Մասնակից:Մարինա Էվոյան/Ավազարկղ41

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարինա Էվոյան/Ավազարկղ41
Դիմանկար

Գևորգ Գրիգորի Քառյան, , Հայաստանի զիված ուժերի զինծառայող, հաշվարկող, հետախույզ-հեռաչափորդ։ Մասնակցել է 2020 թվականի հայ-ադրբեջանական պատերազմին։ Զոհվել է մարտական գործողությունների ժամանակ[1]։ Հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայության համար» մեդալով[2]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գևորգ Քառյանը ծնվել է 2001 թվականի օգոստոսի 3-ին Ալավերդի քաղքում։ 2007-2016 թվականներին սովորել է Ալավերդու թիվ 8 ավագ դպրոցում։ Միջնակարգ կրթությանը զուգահեռ նույն տարիներին հաճախել է Ալավերդու ըմբշամարտի դպրոց։ Այնուհետև ընտանիքի հետ մեկնել է Ռուսաստանի Դաշնություն՝ բնակություն հաստատելով Նովոռոսիյսկ քաղաքում։

Ընդունվել է տեղի Ռադիոէլեկտրոնային գործիքաշինության քոլեջի ավտոդիակնոստիկայի ֆակուլտետ։ 2019 թվականին սովորել է Նովոռոսիյսկի ավտոկոմբինատի ավտոդպրոցում և ստացել վարորդական իրավունք։

2019 թվականի նոյեմբերի 1-ին վերադարձել է Հայաստան և երկու ամիս անց՝ դեկտեմբերի 25-ին, զորակոչվել բանակ։ Ծառայության է անցել ՀՀ զինված ուժերի Կապան քաղաքի զորամասում։ Զինվորական երդման ժամանակ Գևորգի հայրը՝ Գրիգոր Քառյանը, ստացել է շնորհակալագիր ազնիվ, բարեխիղճ և կարգապահ զավակ դաստիարակելու, ինչպես նաև հայրենիքի իսկական պաշտպան մեծացնելու համար։

Գևորգը եղել է հրետանու հաշվարկող, հետախույզ-հեռաչափորդ։ Պատերազմի առաջին իսկ օրից ծանր մարտեր է մղել Ջրականում։ Զոհվել է 2020 թվականի հոկտեմբերի 10-ին անօդաչուի հարվածից[2]։ Հուղարկավորվել է Ալավերդու զիվորական պանթեոնում։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայրը Գրիգոր Քառյանն է, մայրը՝ Լաուրա Մոսինյանը, քույրը՝ Ռոզա Քառյանը։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2020 թվականի հոկտեմբերի 19-ին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի կողմից պարգևատրվել է «Մարտական ծառայության համար» մեդալով։

Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հունվարի 28-ին Կապանի զորամասում Գևորգի և զինակից ընկերների հիշատակին տեղադրվել է խաչքար նրանց անուններով։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Արցախի ՊՆ-ն հրապարակեց զոհված ևս 45 զինծառայողների անուններ». «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայան. Վերցված է 2021-02-03-ին.
  2. 2,0 2,1 «Ձեզ բացակա չենք դնի․ Գևորգ Գրիգորի Քառյան». yerkirmedia.am. Վերցված է 2021-02-03-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]