Jump to content

Մասնակից:Ծովինար Թազայան/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հաջողություն և ճանաչում

[խմբագրել | խմբագրել կոդը]
Քլարկ Գեյբլի հետ Հրեշտակների նվագախումբը ֆիլմում (1957)
Ջոն Ուեյնի հետ McLintock! (1963)

Իվոնը հաջողության և ժողովրդականության հասավ միայն 1956 թվականին՝ «Տասը պատվիրանները» հայտնի ֆիլմում Մովսեսի կնոջ ՝ Սեփորայի դերը խաղալուց հետո: Դրան հաջորդեցին ոչ պակաս հաջողված դերերը «Հրեշտակների բանդա» (1957) և «Սուր և խաչ» (1958) ֆիլմերում:

Չնայած նման բեկմանը, 1960-ականների սկզբին նրա կարիերան սկսեց աստիճանաբար մարել, և Իվոն դե Կառլոն հիմնականում նկարահանվում էր միայն հեռուստատեսությամբ: 1964 թվականին մեկնարկեց նոր Հեռուստասերիալ, որը կոչվում էր «Հրեշների ընտանիք», որտեղ Դե Կառլոյին առաջարկվում էր գլխավոր դերերից մեկը: Սկզբբում այդ ոչ այնքան ուշագրավ սիթքոմը շուտով դարձավ ամենահայտնիներից մեկը ամերիկյան հեռուստատեսությունում: Երկու տարի շարունակ Իվոնը այդտեղ խաղում էր Հրեշ Լիլիի դերը, բայց «Բեթմեն» հեռուստասերիալի թողարկմամբ «Հրեշների ընտանիք»-ի ժողովրդականությունը սկսեց աստիճանաբար նվազել: Նույն թվականին, սերիալի նկատմամբ հետաքրքրություն առաջացնելու հույսով, էկրաններին հայտնվեց «Հրեշներ, գնացեք տուն» ֆիլմը, որում իր դերը կատարեց նաեւ Դե Կառլոն: Չնայած դրան, սերիալի վարկանիշը շարունակում էր ընկնել, և ցուցադրումը շուտով չեղարկվեց:

Իվոն դե Կառլոն մանկուց ունեցել է հզոր կոնտրալտո և 1957 թվականին, կոմպոզիտոր Ջոն Ուիլյամսի հետ համագործակցելով, ձայնագրեց «Yvonne De Carlo Sings» երաժշտական ​​ալբոմը:

1955-1988 թվականներին Իվոնն ամուսնացած էր կասկադյոր Ռոբերտ Մորգանի հետ, որից նա լույս աշխարհ բերեց երկու երեխա: 1962 թվականին, «Ինչպես նվաճվեց Արևմուտքը» ֆիլմի նկարահանումների ժամանակ, Ռոբերտն ընկավ գնացքի տակ և ստիպված էր անդամահատել ոտքը: Այդ ամբողջ ընթացքում Իվոնն ամուսնու կողքին էր, իսկ այն բանից հետո, երբ MGM ընկերությունը միջոցներ չհատկացրեց ամուսնու բուժման համար, նրանց դատի տվեց ՝ ընկերությունից 1,4 միլիոն դոլար բռնագանձելու համար:

1960-ականների վերջից նա սկսեց շատ խաղալ թատերական բեմում, որտեղ զգալի հաջողությունների հասավ Բրոդվեյում: Նրա թատերական կարիերայում ամենահաջողը Սթիվեն Սոնդհայմի «Խենթություն» մյուզիքլն էր, որը բեմադրվել է 1971-ից 1972 թվականներին[1]:

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. De Carlo, Yvonne; Warren, Doug Yvonne: An Autobiography. — USA: St Martins Press[en], 1987. — ISBN 0312002173