Մասնակից:ՀԱրուսյակ/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ժորժե Պաուլու Լեմանն (պորտ.՝ Jorge Paulo Lemann, ), բրազիլացի ներդրող, միլիարդատեր: 2017 թվականի դրությամբ եղել է ամենահարուստ բրազիլացին[1]: «Forbes» ամսագրի միլիարդատերերի ընդհանուր վարկանիշում, 2018 թվականի մայիսի 5-ի դրությամբ, 25,5 մլդ. կարողությամբ աշխարհում զբաղեցրել է 32-րդ տեղը[2]:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնողները ծագումով շվեյցարացի են եղել: Պատանեկության տարիներին խաղացել է թենիս, 5 անգամ հաղթել է Բրազիլիայի առաջնությունում, հանդես է եկել Ուիմբլդոնի մրցաշարում և Դևիսի գավաթի հավաքականի կազմում:

1961 թվականին Հարվարդի համալսարանից ստացել է տնտեսագիտության բակալավրի աստիճան:

1961-1962 թվականներին աշխատել է որպես պրակտիկանտ «Credit Suisse»[3]. Invesco. ընկերությունում: Դա Լեմանի առաջին ընկերություններ, որտեղ նա ուներ 2% բաժնեմաս: Այն սննկացավ 1966 թվականին[4]: 1971 թվականին Լեմանը, Carlos Alberto Sicupira և Marcel Herrmann Telles հիմնադրել են բրազիլիական ինվեստիցիոն բանկ «Banco Garantia»: Չնայած այն բանին, որ մի քանի շաբաթ անց երկիրը ենթարկվեց ֆինանսական ճգնաժամի, բանկը դարձավ ամենահեղինակավոր և նորարարական ներդրողներից մեկը, իսկ Forbes ամսագիրը այն անվանեց Goldman Sachs[5]: Նրանք վերահսկում են այն AB Inbev-ի միջոցով, որտեղ նրանք խորհրդի անդամներ են:

1990-2001 թվականներին Լեմանը հանդիսանում էր գարեջրի խոշորագույն արտադրողներից մեկի` «Brahma» ընկերության տնօրենների խորհրդի անդամ:[6].

1998 թվականին հուլիսին Լեմանը վաճառեց Banco Garantia շվեյցարական Credit Suisse First Boston բանկին 675 միլիոն դոլարով[7][8].

Լեմանը նաև հանդիսանում է Lojas Americanas խորհրդի անդամ, Gillette խորհրդի նախկին անդամ; Նյու Յորքի ֆոնդային բորսայի Լատինական Ամերիկայի խորհրդատվական կոմիտեի նախագահ; Fundação Estudar հիմնադիր և խորհրդի անդամ, որը կրթաթոշակներ է տրամադրում բրազիլացի ուսանողներին; Credit Suisse և DaimlerChrysler միջազգային խորհրդատվական խորհրդի անդամ:

2015 թվականի հուլիսին Լեմանի «3 G Capital» ընկերությունը, Ուորեն Բաֆետի« Berkshire Hathaway» ընկերության հետ միասին, 23 մլդ. դոլարով գնեց  կետչուպի համաշխարհային արտադրող H.J. Heinz Company[9]:

2015 թվականին ըստ Bloomberg[10] նա աշխարհի ամենաազդեցիկ մարդկանց շարքում զբաղեցրեց 17-րդ տեղը:

Անձնական կյանքը[խմբագրել | խմբագրել կոդը]

1994 թվականին Լեմանը ստացավ սրտի կաթված:[11].

Լեմանը երկու անգամ ամուսնացած է եղել և ունի հինգ երեխա: Նրա առաջին կինը` Մարիա դե Սանտիագո Դանտես Կենտալը, եղել է հոգեվերլուծաբան և մահացել է 2005 թվականի ապրիլին[9]: Երկրորդ կինը-Սյուզաննա[9].

1999 թվականին Սան-Պաուլոյում Լեմանի երեխաներին առևանգելու անհաջող փորձ է կատարվել[10]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «The World's Billionaires». Forbes (անգլերեն). Վերցված է 2017-08-07-ին.
  2. «Jorge Paulo Lemann». Forbes (անգլերեն). Վերցված է 2017-08-07-ին.
  3. Stefan Barmettler. Der Brauer vom Zuerichsee // Handelszeitung. — 2014. — № 19 (8 Մայիսի).
  4. João Sandrini. (17 fatos que você (provavelmente) desconhece sobre o homem mais rico do Brasil - InfoMoney Veja mais em:). «17 fatos que você (provavelmente) desconhece sobre o homem mais rico do Brasil - InfoMoney Veja mais em:» (պորտուգալերեն). InfoMoney. Արխիվացված է օրիգինալից 2015-04-20-ին.{{cite web}}: CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link)
  5. Silvia Ascarelli. (Mar 25, 2015). «6 things to know about Kraft Foods buyer 3G» (անգլերեն). MarketWatch. Արխիվացված է օրիգինալից 2015-04-04-ին. Վերցված է 2015-10-08-ին.
  6. Inbev Prospectus January 2005
  7. «Jorge Paulo Lemann Net Worth» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2015-04-04-ին. Վերցված է 2015-10-08-ին.
  8. «Jorge Paulo Lemann, A.B. 1961; Carlos A. Sicupira, OPM 9, 1984; Marcel H. Telles, OPM 10, 1985» (անգլերեն). Alumni.hbs.edu. 1 Jan 2009486. Արխիվացված է օրիգինալից 2015-04-04-ին. Վերցված է 2015-10-08-ին.
  9. 9,0 9,1 9,2 «Jorge Paulo Lemann Family» (անգլերեն). Celebfamily.com. Արխիվացված է օրիգինալից 2015-04-16-ին. Վերցված է 2015-10-08-ին.
  10. 10,0 10,1 «Jorge Paulo Lemann» (անգլերեն). bloomberg. Վերցված է 2015-10-08-ին.
  11. Alex Cuadros. (August 29, 2013). «Jorge Lemann: He Is ... the World's Most Interesting Billionaire» (անգլերեն). Bloomberg. Արխիվացված է օրիգինալից 2015-04-16-ին. Վերցված է 2015-10-08-ին.

Արտաքին հղում[խմբագրել | խմբագրել կոդը]

Категория:Предприниматели Бразилии Категория:Миллиардеры Бразилии Категория:Выпускники Гарвардского университета