Մասնակից:Միլենա Կիրակոսյան Արթուրի/Ավազարկղ
Միլենա Կիրակոսյան Արթուրի/Ավազարկղ | |||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ծնվել է | Նոյեմբերի 22, 1922 | ||||||||
Ծննդավայր | Դեյթրոյթ, Միչիգան, ԱՄՆ | ||||||||
Մահացել է | Սեպտեմբերի 11, 2000 | ||||||||
Մահվան վայր | Նյու Յորք, ԱՄՆ | ||||||||
Ազգություն | ԱՄՆ | ||||||||
Այլ անուն(ներ) | Ջենեթ Քոուլ | ||||||||
Մասնագիտություն | Դերասանուհի | ||||||||
Ակտիվ շրջան | 1943-2000 | ||||||||
Ամուսին(ներ) | Ուիլյամ Բոլդուին Ռոբերտ Էմմետ | ||||||||
|
Քիմ Հանթեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Քիմ Հանթեր (անգլ. Kim Hunter, նոյեմբերի 12, 1922- սեպտեմբերի 11, 2002), ամերիկյան դերասանուհի, «Օսկար»-ի և «Ոսկե գլոբուս»-ի դափնեկիր՝ Տրամվայ «Ցանկություն» դրամայում Էլիա Կազանի դերի համար, հայտնի նաև «Կապիկների մոլորակ» ֆիլմի առաջին 3 մասերի կերպարներից մեկի՝ Զիռա շիմպանզեի դերով:
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Քիմ Հանթերը՝ ծնված որպես Ջենեթ Քոուլ ( անգլ.՝ Janet Cole), ծնվել է Դեթրոյթում (Միչիգան նահանգ)` Դոնալդ Քոուլի և Գրեյս Լինդի ընտանիքում: միջնակարգ կրթությունը ստացել է Ֆլորիդայում՝ Մայամի Բիչում[1][2]:
Դերասանուհու առաջին նշանավոր դերերից մեկը մեծ էկրանին դարձավ Ջունի կերպարը «Աստիճան դեպի երկինք» (1946) մելոդրամայում: 1947 թվականին կերտել է Ստելլա Կովալսկու կերպարը «Տրամվայ «Ցանկություն» բրոդվեյյան պիեսում, իսկ 1952-ին նույնանուն ֆիլմի հենց այդ դերի համար ստացել է «Օսկար» և «Ոսկե գլոբուս», երկու դեպքում էլ՝ որպես երկրորդական պլանի լավագույն դերասանուհի: Շուտով Քիմ Հանթերի կարիերան անկում ապրեց այն բանից հետո, որ նա հայտնվեց Հոլիվուդի« Սև ցուցակում»՝ կոմմունիստական հայացքներին հավանություն տալու կասկածանքով:
Մեծ էկրանի դերերի բացակայության պատճառով դերասանուհին սկսեց նկարահանվել հեռուստատեսությունում, որտեղ տասնամյակներ շարունակ խաղացել է բազում դերեր մի շարք հեռուստասերիալներում, այդ թվում՝ «Գիշերվա շեմին»[3], «Կաշվե խարազան», «Բժիշկ Քիլդեր», «Առաքելությունն անիրագործելի է», «Սպանություն, որ նա գրեց»: Մակկարտիզմի դարաշրջանի մայրամուտին Քիմ Հանթերը վերադարձավ կինոէկրաններ, որտեղ իր ամենահայտնի դերերից մեկը դարձավ գիտնական շիմպանզե Զիռայի կերպարը «Կապիկների մոլորակ» գիտաֆանտաստիկ ֆիլմի առաջին երեք մասում:
Քիմ Հանթերն ամուսնացել է 2 անգամ: Առաջին ամուսնությունը Ուիլյամ Բոլդուինի հետ տևել է 2 տարի՝ 1944-1946 թվականներին, իսկ Ռոբերտ Էմետտի հետ՝ 1951-ից 2000 թվականը:
Քիմ Հանթերը մահացել է 79 տարեկան հասակում Նյու Յորքում՝ սրտի կաթվածից: Նրա ներդրումը ամերիկյան կինոարտադրությունում նշված է աստղով Հոլիվուդյան փառքի ծառուղում:
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիլմ
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարեթիվ | Վերնագիր | Դեր |
---|---|---|
1943 | Յոթերորդ զոհ | Մերի Գիբսոն |
1944 | Քենթերբերյան պատմություն | Ջոնսոնի աղջիկ |
1944 | Երբ ամուսնանում են անծանոթները | Միլլի Բաքսթեր |
1946 | Աստիճան դեպի երկինք | Ջուն |
1951 | Տրամվայ «Ցանկություն» | Ստելլա Կովալսկի |
1952 | Կրիմինալ գիծ ամերիկյան մամուլում | Նորա Հաթչեսոն |
1955 | Օմնիբուս (սերիա «Saint Joan») | Ժաննա դ’Արկ |
1957 | Երիտասարդ անծանոթը | Հելեն Դիթմար |
1957 | Ռեքվիեմ ծանրաքաշի համար | Գրեյս Քերնի |
1964 | Լիլիթ | Բժիշկ Բի Բրայս |
1968 | Կապիկների մոլորակ (1968) | Զիռա |
1968 | Լողորդը | Բետտի Գրեհեմ |
1970 | Կապիկների մոլորակից ցած | Զիռա |
1971 | Ամերիկայի որոնումներով | Կորա Չենդլեր |
1971 | Փախուստ կապիկների մոլորակից | Զիռա |
1971 | Կոլոմբո: Շրջանակին հարմար | Էդնա Մետտյուս |
1971 | Մտածում եմ Ջեննիֆերի մասին | Ուոլկերի մայր |
1974 | Վատ Ռոնալդը | Էլեյն Ուիլբի |
1987 | Բարեկամ | Ամանդա Հոլլինզ |
1990 | Երկու չար աչք | Միսսիս Փիմ |
1997 | Կեսգիշերը բարության և չարության այգում | Բետտի Հարթի |
1998 | Սուտակից էլ թանկ | Ռեբբիտզեն |
2000 | Պահմտոցի | Մյուրիել |
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1952-« Օսկար» մրցանակ՝ որպես երկրորդական պլանի լավագույն դերասանուհի («Տրամվայ «Ցանկություն»)
- 1952-« Ոսկե գլոբուս» մրցանակ՝ երկրորդական պլանի լավագույն դերասանուհի («Տրամվայ «Ցանկություն»)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Kim Hunter». www.nndb.com. Վերցված է 2020-08-07-ին.
- ↑ «Kim Hunter». Hollywood Walk of Fame (ամերիկյան անգլերեն). 2019-10-25. Վերցված է 2020-08-07-ին.
- ↑ «Soap Opera Digest & Weekly Online: 1980 Emmy Winners & Nominees». web.archive.org. 2004-08-18. Վերցված է 2020-08-07-ին.