Մասնակից:Մարիամ Բաղդասարյան/Ավազարկղ 66

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարիամ Բաղդասարյան/Ավազարկղ 66

«Դրախտ», ռեժիսոր Անդրեյ Կոնչալովսկու 2016 թվականի դրամատիկական ֆիլմ: Համաշխարհային պրեմիերան կայացել է 2016 թվականի սեպտեմբերի 8-ին, Վենետիկի 73-րդ կինոփառատոնի հիմնական մրցութային ծրագրում[1][2]: Ռեժիսորական աշխատանքի համար Անդրեյ Կոնչալովսկին արժանացել է «Արծաթե առյուծ» մրցանակին:

2016 թվականի դեկտեմբերին ֆիլմը ներառվել է «Ոսկե Գլոբուս» կինոմրցանակի ցանկում «Լավագույն արտասահմանյան ֆիլմ» անվանակարգում, սակայն արդյունքում չի անվանակարգվել:

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմի սյուժեն դասավորվում է Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ, գլխավոր կերպարների՝ ռուս էմիգրանտ արիստոկրատուհի և ֆրանսիական դիմադրության մասնակից Օլգայի, ֆրանսիացի կոլլաբորացիոնիստ Ժուլի և ՍՍ-ի բարձրաստիճան զորավար Հելմութի ճակատագրերի միահյուսվածքի շուրջը:

Օլգային ձերբակալում են այն պատճառով, որ նա թաքցրել է հրեա երեխաներին նացիստական հարձակումներից: Օլգան հայտնվում է համակենտրոնացման ճամբարում: Այդտեղ նա հանդիպում է Հելմութին, ով ժամանակին սիրահարված էր նրան: Նրանց միջև տարօրինակ ու ցավալի հարաբերություններ են առաջանում: Նացիստներն արդեն մոտ են պարտությանը, և Հելմութը որոշում է փրկել Օլգային ճամբարից և փախչել նրա հետ Հարավային Ամերիկա: Ազատ լինելու գաղափարի մասին հուսահատված Օլգան համաձայնվում է, սակայն վերջին պահին գիտակցում է, որ իր պատկերացումը դրախտի մասին փոխվել է[3]:

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Յուլիա Վիսոցկայա - Օլգա, ռուս էմիգրանտ և հակաֆաշիստ
  • Քրիստիան Կլաուս - Հելմութ, համակենտրոնացման ճամբարների տեսուչ, զորավար
  • Ֆիլիպ Ձյուկեն - Ժուլ, ֆրանսիացի ժանդարմ-կոլլաբորացիոնիստ
  • Փեթեր Կուրտ - Կռաուզե, համակենտրոնացման ճամբարի տնօրեն
  • Յակոբ Ձիլ - Ֆոգել, Հելմութի մանկության ընկեր, ճամբարի պաշտպանության զինվոր
  • Վիկտոր Սուխորուկով - Հայնրիխ Հիմլեր
  • Վերա Վորոնկովա - Ռոզա, կալանավոր
  • Անդրեյ Անենսկի — կադրի հետևում հեղինակային տեքստի ընթերցանություն

Պարգևատրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2016 — Վենետիկի 73-րդ կինոփառատոն:
  • «Արծաթե առյուծ» ռեժիսորական աշխատանքի համար (Անդրեյ Կոնչալովսկի)
  • Soundtrack Stars Award մրցանակ — լավագույն երաժշտական ուղեկցության համար[4]
  • Leoncino d’Oro Agiscuola Award մրցանակ — Նպատակների և առաջադրանքների առաջադիմության համար[5]
  • 2016 — Չիկագոյի 52-րդ միջազգային կինոփառատոն — Founder’s Award պատվավոր մրցանակ — «կինոնկար, որն արտացոլում է կինոփառատոնի ոգին իր յուրահատուկ և ժամանակակից մոտեցմամբ կինոյի արվեստի նկատմամբ»[6]
  • 2016 — 32-րդ Միջազգային կինոփառատոն Հայֆայում, Իսրայել — Special Award for Cinematic Excellence մրցանակ «առավել կարևոր և важную и ակնառու կինեմատոգրաֆիական աշխատանքի համար»
  • 2016 — Միջազգային կինոփառատոն Մար դել Պլատայում, Արգենտինա — «Արծաթե Աստոր» մրցանակ լավագույն սցենարի համար (Անդրեյ Կոնչալովսկի)[7]
  • 2016 — 54-րդ Միջազգային կինոփառատոն Խիխոնում, Իսպանիա[8]:
  • մրցանակ լավագույն կանացի դերի համար (Յուլիա Վիսոցկայա)
  • մրցանակ լավագույն օպերատորական աշխատանքի համար (Ալեքսանդր Սիմոնով)
  • Երիտասարդ Ժյուրի փառատոնի հատուկ մրցանակ
  • 2017 — «Ոսկե արծիվ» մրցանակ:
  • «Ոսկե արծիվ» մրցանակ լավագույն խաղային ֆիլմի համար
  • «Ոսկե արծիվ» մրցանակ լավագույն ռեժիսորական աշխատանքի համար
  • «Ոսկե արծիվ» մրցանակ լավագույն կանացի դերի համար
  • 2017 — «Նիկա» մրցանակ[9]
  • «Նիկա» մրցանակ լավագույն խաղային ֆիլմի համար
  • «Նիկա» մրցանակ լավագույն ռեժիսորական աշխատանքի համար
  • «Նիկա» մրցանակ լավագույն կանացի դերի համար
  • 35-րդ Մյունխենյան կինոփառատոն [10]:
  • Բերնհարդ Վիկիի «Կամուրջ» մրցանակ — «աշխարհի մրցանակ»
  • «Կամուրջ» մրցանակ օտարերկրյա ֆիլմում լավագույն կանացի դեր կատարելու համար
Տարեթիվ Պարգևներ Կատեգորիա Անվանակարգեր Արդյունք
2016 Սպիտակ փիղ Լավագույն ֆիլմ Ա. Կոնչալովսկի և Ֆլորիան Դայլե Հաղթանակ
Լավագույն ռեժիսորական աշխատանք Անդրեյ Կոնչալովսկի
Լավագույն սցենար Ա. Կոնչալովսկի և Ելենա Կիսելյովա Անվանակարգ
Լավագույն օպերատորական աշխատանք Ալեքսանդր Սիմոնով Հաղթանակ
Նկարիչի լավագույն աշխատանք Իրինա Օչինա Անվանակարգ
Լավագույն ֆիլմային երաժշտություն Սերգեյ Շուստիցկի
Լավագույն կանացի Յուլիա Վիսոցկայա
Լավագույն երկրորդական կանացի դեր Վերա Վորոնկովա

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Venice Film Festival 2016». Deadline. 28 July 2016. Վերցված է 28 July 2016-ին.
  2. «Фильм Кончаловского получил высокую оценку на Венецианском кинофестивале». ТАСС. 9 сентября 2016. Վերցված է 2016-09-09-ին.
  3. «Начались предпремьерные показы фильма Кончаловского "Рай"». TVkultura.Ru. «Государственный Интернет-Канал «Россия». 2016-09-23. Արխիվացված է օրիգինալից 2016-12-31-ին. Վերցված է 2016-12-31-ին.
  4. «Андрей Кончаловский снова стал лауреатом Венецианского кинофестиваля». 7 дней. 10 сентября 2016. Վերցված է 2016-12-04-ին.
  5. «Итоги Венецианского фестиваля 2016: «Серебряный лев» у Андрея Кончаловского». ProfiCinema. 10 сентября 2016. Վերցված է 2016-12-04-ին.
  6. «52nd Festival: Awards Ceremony». Chicagofilmfestival.com. 24 октября 2016. Վերցված է 2016-12-04-ին.
  7. «Сценарий «Рая» Кончаловского получил приз имени Астора Пьяццоллы». Фонтанка.ру. 28 ноября 2016. Վերցված է 2016-12-04-ին.
  8. ««Рай» Кончаловского удостоен трёх наград на кинофестивале в Испании». Интерфакс. 28 ноября 2016. Վերցված է 2016-12-04-ին.
  9. Фильм Кончаловского «Рай» стал триумфатором кинопремии «Ника». РИА Новости (29 марта 2017)
  10. «Андрей Кончаловский за фильм «Рай» получил кинопремию в Мюнхене». Известия. 30 июня 2017. Վերցված է 2017-07-03-ին.