Մասնակից:Լիան Երիցյան/Ավազարկղ2
Լիան Երիցյան/Ավազարկղ2 |
---|
Պավել Նիկոլայի Դեմիդով (), Դեմիդով ցեղի ռուս գործարար, Ուրալի ամենահարուստ չուգունի գործարանների սեփականատերը, 1831-1834 թվականներին՝ Կուրսկի նահանգապետ։ Հայտնի է հիմնականում որպես մեկենաս և բարերար։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Նիկոլայ Նիկիտիչ Դեմիդովի որդին ամուսնացել է բարոնուհի Ելիզավետա Ստրոգանովայի հետ: Դաստիարակություն և կրթությունը ստացել է Փարիզում՝ Նապոլեոնի վարժարանում (վեց տարվա դասընթաց՝ միջնակարգ դպրոցի մակարդակով):
1812 թվականին՝ Հայրենական պատերազմի ժամանակ, յունկերը մասնակցել է Բորոդինոյի ճակատամարտին։
1822 թվականի հունվարի 11-ին Կոննո-եգերական գնդի շտաբ-ռոտմիստրով լեյբ-գվարդիայից ընդունվել է Կավալերգարդի գունդը՝ Մոսկվայի ռազմական գեներալ-նահանգապետին առընթեր համհարզ թողնելով գեներալ Գոլիցինի իշխանական հեծելազորը։ 1826 թվականի հունիսի 25-ին տեղափոխվել է ռոտմիստր։
1826 թվականի դեկտեմբերի 27-ին պետական գործերը որոշելու համար ազատվել է ծառայությունից՝ կոլեգիական խորհրդատու աստիճանով։
Այնուհետև 1831 թվականին նա նշանակվել է Կուրսկի քաղաքացիական նահանգապետ և բարձրացել պետական խորհրդականի կոչման, իսկ շուտով՝ փաստացի պետական խորհրդականի կոչման: Մնացել է նահանգապետի պաշտոնում 3 տարի: Նրան շնորհվել է պալատականի կոչում՝ «որսապետ պաշտոնում»[1]։
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/e/e0/Pavel_demidov.jpg/180px-Pavel_demidov.jpg)
Հովանավորելով Ռուսաստանում գիտական գիտելիքների բարգավաճումը և տիրապետելով հսկայական հարստության՝ Դեմիդովը, սկսած 1830 թվականից մինչև իր մահը, ամեն տարի՝ ապրիլի 17-ին՝ կայսր Ալեքսանդր Պավլովիչի ծննդյան օրը, հովանավորել է Գիտությունների ակադեմիային (որը նրան ընտրել է պատվավոր անդամ) 20,000 ռուբլի՝ «Ռուսաստանի լավագույն տարբեր մասերում ստեցծված պարգևների համար» և 5000 ռուբլի՝ «Ակադեմիայի կողմից պսակված ձեռագրերի ստեղծման համար»: Այսպիսի առատաձեռն նվիրատվության համար Դեմիդովը պարգևատրվել է կայսր Նիկոլայ Պավլովիչի կողմից հատուկ բարեհաճության արտահայտմամբ:
Սկսած 1832 թվականից՝ գիտությունների ակադեմիան Դեմիդովի կողմից նվիրաբերված կապիտալից ամեն տարի նշանակվել է Դեմիդովյան մրցանակներ ականավոր ստեղծագործությունների համար, մեծերը՝ 5000 ռուբլի, իսկ փոքրերը՝ 2500 ռուբլի։ Իր եղբոր՝ Անատոլիի հետ, Պավել Նիկոլաևիչը Սանկտ Պետերբուրգում հիմնել է մանկական հիվանդանոց, որի պահպանման համար նա հատուկ կապիտալ է ներդրել, և բացի այդ խոշոր նվիրատվություններ է արել հաշմանդամների կոմիտեին, աղքատների ապաստարանին, այգեգործության հասարակությանը և այլն:
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/4/45/%D0%A0%D0%B0%D1%81%D0%BF%D1%8F%D1%82%D0%B8%D0%B5_%D1%80%D0%B0%D0%B1%D0%BE%D1%82%D1%8B_%D0%9F%D1%80%D0%B0%D0%B4%D1%8C%D0%B5_%D0%BD%D0%B0%D0%B4%D0%B3%D1%80%D0%BE%D0%B1%D0%BD%D1%8B%D0%B9_%D0%BF%D0%B0%D0%BC%D1%8F%D1%82%D0%BD%D0%B8%D0%BA_%D0%B8%D0%B7_%D0%92%D1%8B%D0%B9%D1%81%D0%BA%D0%BE_%D0%9D%D0%B8%D0%BA%D0%BE%D0%BB%D1%8C%D1%81%D0%BA%D0%BE%D0%B9_%D1%86%D0%B5%D1%80%D0%BA%D0%B2%D0%B8_%D0%9D%D0%B8%D0%B6%D0%BD%D0%B5%D0%B3%D0%BE_%D0%A2%D0%B0%D0%B3%D0%B8%D0%BB%D0%B0_8_%D0%B8%D1%8E%D0%BD%D1%8F_2019_%D0%B3%D0%BE%D0%B4%D0%B0.jpg/220px-thumbnail.jpg)
Մահացել է վաղաժամ՝ սրտի անբավարարությունից[2] 1840 թվականի մարտի 25-ին՝ Մայնցում։ Թաղված է Ալեքսանդրո-Նևսկի Լավրայի Տիխվինի գերեզմանատանը (գերեզմանը չի պահպանվել):
Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]
Եղբայրը՝ Անատոլի Դեմիդով (1812-1870)։
Պավել Նիկոլաևիչը ամուսնացած է եղել հայտնի գեղեցկուհի Ավրորա Շերնվալի հետ։ Նրանք ունեցել են Պավել անունով մեկ որդի, որը հորեղբորից ժառանգել է Սան Դոնատոյի իշխանական տիտղոսը:
Ավրորա Օվդովև, ամուսնացել է պատմաբանի որդու՝ Ա. Կարամզինի հետ:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Павел Никол. Демидов // В должности егермейстеров // Придворный штат // Месяцослов и общий штат Российской империи на 1839. Часть первая. — СПб.: Типография при Императорской Академии наук, 1839. — С. 5.
- ↑ ЦГИА СПб. ф.19. оп.123. д.1. Метрическая запись о смерти П. Н. Демидова.
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Чумаков В. Ю. Демидовы. Пять поколений металлургов России. — М.: ЗАО «Бизнеском». — 2011. — 272 с. — (серия «Великие российские предприниматели», том 2) — ISBN 978-5-91663-088-6
- Огарков В. В. Демидовы. Их жизнь и деятельность. — СПб., 1891.
- Ипполитова Г. А. Итальянская глава о Демидовых: Николай Никитич и сыновья. СПб., изд-во Президентской библиотеки им. Б. Н. Ельцина, 2013. — 109 с. с илл.
- Степанов В. Б. Наместники и губернаторы Курского края. 1779-1917 гг. Исторические очерки. — Курск: Издательство МУП «Курская городская типография», 2005. — 244 с. — ISBN 5-8386-0058-6