Մասնակից:Կախիչ/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կուսազոշին (ճապ․ 草双紙) տերմին է, որը վերաբերում է գրականության տարբեր հանրաճանաչ ժանրերին, որոնք նկարազարդված են փայտե փորագրությամբ Ճապոնիայի Էդոյի ժամանակաշրջանում (1600–1868) և Մեյջիի վաղ շրջանի ժամանակ։ Այս հրատարակությունները հրատարակվել են Էդոյում (այժմ՝ Տոկիո)[1]։

Լայն իմաստով «կուսազոշի» տերմինը ներառում է ակահոն (赤本), աոհոն (青本), կուրոհոն (黒本), կիբիոշի (黄表紙) և գոոկան (合巻) ժանրերը: Ավելի նեղ իմաստով դա վերաբերում է միայն գոոկանին[2]։ Կուսազոշին պատկանում է գեղարվեստական ​​հայտնի ստեղծագործությունների խմբին, որը հայտնի է որպես գեսակու (戯作)[3]: Կուսազոշիի ժանրի ամենանկատելի ստեղծագործություններից է Թանեհիկո Ռյուտեիի (1783–1842) «’’Գյուղական Գենջին’’ Կեղծ-Մուրասակի» (1829–42; 10 էջից 152 թողարկում)[4]։

Վաղ կուսազոշի (մինչև 1775 թ.)[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաղ կուսազոշիի բնութագրերը[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաղ կուսազոշիի տերմինը սովորաբար վերաբերում է մինչև 1775 թվականը հրատարակված ակահոն, կուրոհոն և աոհոն ժանրերի ստեղծագործություններին։

Այս ժամանակահատվածում նկարազարդումները ավելի շատ էին գնահատվում, քան տեքստը։ Տեքստը հիմնականում գրվել է հիրագանայով, թեև կանդզին նույնպես ներկա է եղել։ Այս վաղ ստեղծագործությունները գրական մեծ արժեք չեն ունեցել և հաճախ երկրորդական են եղել։ Այնուամենայնիվ, դրանք երբեմն հետաքրքրում են տարբեր ոլորտների գիտնականներին, քանի որ արտացոլում են յուրահատուկ տեսակետներ այն ժամանակվա սովորական մարդկանց կյանքի, սովորույթների և հետաքրքրությունների վերաբերյալ[5]։

Կուսազոշի չափը բնութագրվում է «Տյուհոն» տերմինով և նման է ժամանակակից B6 թղթի չափսին (128x182 մմ): Գրքերի բլոկները բաղկացած էին կեսով ծալված և իրար միացրած թղթի թերթերից, որոնցից յուրաքանչյուրը կոչվում էր «Չյո» (丁): Ենթադրվում է, որ այս վաղ ստեղծագործությունները գրավել են մեծ թվով ընթերցողներ և հատկապես գնահատվել են կանանց և երեխաների կողմից:

Ուշ կուսազոշի[խմբագրել | խմբագրել կոդը]

Կիբիյոշի[խմբագրել | խմբագրել կոդը]

Կիբիյոշի Կոիկավա Հարումաչին (恋川春町) «Կինկին սենսեի էյգա նո յումէ» (金々先生栄花夢) վերնագրով նոր դարաշրջան նշանավորեց կուսազոշիի զարգացման մեջ: Կիբիյոշին զարգացավ վաղ աոհոնից, և իրականում երկու ժանրերի ձևը նույնն է: Այս ժանրերի հրապարակումները պայմանականորեն դասակարգվում են ըստ հրապարակման ամսաթվի, մինչև 1775 թվականը թվագրված աշխատանքները դասակարգվում են որպես աոհոն, իսկ 1775 թվականից հետո հրատարակվածները դասակարգվում են որպես կիբիյոշի:

Առաջին հայացքից «Կինկին սենսեի էյգա նո յումէ» թվում է, թե չինական Լու Շենգի ((廬生, ճապոներեն Ռոսէի) հեքիաթի պարզ վերապատմություն է մի երիտասարդի մասին, որը քնած է եղել Հանդյանում՝ Չժաո մայրաքաղաքում և երազում էր էր փառքի մասին, բայց երբ արթնացավ, հայտնաբերեց, որ կորեկը, որի կողքին քնած էր, դեռ չէր էլ սկսել եփել: Այնուամենայնիվ, «Սիրավեպ բանալիով» ստեղծագործության բանաձևով ընթերցողին տրվում էին տեսողական և տեքստային հուշումներ՝ ցույց տալու համար, որ հերոսները՝ իրականում ներկայացնում էն ժամանակակից մարդկանց, ինչպիսիք են կաբուկիի դերասան Սեգավա Կիկունոդզեն (瀬川菊之丞(二世)), և որ այդ մարդկանց անձնական կյանքն է ծաղրվում[6]: Այս իրադարձությունը արմատապես փոխեց կուսազոշի ժանրի զարգացումը: Ենթադրվում է, որ այս պահից սկսած այս ժանրի ստեղծագործությունները սկսեցին կարդալ կրթված չափահաս տղամարդիկ[7]։

Գոկան[խմբագրել | խմբագրել կոդը]

«Գոկանը» մոտավորապես 1807-1888 թվականներին հրատարակված ավելի երկար ստեղծագործությունների ընդհանուր անվանումն է։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Лёгкая проза позднего Эдо Արխիվացված է Հոկտեմբեր 15, 2022 Wayback Machine-ի միջոցով:. 12.10.2021
  2. Earl Miner, Hiroko Odagari and Robert E. Morrell, The Princeton Companion to Classical Japanese Literature (286): Princeton University Press, 1985
  3. Японская литература 19 век Արխիվացված է Հոկտեմբեր 15, 2022 Wayback Machine-ի միջոցով:. В. Орлов-Корф
  4. Конрад Н. И. - Японская литература. От Кодзики до Токутоми - 1974 Արխիվացված է Հոկտեմբեր 15, 2022 Wayback Machine-ի միջոցով:. (PDF)
  5. «Из коллекции Музея Тихиро. Японская книжная иллюстрация от Эдо и до наших дней». Արխիվացված է օրիգինալից 2022-10-15-ին. Վերցված է 2022-10-15-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  6. For a transcription into modern Japanese characters and a detailed commentary of this work, see: Sugiura Hinako (ճապ.՝ 杉浦日向子) Edo e yōkoso(『江戸へようこそ』): Chikuma Bunko (ちくま文庫), 1989.
  7. Подробную информацию о развитие жанра см.: [1] Արխիվացված է Հուլիս 22, 2012 Wayback Machine-ի միջոցով: