Jump to content

Մասնակից:Լիանա Չոբանյան/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Յոհան Բեռնուլի(գերմ.՝ Johann Bernoulli, [[27 հուլիսի] [1]) / 6 օգոստոս (Գրիգորյան օրացույց) 1667, Բազել` 1 հունվարի 1748, այդ նույն օրացույցում)` շվեցարական մաթեմատիկ, մեխանիկ, բժիշկ և բանասեր-կլասիցիստ, Բերնուլիների ընտանիքի ամենահայտնի ներկայացուցիչը, Հակոբ Բեռնուլիի փոքր եղբայրը, Դանիլա Բեռնուլիի հայրը: Մաթեմատիկական անալիզի առաջին ուսումնասիրողներից մեկը, Նյուտոնի մահից հետո` եվրոպական մաթեմատիկների առաջնորդը:էյլերի ուսուցիչն էր: Փարիզյան (1699), Բեռլինյան (1701), Պետերբուրգյան (1725) գիտությունների ակադեմիայի և Լոնդոնյան Թագավորական հասարակության (1712) օտարերկյա անդամ:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Յոհանը դարձել է մագիստրոս (արվեստի) 18 տարեկանում, անցավ բժշկական ուսումնասիրման, բայց միաժամանակ զբաղվում էր մաթեմատիկայով (չնայած չթողեց բժշկությունը, համալսարանը ավարտելով ամբողջ կյանքը զբաղվել է բժշկությամբ): Եղբոր՝ Հակոբի, հետ միասին ուսումնասիրում է Լեյբնիցի առաջին հոդվածները դիֆերենցիալ և ինտեգրալ հաշվարկների մեթոդների մասին, սկսում է սեփական խորը ուսումնասիրումը: 1691 թվականին լինելով Ֆրանսիայում, պրոպագանդում է նոր հաշվարկները, ստեղծելով Փարիզյան առաջին անալիզի դպրոցը: Վերադառնալով Շվեցարիա, նամակագրական կապի մեջ է լինում իր աշակերտ դե Լոպիտալ մարկիզի հետ, որին թողեց երկու մասից բաղկացած նոր ուսումնասիրության բովանդակալից կոնսպեկտ՝ անվերջ փոքրերի և ինտեգրալ հաշիվ: Որպես անվերջ փոքրերի հետ գործողությունների կոնցեպտուալ հիմք Յոհանը դասախոսության սկզբում ձևակերպեց երեք կանխադրույթ (անալիզի հիմնավորման առաջին փորձ).

  1. Մեծությունը, փոքրացված կամ մեծացված անվերջ փոքր մեծությամբ, չի մեծանում և չի փոքրանում:
  2. Յուրաքանչյուր կոր գիծ բաղկացած է անվերջ շատ ուղիղներից, որոնք իրենք էլ անվերջ փոքրեր են:
  3. Մարմինը, սահմանափակված երկու օրդինատների միջև, աբցիսի և ցանկացած կորի անվերջ փոքր կտորի տարբերությամբ, դիտարկվում է որպես զուգահեռակողմ քառանկյունի:

Հետագայում Լոպիտալը իր դասագրքի հրատարակության ժամանակ հանեց երրորդ կանխադրույթը, որը բխում էր առաջինից:

  1. Հուլիան օրացույց կանտոնի Բազելը օգտագործվել է մինչև 1700 թվականը: