Մասնակից:Լուսինե Գասպարյան Վիլենի/Անդրեյ Վլադիմիրի Մալանիչև

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Անդրեյ Մալանիչև, ծնվել է 1977 թվականի հունվարի 10-ին Մոսկվայի մարզի Օդենցովո շրջանի Բարվիխա ամառանոցային ավանում:Ազգությամբ ռուս, պաուրլիֆտինգի և ծանրամարտի ռեկորդակիր:Ռուսաստանի, Եվրոպայի բազմակի չեմպիոն, բազմաթիվ միջազգային մրցաշարերի հաղթող, Տիտանի գավաթի հնգակի գավաթակիր (2008, 2009, 2010, 2012, 2015):

30 ռեկորդների ռեկորդակիր է Ռուսաստանում, Եվրոպայում և աշխարհում: Ռուսաստանի սպորտի վաստակավոր մարզիչ: 2011 և 2014 թվականներին Անդրեյը համարվել է ուժեղագույն պաուրլիֆտերը աշխարհում՝ ըստ պաուրլիֆտինգի ամենահեղինակավոր ֆորումի «PowerliftingWatch» :

ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անդրեյ Մալանիչևը ծնվել է Մոսկավայի մարզի, Օդենցովոյի շրջանի «Բարվիխա» ամառանոցային ավանում: Հայրը՝ Վլադիմիր Մալանիչև (Սովետական Միության հեծանվասպորտի վարպետ), մայրը՝Գալինա Մալանիչևան ծնվել է Սմոլենսկում: Քույրը՝ Իրինա Մալանիչևա:

2015թ. նա ավարտել է ՄՊՄՀ-ի՝ Մոսկվայի պետական մանկավարժական համալսարանի ծանր ատլետիկայի և գիմնաստիկայի ֆակուլտետը:

Սպորտային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Մինչ պաուրլիֆտինգով զբաղվելը Անդրեյը զբաղվել է ըմբշամարտով, բռնցքամարտով և հեծանվասպորտով: Ուժային եռամարտով սկսել է զբաղվել 16 տարեկանից: Նրա առաջին մարզիչը եղել է Անդրեյ Չուպրինը, որը Անդրեյ Մալանիչևի մեջ ներդրել է մեծ ուժային բազա: 21 տարեկանում ( 1998թ.) Անդրեյը տեղափոխվում է «Մուսկուլ- սպորտ » ակումբ, Ռուսաստանի վաստակավոր սպորտի վարպետ՝ Իգոր Զավյալովի մոտ: Նույն տարում առաջին անգամ Անդրեյը մասնակցեց Ռուսաստանի գավաթին՝ 125 կգ քաշային կարգում և 907 կգ հանրագումարով՝ ռեկորդ է սահամանում Ռուսաստանի երիտասարդների մրցաշարում և երկրորդ տեղը՝ տղամարդկանց առաջնությունում: ՈՒշագրավ է այն փաստը, որ հենց այդ առաջնության ժամանակ պաուրլիֆտինգի ֆեդերացիայի նախագահ՝ Վլադիմիր Բոգաչևը նկատեց Մալանիչևին և հրավիրեց նրան մասնակցելու Հունգարիայում 1998թ. կայանալիք Աշխարհի առաջնությանը: Առաջին անգամ հայտնվելով միջազգային մրցաշարում հավաքականի նորեկ մարզիկը դառնում է արծաթե մեդալակիր (ք/կ մինչև 125կգ):

2016թվականին Ավստրալիայում կայացած ProRaw Big Dogs մրցաշարում Անդրեյ Մալանիչևը սահմանեց երկու համաշխարհային ռեկորդ՝ առանց հանդերձանքի /RAW/ բացարձակ քաշային կարգում՝ իրականացրեց կքանիստ ծանրաձողով ռեկորդային քաշով՝ 485 կգ, դրա հետ միաժամանակ եռամարտում ընդհանուր հանրագումարով ռեկորդային քաշ՝ 1140 կգ( կքանիստ՝ 485+շտանգի ձիգ բարձ. 255+ձգում:400).


Ելույթների արդյունքները[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Մրցումներ
Անցկացման

վայրը

Քաշային կարգ Տեղ
1998 Մոսկվայում անցկացվող երիտասարդական առաջնություն Ռուսաստան 110 կգ 1
1998 Աշխարհի առաջնություն Հունգարիա 125 կգ 2
1999 Եվրոպայի առաջնութոյւն Լեհաստան 125 կգ 1
1999 Աշխարհի առաջնություն Չեխիա 125 կգ 2
2000 Մոսկվայի առաջնություն, Ռուսաստանի Հարավային և Կենտրոնական տարածաշրջաններ Ռուսաստան 125 կգ 1
2000 Պատանիների առաջնություն Մոսկվայում Ռուսաստան 125 կգ 1
2000 Աշխարհի առաջնություն Թայվան 125 կգ 1
2000 Ռուսաստանի գավաթ Ռուսաստան 125 կգ 2
2001 Մոսկվայի բաց առաջնություն Ռուսաստան 125 կգ 1
2001 Ռուսաստանիի տղամարդկանց առաջնություն Ռուսաստան 125 կգ 1
2001 Եվրոպայի առաջնություն Ռուսաստան 125 կգ 3
2001 Մոսկվայի բաց գավաթի առաջնություն Ռուսաստան 125 կգ 1
2001 Աշխարհի առաջնություն Ֆինլանդիա 125 կգ 2
2002 Ռուսաստանի առաջնություն Ռուսաստան 125 կգ 2
2002 Եվրոպայի առաջնություն Շվեդիա 125 կգ 3
2002 Աշխարհի առաջնություն Սլովակիա 125 կգ 1
2003 Ռուսաստանի առաջնություն Ռուսաստան 125 կգ 1
2003 Եվրոպայի առաջնություն Բուլղարիա 125 կգ 1
2003 Աշխարհի առաջնություն Դանիա 125 կգ 3
2004 Ռուսաստանի գավաթ Ռուսաստան 125 կգ 1
2005 Ռուսաստանի առաջնություն Ռուսաստան 125 կգ 1
2005 Եվրոպայի առաջնություն Լյուքսենբուրգ 125 կգ 2
2005 Ռուսաստանի գավաթ Ռուսաստան 125 կգ 1
2005 Աշխարհի առաջնություն ԱՄՆ 125 կգ 2
2006 Ռուսաստանի առաջնություն Ռուսաստան 125 կգ 1
2008 Ռուսաստանի առաջնություն Ռուսաստան 125 կգ 1
2008 Տիտանների սուպեր գավաթ Ռուսաստան 125 կգ 1
2008 Ռուսաստանի գավաթ Ռուսաստան 125 կգ 1
2009 Տիտանների սուպեր գավաթ Ռուսաստան 125 կգ 1
2010 Տիտանների սուպեր գավաթ Ռուսաստան բացարձակ կարգ 1
2010 RAW PRO World Championship WORLDLIFTING Ռուսաստան +110 կգ 1
2011 Տիտանների սուպեր գավաթ Ռուսաստան բացարձակ կարգ 2
2011 CAPO Tasmanian Powerlifting and Bench Press Championships 2011 Ավստրալիյա բացարձակ կարգ 1
2012 Տիտանների սուպեր գավաթ Ռուսաստան բացարձակ կարգ 1
2013 Տիտանների սուպեր գավաթ Ռուսաստան բացարձակ կարգ 2
2013 GPA Powerlifting and Benchpress World Championships Tampere FINLAND Ֆինլանդիա բացարձակ կարգ 1
2014 Տիտանների սուպեր գավաթ Ռուսաստան բացարձակ կարգ 2
2014 RAW UNITY MEET 7 ԱՄՆ բացարձակ կարգ 1
2015 Ռուսաստանի առաջնություն WRPF Ռուսաստան բացարձակ կարգ 1
2015 Տիտանների սուպեր գավաթ Ռուսաստան բացարձակ կարգ 1
2015 Boss of the Bosses II Powerlifting Meet ԱՄՆ բացարձակ կարգ 1
2015 WRP World Cup Ռուսաստան բացարձակ կարգ 1
2016 Asia Champions Cup WRPF Կազախստան բացարձակ կարգ 1
2016 Monsters Meet Ռուսաստան բացարձակ կարգ 1
2016 ProRaw Big Dogs Ավտրալիա բացարձակ կարգ 1
2017 ProRaw Big Dogs 2 Ավստրալիա բացարձակ կարգ 1

Որակազրկում IPF-ից[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռուսաստանի պաուրլիֆտինգի ֆեդերացիան, որը մտնում է IPF-ի կազմի մեջ, ըստ կոմերցիոն մրցաշարի «Տիտանների սուպեր-գավաթ »-ի արդյունքների, նա գրավում է առաջին տեղը,որի ժամանակ էլ՝ Ռուսաստանի ուժեղագույն պաուրլիֆտեր Անդրեյ Մալանիչևին ցմահ որակազրկում են՝ հակադոպինգային դոպինգի խախտման համար(S1)[1]:

Այս դեպքի հետ կապված Անդրեյը իր կարծիքն է արտահայտել,նշելով, որ Ռուսաստանի պաուրլիֆտինգի լավագույն մարզիկները որակազրկվում են կազմակերպիչների անձնական ցանկությամբ: Այժմ Անդրեյը ներկայացնում է Ռուսաստանը այլընտրանքային ֆեդերացիաներում՝ պաուրլիֆտինգ առանց հանդերձանքի(RAW) մարզաձևում:

Լավագույն ցուցանիշներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անդրեյը միշտ իր խոսքում նշել է, որ երբեք չի սիրել հանդերձանքով պաուրլիֆտինգը, միշտ կողմնակից է եղել առանց հանդերձանքի:2015 թվականին նա հանդես եկավ հանդերձանքով պաուրլիֆտինգում և արժանացավ ոսկե մեդալի՝ Տիտանների սուպեր գավաթի մրցաշարում: Լավագույն արդյունքն առանց հանդերձանքի պաուրլիֆտինգում RAW՝ կքանիստ - 485 կգ, սեղմում հենարանից - 265 կգ, գետնից պոկում-405 կգ: Լավագույն արդյունքը հանդերձանքով պաուրլիֆտինգում՝ կքանիստ-485կգ, սեղմում հենարանից - 305 կգ:

Զբաղմունք և հասարակական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Անդրեյը զբաղվում է դասական և ռոք երաժշտությամբ, ճանապարհորդությամբ, խոհարարությամբ, կինոմոտոգրաֆիայով, ընթերցանությամբ՝ հիմնականում ընթերցելով պատմական, դասական և ժամանակակից գրականություն:Այցելում է ցուցահանդեսներ, թատրոն, համերգ, հետևում է գիտատեխնիկական հայտնագործություններին:Մասնակցում է բարեգործական ծրագրերի, զբաղվում է երեխաների և պատանիների շրջանում ֆիզիկական պատրաստվածության և առողջ ապրելակերպի լուսաբանմամբ ու դաստիարակությամբ:

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հայրը՝ Վլադիմիր Մալանիչև (Սովետական Միության հեծանվասպորտի վարպետ) :
  • Մայրը՝ Գալինա Մալանիչևան ծնվել է Սմոլենսկում
  • Քույրը՝ Իրինա Մալանիչևա:

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Список спортсменов, отбывающих дисквалификацию на данный момент по решению общероссийских федераций по видам спорта» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2017-02-02-ին. Վերցված է 2017-01-28-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)

[[Կատեգորիա:Հունվարի 10 ծնունդներ]] [[Կատեգորիա:1977 ծնունդներ]] [[Կատեգորիա:Ռուսաստանի սպորտի վաստակավոր վարպետներ]] [[կատեգորիա:Անձինք այբբենական կարգով]]