Մասնակից:Մարիամ Բաղդասարյան/Ավազարկղ 70

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարիամ Բաղդասարյան/Ավազարկղ 70

«Սուպերմարկետ» (անգլ.՝ Superstore), ամերիկյան սիթքոմ, որի պրեմիերան կայացել է NBC հեռուստաալիքում 2015 թվականի նոյեմբերի 30-ին։ Շոուն ստեղծվել է Ջասթին Սփիտցերի կողմից, ով նաև գործադիր ռեժիսոր է հանդիսանում։ Սերիալը պատմում է «Cloud 9» կեղծ անվանմամբ հորինված սուպերմարկետի՝ որը գտնվում է Սենթ Լուիսում, նահանգ Միսսուրի, աշխատակիցների մի խմբի մասին։ 2016 թվականի փետրվարի 23-ին հեռուստաալիքը հետաձգել է սերիալը մինչև երկրորդ եթերաշրջան, իսկ նույն տարվա սեպտեմբերի 23-ին երկրորդ եթերաշրջանի էպիզոդների քանակը ավելացվել է մինչև ստանդարտ 22-ը։

2016 թվականի օգոստոսի 19-ին էկրաններին է հայտնվել շոուի հատուկ էպիզոդ, նվիրված Ամառային օլիմպիական խաղերին Ռիո դե Ժանեյրոյում։ 2017 թվականի փետրվարի 14-ին սերիալը հետաձգվել է մինչև երրորդ եթերաշրջան, կրկին կազմված 22 էպիզոդներից։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Գլխավոր դերասանական անձնակազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ամերիկա Ֆերերա - Էմի Դուբանովսկի
  • Բեն Ֆելդման - Ջոնա
  • Լորեն Էշ - Դինա Ֆոքս
  • Կոլտոն Դան - Գարետ
  • Նիկո Սանտոս - Մաթեո Ֆերնանդո Ակուինո Լիվանագ
  • Նիկոլ Բլում - Շայեն Թայլեր Լի
  • Մարկ Մակկինի - Գլեն Սթյորգիս

Երկրորդական դերասանական անձնակազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ջոնի Պեմբերթոն - Բո Դերեկ Թոմփսոն
  • Կալօիկո Կաուախի - Սանդրա
  • Շոն Ուեյլեն - Սել
  • Ջոշ Լոուսոն - Տեյթ
  • Լինդա Փորթեր - Միռթլ

Արտադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մշակում և նկարահանումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սերիալը դարձել է այն երեք շոուներից մեկը, որոնք պատվիրել է NBC հեռուստաալիքը 2015 թվականի հունվարի 14-ին։ 2015 թվականի մայիսի 7-ին NBC-ն կանաչ լույս է տվել շոուին։ Սիթքոմը դարձել է Ռուբեն Ֆլեյշերի The District նոր ընկերության առաջին պրոեկտը Universal-ի հետ կնքած երկամյա պայմանագրի սահմաններում։ Ֆլեյշերը դարձել է էպիզոդի պիլոտային ռեժիսոր։

Քասթինգ[խմբագրել | խմբագրել կոդը]

Լորեն Էշը դարձել է առաջին դերասանուհին, ով ստացել է դեր սերիալում 2015 թվականի փետրվարին[1], և շուտով դերասանական անձնակազմին միացել է նաև Կոլտոն Դանը, Մարկ Մակկինին, Նիկո Սանտոսը[2], Նիկոլ Բլումը[3] և Բեն Ֆելդմանը, այդ նույն տարվա մարտին[4]։

2015 թվականի մարտի 16-ին Ամերիկա Ֆերերան ստացել է գլխավոր կանացի դերը, ինչպես նաև դարձել է շոուի պրոդյուսեր։ Ֆերերան ստացել է մի քանի առաջարկություն նկարահանվել տարբեր հեռուստասերիալների պիլոտային էպիզոդներում, սակայն անհայտ պատճառներով նա բոլոր տրված առաջարկություններից հրաժարվել է[5]։

Քննադատների արձագանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Metacritic-ում «Սուպերմարկետն» ունի 100-ից 57 միավոր, ինչը հիմնված է քննադատների 21%-ի արձագանքների վրա[6]։ Rotten Tomatoes կայքէջում հեռուստասերիալն ունի 52 միավոր, հիմնված քննադատների 23%-ի գնահատականների վրա։ Կայքէջի քննադատական համաձայնագրում ավում է՝ « «Սուպերմարկետն» ունի տաղանդավոր դերասանական անձնակազմ, սակայն ակնառու պոտենցիալը մռայլված է ինտոնացիոն խառը շարադրությամբ և թույլ ու ծեծված սցենարով»[7]։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Lauren Ash Joins NBC Pilot 'Superstore'; Christine Ko In CBS' 'The Half Of It'». Deadline.com. February 20, 2015. Վերցված է 16 August 2015-ին.
  2. Petski, Denise (March 2, 2015). «Colton Dunn, Mark McKinney & Nico Santos Join NBC Pilot 'Superstore'». Deadline.com. Վերցված է 16 August 2015-ին.
  3. Petski, Denise (March 12, 2015). «NBC Pilots 'Heart Matters', 'Take It From Us', 'Superstore' Add To Casts"». Deadline.
  4. Andreeva, Nellie (March 13, 2015). «Ben Feldman To Topline NBC Comedy Pilot 'Superstore'». Deadline.
  5. Goldberg, Lesley (March 16, 2015). «America Ferrera to Star in NBC Comedy 'Superstore'». The Hollywood Reporter.
  6. «Superstore - Season Reviews - Metacritic». December 1, 2015. Վերցված է December 1, 2015-ին.
  7. «Superstore - Season Reviews - Rotten Tomatoes». December 1, 2015. Վերցված է December 1, 2015-ին.