Մասնակից:Լիլինե/ավազարկղ2

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իվան Գաբրիելի Սիմոնյան
Ծնվել էհուլիսի 15, 1963(1963-07-15)
ԾննդավայրՀՀ, Ք Սիսիան
Մահացել էփետրվարի 11, 2015(2015-02-11) (51 տարեկանում)

«Դպրության խոնարհ սյուներ» համալիր-այբբենարան

Հուշասյուն` նվիրված հայոց այբուբենին:
Հեղինակ` Իվան (Վանիկ) Սիմոնյան:
Տեղադրված է Սիսիանի համար 5 հիմնական դպրոցի բակում: 
Գիտական ու պատկերավոր մտածողության արտահայտություն է Վարպետ Վանիկի «Դպրության խոնարհ սյուներ» կոչվող ստեղծագործությունը, որը հեղինակը անվանել է «Այբբենարան-համալիր», և որը պատկերում է նրա հոգևոր նկարագիրը: Այստեղ ներկայացված է մի ողջ պատմություն: Կոմպոզիցիոն շրջանակի մեջ են առնված համանման զարդանախշեր, որոնք կարծես արձագանքում են իրար՝ առավել ցայտուն դարձնելով համալիրի ամբողջականությունն ու ներքին միասնությունը: 
Կառուցված է 3 մասից: Գլխավոր սյունը ներկայանում է ծառի տեսքով` կրթության և գիտության ծառի: Սյան գլխավերևում Մեսրոպ Մաշտոցի գլխաքանդակն է` երկինք ուղղված հայացքով. սյուն-ծառը խորհրդանշում է, որ հայկական այբուբենը ծնված է հայ հող ու ջրից և օրհնված է Աստծո կողմից:
Այբուբենի տառերը երեքական բաշխումով արտահայտված են սյան վրա քանդակված 12 պտուղների մեջ, այս.` այբուբենը պտուղների ձևով է մատուցվել ժողովրդին, 3 թիվը խորհրդանշում է քրիստոնեական եռամիասնությունը, իսկ 12-ը` 12 առաքյալներին: 
Ներքևում գիրք է քանդակված: Այն իմաստավորում է գիտությունը, կրթությունը, այն գիտության շտեմարան է, որի վրա քանդակված է Մուշեղ Իշխանի «Հայ լեզուն տունն է հայուն» բանաստեղծական տողը: 
Կառույցի կամարաձև երկու սյուները խորհրդանշում են հայ երկու մեծերին` Վռամշապուհ արքային և Սահակ Պարթև կաթողիկոսին,  որոնք ժամանակից առաջ ընկնելով փնտրել ու տեսել են հայ ժողովրդի փրկության բանալին` գրերի գյուտի անհրաժեշտությունը, և հովանավորել այդ սուրբ գործը: Նրանք այբուբենի ստեղծման ճանապարհն են հարթել ու դարձել կամար. իսկ կամարը` իբրև բոլոր ժամանակների համաշխարհայաին ճարտարապետության և կոմպոզիցիոն կարևոր համակարգ, շինության ծանրությունն իր վրա կրող տարր է: Կամար բառը փխբ. նշանակում է երկինք, երկնակամար, այս.` կամարը` իբրև կոմպոզիցիոն արտահայտչամիջոց, ներկայացնում է մաշտոցյան այբուբենի աստվածային ու կատարյալ լինելը: Ըստ Հր. Աճառյանի՝ կամար կապել նշանակում է մեծարել, հիշատակը հավերժացնել: Ակնհայտ է, որ այս համալիրի միջոցով հեղինակը հավերժացրել է հայ սուրբ ու հանճարեղ մարդկանց հիշատակը: Կամարաձև սյուների հակառակ կողմում նույն զարդանախշերն են քանդակված. ձևով և չափով միատեսակ այս երկու կամարների համադրվածքը խոսում է այն մասին, որ երկու մեծերը մտածել և գործել են նույն ձևով:

Գլխավոր սյան հակառակ կողմում ծառ է քանդակված, ծառ` գլխավերևում բացված ծաղկով. սա ներկայացնում է դպրոցի` որպես կայացած ուսումնական հաստատություն լինելը: Սյան այդ կողմից մեր ուշադրությունը գրավում են քանդակված 12 կոկոններ, որոնք խոսում են հաստատության` ապագայում ունենալիք մի շարք հաջողությունների մասին:Ծառ-դպրություն և ծառ-դպրոց- սա պատկերի սովորական կրկնություն չէ. եթե սկզբում այն խորհրդանշում է քրիստոնեությունը, սուրբ երրորդությունը, հայ տառն ու գիրը, ապա երկրորդ դեպքում՝ այդ ամենի ծաղկումն ու փթթումը, պտուղները, հավերժությունը… Սա քարե Այբբենարան- համալիր է, որտեղ քանդակված է հայ գրերի ստեղծման պատմությունը: