Մասնակից:Մարիամ Տերտերյան/Ավազարկղ6
Բիզին-գա (美人画, «գեղեցիկ մարդու նկար») ընդհանրական տերմին է գեղեցիկ կանանց (բիզին) նկարների համար ճապոնական արվեստում, հատուկ ուկիյո-է ժանրի փայտյա տպագրության մեջ:
Սահմանում
[խմբագրել | խմբագրել կոդը]Կոձիեն սահմանում է բիզին-գան որպես նկար, որը պարզապես «սահմանում է կանանց գեղեցկությունը»,[1] իսկ Համաշխարհային Արվեստի Շինչինո Հանրագիտարանը (Sincho Encyclopedia of World Art) այն սահմանում է որպես «կնոջ արտաքին գեղեցկության» պատկերում։[2] Մյուս կողմից, Գենդայ Նիհոն Բիզին-գա Զենշու Մեյսակու-սեն Այը (Gendai Nihon Bijin-ga Zenshū Meisaku-sen I) սահմանում է բիզին֊գան որպես նկար, որն ուսումնասիրում է «կանանց ներքին գեղեցկությունը»:[3] Այս պատճառով, բիզին-գայի էությունը միշտ չէ, որ կարող է արտահայտվել միայն բիզինի` գեղեցկության տիպար հանդիսացող կնոջ պատկերման միջոցով: Իրականում, ուկիյո-է ժանրի բիզին֊գայում կարևոր չէր համարվում, որ նկարը նման լիներ բնորդուհու դեմքի դիմագծերին, և ուկիյո-է ժանրի բիզին֊գայում կանանց պատկերումը ոճավորված է ու իրատեսական կերպար ստեղծելու հետ ոչ մի կապ չունի:[4] Օրինակ, Էդո ժամանակաշրջանի ընթացքում (1603–1867), ամուսնացած կանայք սովորություն ունեին սափրելու իրենց հոնքերը (հիկիմայու), սակայն բիզին-գայում կար կանոն՝ հոնքեր նկարել ամուսնացած կանանց դեպքում:
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ուկիյո-էն փայտանյութի վրա տպագրությունների և նկարների ժանր է, որն սկզբնավորվել և կիրառության մեջ է եղել Ճապոնիայում 17-րդ դարից մինչև 19-րդ դարը: Տպագրությունները շատ տարածված էին ճապոնացի առևտրականների և ժամանակի միջին խավի շրջանում:
Էդոյի ժամանակաշրջանից մինչև Մեյջի ժամանակաշրջանը (1868–1912) ուկիյո-է ժանրի մեթոդների տեխնիկական զարգացումն աճել է՝ փորագրության և տպագրության ճշգրտությամբ և օգտագործվող գույների վառ արտահայտությամբ, որոնք զարգացել են տպագրական նոր մեթոդների և սինթետիկ ներկերի ներմուծման միջոցով։ Այս տեխնիկական զարգացումը կարելի է տեսնել նաև ուկիյո-է ժանրի բիզին֊գայում, և բիզին֊գայի շատ նկարիչներ իրենց ներդրումն են ունեցել ուկիյո-է տեխնիկայի և ոճերի զարգացման մեջ` նպատակ ունենալով առավելագույնի հասցնել նկարիչների ժամանակաշրջանում ապրող իրական գեղեցկության իրատեսական արտահայտությունը։[5]
Գրեթե բոլոր ուկիյո-է արվեստագետները ստեղծել են բիզին֊գա, քանի որ այն ժանրի գլխավոր թեմաներից մեկն էր: Այնուամենայնիվ, մի քանիսը, այդ թվում՝ Ուտամարոն, Սուզուկի Հարունոբուն, Իտո Շինսույը, Տոյոհարա Տիկանոբուն, Ուեմուրա Շյոենը և Թորի Կիյոնագան, նկարագրվել են որպես բիզին֊գայի ամենամեծ նորարարներ և վարպետներ:[փա՞ստ]
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Կեյսայ Այզենի Բիզին֊գան (1790-1848)
-
Սուզուկի Հարունոբուի «Գիշերով տաճար այցելող կինը» (1725–1770)
-
Յոշու Չիկանոբուի Շին Բիզին, Շին Բիզին շարքից համար 12 (1838–1912)
-
Յոշիտոշիի «Լուսնի 100 երանգները» (1839–1892)
-
Թորի Կիյոնագայի «Կանգնած երկու կանայք»՝ «Տոսայ Յուրի Բիզին Ավազե» շարքից (1752–1815)
-
Ցուկիոկա Յոշիտոշիի «Կինը բալենու ծաղիկներով»
-
Թորի Կիյոմինեի «Աղջիկը, որը պատրաստվում է նամակ ուղարկել» (1786–1868)
-
«Մացուբայա տան կուրտիզանուհի Սոմեյաման», հեղինակ՝ Էյշոսայ Չոկի (գործել է մոտ 1786-1808 թվականներին)
-
Շիկիբու Մուրասակի, «Կանանց հայելի, հին և նոր» շարքից, հեղինակ՝ Ցուկիոկա Յոշիտոշիի (1839–1892)
-
Սուզուկի Հարունոբուի «Կինը գիշերով» (1765–1770)
-
Թորի Կիյոնագայի «Լոգարանի կանայք» (1752–1815)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 新村出 (1967). 広辞苑. Iwanami Shoten. 美人画.
- ↑ Shinchō sekai bijutsu jiten = Shincho encyclopedia of world art. Shinchōsha, 新潮社. Tōkyō: Shinchōsha. 1985. 美人画. ISBN 4-10-730206-7.
{{cite book}}
: CS1 սպաս․ այլ (link) - ↑ 座右宝刊行会 (1979). 現代日本美人画全集. 集英社. 美人.
- ↑ Kobayashi, Tadashi; 小林忠 (2002). Edo ukiyoe o yomu. Tōkyō: Chikuma Shobō. էջեր 187–93. ISBN 4-480-05943-1.
- ↑ Horie, Mari (2017). 錦絵美人画の発展―春信・歌麿から芳年・周延までを軸として―(『美人画名品選―春信・歌麿から芳年・周延まで―』. 展図録所収、足立区立郷土博物館. էջեր 2–5.
Հետագա ընթերցում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Forbes, Andrew; Henley, David (2012). Suzuki Harunobu: 100 Beauties. Chiang Mai: Cognoscenti Books.
- Hamanaka, Shinji (2000). Female Image: 20th Century Prints of Japanese Beauties. Hotei Publishing. ISBN 90-74822-20-7.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Bijinga artworks gallery-sakura.com. Արխիվացված 2009-06-07 Wayback Machine.