Jump to content

Մասնակից:Լևոն Ղազիյան/Ավազարկղ19

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Բաբախանյան Միսակ Հակոբի (Նիկոլայ Բաբախան) (1892–1936), պրոֆեսիոնալ հեղափոխական, կուսակցական և պետական գործի, պրոֆեսոր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

ՍՄԿԿ անդամ 1917 թվականից։ Սովորել է Երևանի և Բաքվի գիմնազիաներում, ապա՝ Պետրոգրադի պոլիտեխնիկական ինստիտուտում։ Փետրվարյան հեղափոխության ժամանակ (1917) մասնակցել է Նիկոլայ II-ի ձերբակալմանը, Հուլիսյան օրերին՝ մայրաքաղաքի կայազորի հուզումներին։ 1917 թվականի հոկտեմբերի 25-ին Բաբախանյանը գտնվում էր Ձմեռային պալատը գրոհողների շարքերում։ Նոյեմբերին նշանակվել է Կենտրոնական շրջանների տրանսպորտի կոմիսար։ 1918 թվականի ապրիլին ընտրվել է ՌԿ(բ)Կ Մոսկվայի Կրասնայա Պրեսնյայի շրջկոմի քարտուղար։ 1919 թվականի մայիսին խորհրդային հանրապետության լիազոր–ներկայացուցիչն էր Հյուսիսային Կովկասում և Ղրիմում։ Հունիսին, սպիաակգվարդիականների կողմից Ղրիմը գրավելուց հետո, եղել է Ղրիմի ընդհատակյա մարզային կոմիտեի քարտուղար, ապա՝ ընդհատակյա ռազմահեղափոխական կոմիտեի նախագահ։ Բաբախանյանի ղեկավարությամբ Ղրիմի անտառներում կազմակերպվել է «Կանաչներ» պարտիզանական բանակը։ 1920 թվականին Մոսկվայում ՌԿ(բ)Կ Կենտկոմին զեկուցել է Ղրիմի ընդհատակյա կոմիտեի աշխատանքների մասին, հանդիպել Վ․ Ի․ Լենինի հետ։ 1921–1924 թվականին սովորել է Կարմիր պրոֆեսուրայում, ավարտելուց հետո աշխատել է պետական պլանավորման մարմիններում, եղել է ԽՍՀՄ Աշխատանքի ն պաշտպանության խորհրդի գիտական բաժնի պետ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։