Մասնակից:Կարինե Սաղյան/Քարե թաս Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Քարե Թաս[խմբագրել | խմբագրել կոդը]

Քարե թաս, Երուսաղեմի հայոց պատրիարքարանի թանգարանի հավաքածուում գտնված եզակի քարե տարա: Քարե թասի վրա փորագրված են հունարեն-հայերեն ոչ ամբողջովին հասկանալի արձանագրություններ[1]: Արձանագրության ուսումնասիրությունները թասի ծագման հետ կապված հստակ տեղեկություն չեն տալիս[2]:

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեծ թասը (առավելագույն խորությունը՝ 31 սմ, բարձրությունը՝ 20 սմ) պատրաստված է տեղական փափուկ կրաքարից: Թասի հիմքը հարթ է, եզրերին փորագրված են բարձրացող կետանախշեր, նմանատիպ կետեր փորագրված են չորս բռնակներից յուրաքանչյուրի վրա: Թասի արտաքին մակերեսը զարդարված է վեր բարձրացող շեղանկյուն և եռանկյուն նախշերով: Այն եզակի է հնագիտական պեղումների մեջ։ Հայերեն չորս արձանագրությունները գրված են բռնակների միջև գտնվող հատվածում։ Բոլոր չորսն էլ անհասկանալի են, բացառությամբ սուրբ անունները՝ «Հիսուս, Քրիստոս, Տեր, Աստված»: Թասի եզրերին փորագրված հունարեն տառերը ևս անհասկանալի են: Հայտնի չէ՝ երբ է թասը հանձնվել Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի թանգարանին. գրառումներ չեն պահպանվել:

Թասի առաջին լուսանկար[խմբագրել | խմբագրել կոդը]

20-րդ դարում ռուսական հնագիտական ուսումնասիրությունները ընդհատվեցին. Առաջին համաշխարհային պատերազմ, ռուսական հեղափոխություն, ռուսական Օրթոդոքս եկեղեցում պառակտում: 1928-1929 թվականներին ռուս երկու գիտնականներ՝ Գրիգոր և Ելիզավետա Լուկիանովները, նոր ուսումնասիրություն կատարեցին Ձիթենյաց լեռան վրա տեղակայված ռուսական հողակտորների վրա և փորձեցին տեսակավորել Կապուստինի հնագիտական հավաքածուն[3]: Ձիթենյաց լեռան վրա Ե. Լուկիանովի կողմից կատարված բյուզանդական պեղումների լուսանկարներից մեկը (1939) ցույց է տալիս «Շուշանիկ՝ Արտաբանի մայր» շքեղ խճանկարը, այն գտնվում է լեռան գագաթին կառուցված հատուկ տանը, որը ծառայում է որպես «Հնությունների տուն» ռուսական ուղղափառ միաբանության տարածքում։

Լուսանկարի կենտրոնում պատկերված է ութ թասերից կազմված շարք, որոնք պատրաստված են քարից և կավից: Թեբոտոմի երրորդ անոթը ներկա քննարկման առարկան է։ Լուսանկարն արվել է Լուկիանովի կողմից Երուսաղեմում 1928-1929 թվականներին։ Ակնհայտ է, որ այդ ժամանակ թասը ռուսական եկեղեցու սեփականությունն էր։ Լուսանկարի մասշտաբից կախված ոչ մի մակագրություն չի երևում:

Թասի վերաուսումնասիրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թասի շուրջ երկար ժամանակ պահպանած լռությունը, նրա առանձնահատկությունները և անսպասելի տեսքը շատերին է ստիպել անձամբ ծանոթանալ դրա հետ: Հետազոտությունները ավելի ուժեղացրին դրա ծագման հետ կապված կասկածները։

Ձև և զարդանախշ։ Անոթի ընդհանուր կառուցվածքը վերագրվում է ուշ ռոմանական բյուզանդական ժամանակաշրջաններին, մինչդեռ հարթ հիմքը նման է Հրեաստանի որոշ քարե անոթների հիմքերին։ Զարդանախշային շարժապատկերը լցված է խաչաձև դիզայնով, որը արտաքին մակերևույթի վրա է և հիշեցնում է վաղ իսլամական «օճառաքարային» մոտեցումը, մինչդեռ եզրագծի բռնակները և փորագրված կետերը 19-րդ դարի քարե աշխատանքների առանձնահատկություններից են:

Պատինա։ Բացի ներքևի մասից թասը չունի պատինայի հետք։ Հնարավոր է, որ այն օգտագործվել է որպես ջրի աման։

Արձանագրություններ։ Հայկական տառերը շատ խորը փորագրված են՝ օգտագործելով մի փոքր կլոր եզրով գործիք, որը բնորոշ չէ հին լապիդարային արհեստին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Stone, M. E. Epigraphica Hierosolymitana Armeniaca IX. էջեր 343–345.
  2. Yana Tchekhanovets «A Stone Bowl with Greek and Armenian Inscriptions: Yet Another Old Forgery?»։
  3. Loukianoff, E. Le museé du couvent Russe du Mont des Oliviers à Jérusalem, Extrait du Bulletin de l’Institut d’Égypte 13 (1930–1931). էջեր 97–101.

Կատեգորիա:Երուսաղեմի հայոց պատրիարքություն