Մասնակից:Լիան Երիցյան/Ավազարկղ3

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

«Դու կաս...», ռեժիսոր Վլադիմիր Մակերանեցի գեղարվեստական ֆիլմը՝ Վիկտորյա Տոկարևայի «Ես կամ: Դու կաս։ Նա կա» վեպի հիման վրա: Թողարկվել է 1993 թվականին[1][2][3]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմի հերոսուհին՝ Աննան, մենակ է մեծացրել որդուն: Նա շատ առավելություններ ունի՝ պարզ է, հասարակ, գրավիչ, տիրապետում է ֆրանսերենին և աշխատում իր սիրելի գործով: Նրան սիրում է մի գեղեցիկ և հարուստ տղամարդ, որի կյանքն ընթանում է սոցիալական իրադարձությունների, բարձր ընդունելությունների և խնջույքների մեջ: Բայց անսպասելիորեն Աննայի որդին՝ Օլեգը, տուն է բերում մանկատան սան որբ Իրային, և առավոտյան հայտարարում, որ իրենք ամուսնացել են։ Աննայի խանդը հանգեցնում է նրան, որ երիտասարդները հեռանում են տնից: Որոշ ժամանակ անց երեխաները ծանր վթարի են ենթարկվում։ Իրան կաթվածահար էր եղել, և Օլեգը նրան մոր մոտ՝ տուն է բերում։ Չնայած որդին տեղի ունեցածից հետո «կոտրվել էր», Աննան հաղթահարում է իր խանդն ու ատելությունը, տառապանքի, կարեկցանքի ցավոտ ճանապարհ է բռնում և իսկական սեր է ստանում[4]:

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Աննա Կամենկովա ֊ Աննա
  • Վադիմ Լյուբշին ֊ Օլեգ, Աննայի որդին, բժիշկ
  • Ինգա Իլմ - Իրա, Օլեգի կինը, մանկատան սան
  • Ռեգիմանտաս Ադոմայտիս ֊ Վերշինին, Աննայի երկրպագուն
  • Տատյանա Լյուտաևա - Յուլիա Պետրակովա, բաժանմունքի վարիչ, Օլեգի սիրուհին
  • Նատալյա Կովալյովա - Աննայի ընկերուհին
  • Նատալյա Պոտապովա - Աննայի ընկերուհին
  • Իվան Կրասկո - ժողովրդական բուժող
  • Դրվագներում - Ա. Գավրիլով, Դ. Մակերանեց[5], Յուրի Ալեքսեև, Վ. Գուրևիչ, Ն. Տրետյակով, Ա. Գրանովսկայա

Ծանոթագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]