ունեցավ Գրիգոր Ե-ի հուղարկավորությունը, հույն քրիստոնյա բնակչությունը, լսելով խոսակցությունները, կազմակերպում են հակահրեական ջարդ, որը միաժամանակ սկսվեց քաղաքի երեք մասերում[10]: Վարկածներից մեկի համաձայն զինված հույները հարձակվել են հերաների վրա, ովքեր տեսնելով թաղման թափորը ժամանակ չունեին հանելու իրենց գլխարկները[К 1]: Ռուսական ամբոխը միացել է ջարդին: Ջարդի ժամանակ զոհվել է 17 մարդ և վիրավորվել ավելի քան 60-ը[11]:

Հրեական դրամափոխները թալանվել են, կազակները և զինվորները մասնակցել են այս կողոպուտին; հարյուրավոր հրեական ընտանիքներ կորցրել են իրենց ողջ հարստությունը: Հարձակման է ենթարկվել Օդեսայի սինագոգը: Ըստ լեգենդի, ջարդերի արագ ավարտին նպաստել է քաղաքում հայտնի հրեա Բելյան, ով ազդեցությունն է ունեցել քաղաքի վարչակազմում[10]:

Միջոցառման ականատես գերմանացի գրող Յոհան Հենրիխ Չոկեն կարծում էր, որ հարձակումը նախապես ծրագրված էր: Նրա խոսքով` ոստիկանությունը տեղյակ է եղել կատարվելիք ջարդի մասին և հրեաների խորհուրդ է տվել մնալ տանը և փակել իրենց խանութները: Նա ասաց, որ հույներն են հրահրել հարձակումը, բայց ոչ մի հույն չի ձերբակալվել ռուս ամբոխի մեջ[3]: Արդյունքում ջարդ հրահրողները չեն հայտնաբերվել: Ըստ որոշ տեղեկությունների, դա տեղի է ունեցել այն պատճառով, որ հույն ջարդարարները կրել են ռուսական հագուստ[10]:

Պատմաբան Ջոն Քլիրը գրել է, որ ջարդը թողել է անպատասխան հարցերը այն մասին, թե ջարդը նախապես ծրագրված էր, թե ինքնաբուխ, ովքեր էին հրահրողները և խռովարարները, և որոնք էին դրդապատճառները: Ջարդը դարձավ տեղական նշանակության իրադարձություն, որն անհայտ մնաց կայսրության մյուս մասերում, արագ կապի և ազգային լրատվամիջոցների բացակայության պատճառով[12]:

Հետագա իրադարձություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հետագայում հունական բնակչության արտահոսքի և հրեական բնակչության արագ աճի ֆոնին, Օդեսայում ամեն տարի հրեաների և քրիստոնյաների(ներառյալ հույների) մեջ, տեղի էին ունենում բախումներ, ներառյալ նաև հրեական որոշ տներում գիշերային ապակիներ կոտրելը և Ծաղկազարդի օրերին ու Սուրբ Հարության նախօրեին փողոցներում հրեաների ծեծը: Կրոնական ծայրահեղականության գործոնը արձանգրվել է նաև 1849, 1859, 1871 թվականներին [13]: 19-րդ դարի ջարդերի հետ կապված` Ջոն Քլիրը Օդեսան անվանել է «Ռուսական կայսրության ամենաշատ ջարդերի ենթարկված քաղաքը»[14]:

Մեկնաբանություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Религиозный еврей обязан держать голову покрытой, см. Klier, 2004, p. 16

Նշումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Погромы՝ հոդվածը Հրեական էլեկտրոնային հանրագիտարանում
  2. «Pogroms». Holocaust Encyclopedia (անգլերեն). United States Holocaust Memorial Museum. Արխիվացված օրիգինալից 2024-01-03-ին. Վերցված է 2024-01-02-ին.
  3. 3,0 3,1 3,2 Klier, 2004, էջ 17
  4. Isabella Buzynski. «The History of Odessa» (անգլերեն). The Alliance for Networking Visual Culture. Արխիվացված օրիգինալից 2023-09-29-ին. Վերցված է 2024-01-02-ին.
  5. Демина, 2003, էջ 149—150
  6. Klier, 2004, էջ 16
  7. John Klier. «Pogroms». YIVO Encyclopedia[en] (անգլերեն). Yale University Press. Արխիվացված օրիգինալից 2019-06-10-ին. Վերցված է 2024-01-03-ին.
  8. Doxiadis, 2018, էջ 34
  9. Демина, 2003, էջ 151
  10. 10,0 10,1 10,2 10,3 ЕЭБЕ, 1912
  11. Klier, 2004, էջ 17: «...According to one account, a group of Jews were slow to doff their hats and were set upon by armed Grecks. A riot ensued, which was soon joined by a Russian mob, culminating in the death of seventeen people and wounding of sixty more»
  12. Klier, 2004, էջ 17—18
  13. Демина, 2003, էջ 152—153
  14. Antisemitism: a historical encyclopedia, 2005

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]