Մասնակից:Հարությունյան Անի/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Միլանկովիչի ցիկլի ժամանակի ընթացքում բաղկացուցիչ ազդեցությունների դիագրամը

Միլանկովիչի ցիկլներ, Երկրի շարժումների տատանումների կոլեկտիվ ազդեցություն իր կլիմայի վրա՝ հազարավոր տարիների ընթացքում: Հասկացությունը իր անունը ստացել է ի պատիվ սերբ երկրաֆիզիկոս և աստղագետ Միլուտին Միլանկովիչի: 1920-ական թվականներին նա առաջադրել է մի վարկած, ըստ որի էքսցենտրիցիայի տատանումները, երկրի առանցքի թեքումը և ուղեծրի պրեցեսիան հանգեցնում են Երկրին հասնող արևի ճառագայթների ցիկլային տատանումների և որ այդ ուղեծրային ստիմուլացիան ուժեղ ազդեցություն ունեցավ Երկրի կլիմայական մոդելի վրա:

Նմանատիպ աստղագիտական վարկածներ 19-րդ դարում առաջ էին քաշել Ջոզեֆ Ադհեմարը, Ջեյմս Քրոլը և ուրիշներ, բայց դժվար էր դա հաստատել, քանի որ գոյություն չունեին ստույգ ներկայացված փաստեր, և պարզ չէր, թե որ ցիկլներն էին կարևոր:

Այժմ Երկրի վրա գոյություն ունեցող այն նյութերը, որոնք անփոփոխ են մնացել հազարամյակների ընթացքում (սառույցի, ժայռերի և խոր օվկիանոսների շնորհիվ), ուսումնասիրվում են՝ պարզաբանելու Երկրի կլիմայի պատմությունը: Չնայած դրանք համապատասխանում են Միլանկովիչի վարկածին, դեռևս գոյություն ունեն դիտարկումներ, որոնք չեն հիմնավորվում վարկածով:

Երկրի շարժումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկրի պտույտներն՝ իր առանցքի և Արեգակի շուրջ, զարգանում են ժամանակի ընթացքում՝ արեգակնային համակարգի այլ մարմինների հետ գրավիտացիոն փոխազդեցությունների շնորհիվ: Տատանումները բարդ են, բայց մի քանի ցիկլներ գերիշխող են[1]:

Երկրի ուղեծիրը տատանվում է գրեթե շրջանաձևի և թեթևակի էլիպսաձևի միջև: Երբ ուղեծիրն ավելի ձգված է, տարվա տարբեր ժամանակահատվածներին Երկրի և Արեգակի հեռավորության ու արևային ճառագայթման վրա ավելի շատ տատանումներ են տեղի ունենում: Ավելացնենք, որ Երկրի մակերեսային շրջադարձը (նրա շեղումը) թեթևակիորեն փոխվում է: Ավելի մեծ թեքումը հանգեցնում է ծայրահեղ եղանակային պայմանների: Վերջապես, Երկրի առանցքի նկատմամբ ֆիքսված աստղերի ուղղությունը փոխվում է, երբ Երկրի էլիպտիկական ուղեծիրը պտտվում է Արեգակի շուրջը: Համակցված ազդեցությունը կայանում է նրանում, որ Արեգակին մոտեցումը տեղի է ունենում աստղագիտական տարբեր եղանակների: Միլանկովիչն ուսումնասիրել է Երկրի այս շարժումների փոփոխությունները, որոնք փոխում են Երկրին հասնող արեգակնային ճառագայթների չափը և տեղը: Սա հայտնի է որպես արեգակնային ուժ (ճառագայթային ուժի օրինակ): Միլանկովիչը ընդգծել էր 65 ° հյուսիսում տեղի ունեցած փոփոխությունները `այդ լայնության վրա մեծ հողատարածքի շնորհիվ: Հողային զանգվածները ավելի շուտ են փոփոխում ջերմաստիճանը քան օվկիանոսները՝ մակերեսային եւ խորքային ջրի խառնուրդների ու հողի՝ ջրի նկատմամբ ավելի ցածր ջերմային հզորություն ունենալու պատճառով:

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Girkin, Amy Negich (2005). A Computational Study on the Evolution of the Dynamics of the Obliquity of the Earth (PDF) (Master of Science thesis). Miami University.