Jump to content

Մասնակից:Լևոն Ղազիյան/Ավազարկղ6

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լևոն Ղազիյան/Ավազարկղ6

Հայրիխ Բյոլ (դեկտեմբերի 21, 1917, Քյոլն), գերմանացի գրող, հրապարակախոս (ԳՖՀ)։ Նոբելյան մրցանակի դափնեկիր (1972

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

1939–1945 թվականներին ծառայել է հիտլերյան բանակում։ Ամերիկյան գերությունից վերադառնալուց հետո սովորել է Քյոլնի համալսարանի բանասիրական ֆակուլտետում։ Գրել սկսել է Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո։ 1947 թվականին մտել է «47-ի խմբի» մեջ (գրական միավորում, այդպես է կոչվում հիմնադըրման թվականով)։ Աոաջին նշանակալից գործը «Գնացքը գալիս է ժամանակին» վիպակն է (1949)։ Հայրիխ Բյոլին համաշխարհային ճանաչում բերեցին «Որտե՜ղ էիր, Ադամ» (1951), «Ու չասաց ոչ մի բաո» (1953), «Անտերունչ տունը» (1954), «Վաղ տարիների հացը» (1955), «Բիլիարդ ինն անց կեսին» (1959), «Ծաղրածուի աչքերով» (1963), «Ինքնակամ բացակայություն» (1964), «Մի գործուղման վերջը» (1966), «Դոստոեսկին և Պետերբուրգը» (հեռուստատեսային ֆիլմի սցենար, 1967-1968), «Խմբանկար տիկնոջ հետ» (1971) գործերը։ Գրեթե բոլոր այս ստեղծագործություններում վերլուծված է հիտլերիգմի ոճիրների էությունը։ Բյոլի արձակի վրա զգալի է Ֆ․ Մ․ Դոստոևսկու ազդեցությունը։ Նրա ստեղծագործությունները թարգմանվել են բազմաթիվ լեզուներով, այդ թվում՝ հայերեն։ Բազմիցս այցելել է ԽՍՀՄ։ Սայթաքելով քաղաքական ռենեգատության գիրկը՝ պաշտպանել է գրող Ալեքսանդր Սոլժենիցինի հակասովետական գործունեությունը։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Рожновский С․ Г․, Генрих Бёлль, М․, 1965
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։