Մասնակից:Լենա Սահակյան/Մարեն Մորիս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լենա Սահակյան/Մարեն Մորիս

Մարեն Մորիս (անգլ.՝ Maren Morris, ), քանթրի ժանրի ամերիկացի երգչուհի, ստեղծագործող և պրոդյուսեր[1]: Ծնվել է 1990 թվականի ապրիլի 10-ին[2][3][4]: Իր գործունեության ընթացքում թողարկել է երեք ալբոմ: Նրա առաջին պրոֆեսիոնալ «Հերոս» ալբոմը Բիլբոարդ չարտում միանգամից գրավել է հինգերորդ հորիզոնականը[5]։ Մարենի թվով առաջին՝ «Իմ եկեղեցի» սինգլը քանթրի ժանրի երգերի չարտում որոշ ժամանակ պահպանում էր իր պատվավոր առաջին հորիզոնականը։ Այն նաև արժանացել է Գրեմմի մրցանակի` «Լավագույն քանթրի երգի ներկայացում» անվանակարգում[6]։ Նրա երրորդ սինգլը, «Ես կարող էի սիրո երգն օգտագործել»-ը նույնպես գրավել է առաջին հորիզոնականը և որոշ ժամանակ պահպանել իր դիրքը։ Մորիսն իր վոկալներն է տրամադրել Զեդին և Գրեյին, և նրանք միասին հեղինակել են «The Middle» հիթը, որն գրավել է Բիլբոարդ չարտի հինգերորդ հորիզոնականը[7]։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարեն Մորիսը ծնվել է Տեխաս նահանգի Արլինգտոն քաղաքում, Գրեգ և Քելի Մորիսների ընտանիքում[8]։ Նա ունի կրտսեր քույր՝ Քարսեն[8]։ Մանկության տարիներին Մարենը իր ժամանակի մեծ մասն անցկացնում էր ծնողների գեղեցկության սրահում։ 12 տարեկանում նրա հայր Գրեգը նրան կիթառ է նվիրում, և աղջիկը սիրահարվում է երաժշտությանն ու կիթառին[8]։ Նրա երաժշտական գործունեությունը սկսվել է 2005 թվականին[9]։ Նույն թվականի հունիսի 14–ին Mozzi Blozzi ստուդիայում թողարկվում է նրա «Walk On» ալբոմը[9]։ Նրա հաջորդ՝ All That it Takes երգը թողարկվել է Սմիթ ստուդիայի կողմից, 2007 թվականի հոկտեմբերի 22–ին[9]։ 2011 թվականին Mozzi Blozzi ստուդիայում ձայնագրվում է նրա երրորդ՝ Live Wire երգը[9]։ 2016 թվականին թողարկված «Հերոս» ամբոմը արժամացավ բուռն քննադատությունների[10]։ Երգչուհին մի քանի տարի անցկացրել է ԱՄՆ Թենեսի նահանգի Նեշվիլ քաղաքում, որտեղ երգեր էր գրում այլ երգիչ–երգչուհիների համար[11][12]։

2015 թվական[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թվականի սկզբում Մարենը թողարկել է միանգամից հինգ իր կողմից գրված երգեր[13]։ Այդ երգերը Սփոթիֆալում մեկ ամսում հավաքել են 2.5 միլիոն լսումներ։ Այսպիսի հաջողությունը ստիպել է խոշոր կազմակերպություններին գրավել Մորիսին, և նա դարձել է Քոլոմբիա Նաշվիլ ստուդիայի հովանավորության տակ գտնվող արտիստներից մեկը(2015)[14][15]։ 2015 թվականի նոյեմբերի 6–ին Քոլոմբիա ստուդիան նորից թողարկել է Մարենի` ամսիներ առաջ թողարկած հինգ երգերը[16]։

2016–ներկա. Hero, breakthrough և համագործակցություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

My Church սինգլի հաջողությունից հետո, 2016 թվականի հունիսի 3-ին Մորիսը թողարկել է մեկ այլ ալբոմ։ Այդ նույն շաբաթում նա շրջագայության է մեկնել Քեյթ Ուրբանի հետ[15]։ Ալբոմը մեծ հաջողություն է գրանցել և Բիլբոարդ չարտում գրավել հինգերորդ հորիզոնականը, իսկ տարվա քանթրի ալբոմներից՝ առաջինը[5]։ «Հերոս» ալբոմը Մարենին բերել է Գրեմմիի չորս առաջադրում։ Ալբոմն առաջադրված էր «Լավագույն քանթրի ալբոմ» անվանակարգում։ Մորիսը նաև առաջադրված էր «Լավագույն նոր արտիստ» անվանակարգում[17]։ Նա հաղթել է Բիլբոարդի 2016–ի «Հյուրախաղին միացած լավագույն արտիստ» անվանակարգում, որին կրկին անգամ արժանացել է Music Biz 2017 մրցանակաբաշխությանը[18][19]: 2017 թվականին Մորիսը ձեռնարկել է The HERO շրջագայությունը[20]։ Նույն տարում նա նաև միացել է Սեմ Հանթի համաշխարհային համերգային շրջագայությանը[21][22]։ 2017 թվականին Լաս Վեգասի ակումբներից մեկում տեղի ունեցած ահաբեկչության դեպքից հետո, Մարեն Մորիսը թողարկել է Dear Hate երգը, որը գրել և ձայնագրել էր Վինց Գիլի հետ[23]։ Մարեն Մորիսը և Նայլ Հորանը հայտնի են իրենց մտերմությամբ։ Նրանք միասին կատարում են Նայլ Հորանի Ֆլիքեր ալբոմի Seeing Blind երգը և Ֆլիքեր համաշխարհային հյուրախաղը (2018) աջակցող արտիստներից մեկը Մարեն Մորիսն էր[24][25]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թվականի դեկտեմբերին Մարեն Մորիսը և Ռյան Հուրդը սկսել են պաշտոնապես հանդիպել։ Նրանք առաջին անգամ հանդիպել են 2013 թվականին։ Զույգը նշանադրվել է 2017 թվականի հուլիսին, իսկ արդեն 2018 թվականի հուլիս 24–ին ամուսնացել է[26]։ Պսակադրությունը տեղի է ունեցել Թենեսի նահանգի Նեշվիլ քաղաքում` Մարենի ծննդավայրում[27]։

Հյուրախաղեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • The Hero հյուրախաղ (2017)[20]

Մասնակցել է՝

Girls Just Wanna Weekend[խմբագրել | խմբագրել կոդը]

2018 թվականի հուլիսին հայտարարվել է, որ Մարեն Մորիսը մասնակցելու է Բրանդի Չառլի երաժշտական փառատոնին։ Այն տեղի է ունենալու Մեքսիկայում, 2019 թվականի հունվարին[29]։

Հեղինակած երգեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Անվանում Արտիստ Ալբոմ
2014 "Վերջին այցը տուն" Թիմ Մքգրոու Արևային դրախտի քաղաք
"Կույր" Օդրի Փիփլս Չկա տվյալ
2015 "Երկրորդ քամի" Քելլի Քլարկսոն Պատառ, պատառ (Քելլի Քլարկսոն ալբոմից)
"Քլինթ Իսթվուդ" Ջեսի Ջեյմս Դեքեր Չկա տվյալ
"Սա է իրական կյանքը" Քոնի Բրիթն և Լինոն Մեյսի Նաշվիլի երաժշտությունը
"Հանգցրեք լույսերը" Քեթլին Շադբոլտ Caitlyn Shadbolt – EP
"Արթնացիր, երբ այն ավարտվի" Կլեր Բոուեն և Սեմ Փոլադիո Չկա տվյալ
"Արժանի խառնաշփոթ" Օբրի Փիփլս
2016 "Ավելի կանաչ արոտավայրեր" Օսբորն եղբայրներ Փաուն շոփ
"Գիրքը" Օբրի Փիփլս Չկա տվյալ
"Բանտարկված թռչուն" Նաշվիլի երաժշտությունը
"Բում քաղաք" Հեյդեն Փեյնթիեր և Ուիլ Չեյզ
"Հիսուսը կամ փամփուշտը" Դը Հենինջենս Աշխարհն այրվում է
"Քո վիսկին" Քրի Հարիսոն Այս հին բանը
2017 "Պատրաստ սիրո" Բրիդջիթ Մենդլեր Չկա տվյալ
"Shoot Out the Lights" Ջեսի Ջեյմս Դեքեր Ոսկե (Ջեսի Ջեյմս Դեքեր)
"Չափազանց երիտասարդ, իմանալու համար"
"Բաց, ամբողջ գիշեր" Հարավային քաղաքի լույսերը
"Բռնիր մոմը"

Մրցանակներ և առաջադրումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Մրցանակաբաշխություն Անվանակարգ Առաջադրված աշխատանք Արդյունք
2016 CMA մրցանակաբաշխություն[30] Տարվա նոր արտիստ Մարեն Մորիս Հաղթանակ
Տարվա լավագույն կին վոկալիստ Առաջադրված
Տարվա լավագույն ալբոմ Hero (Մարեն Մորիս ալբոմից) Առաջադրված
Տարվա երգ "My Church" Առաջադրված
Տարվա սինգլ Առաջադրված
BCM մրցանակաբաշխություն[31] Լավագույն միջազգային երգ "My Church" Առաջադրված
2017 Grammy Awards[17] Գրեմմի մրցանակ, տարվա լավագույն նոր արտիստ Մարեն Մորիս Առաջադրված
Գրեմմի մրցանակ, լավագույն քանթրի ալբոմ Hero Առաջադրված
Գրեմմի մրցանակ, լավագույն քանթրի երգի կատարում "My Church" Հաղթանակ
Գրեմմի մրցանակ, լավագույն քանթրի երգ Առաջադրված
iHeartRadio մրցանակաբաշխություն 2017[32] լավագույն նոր քանթրի արտիստ Մարեն Մորիս Առաջադրված
քանթրի երաժշտական ժանրի մրցանակաբաշխություն [33] Տարվա լավագույն կին վոկալիստ Մարեն Մորիս Հաղթանակ
Տարվա կին վոկալիստ Առաջադրված
Տարվա ալբոմ Hero Առաջադրված
Տարվա ձայնագրություն "My Church" Առաջադրված
[[ Radio Disney մրցանակաբաշխություն 2017[34] Լավագույն նոր քանթրի արտիստ Մարեն Մորիս Հաղթանակ
Սիրված քանթրի երգ "80–ական Mercedes" Առաջադրված
rowspan="2" CMT մրցանակաբաշխություն[35] լավագույն կանացի տեսահոլովակ "80–ական Mercedes" Առաջադրված
տարվա կատարում "80–ական Mercedes" (Ալիսյա Քեյսի հետ) Առաջադրված
[[2017 Երիտասարդական մրցանակաբաշխություն[36] Լավագույն քանթրի երգ "Craving You" (Թոմաս Ռեթի հետ) Առաջադրված
CMA մրցանակաբաշխություն[37] տարվա կին վոկալիստ Մարեն Մորիս Առաջադրված
Տարվա երաժշտական իրադարձություն "Craving You" (with Thomas Rhett) Առաջադրված
Տարվա լավագույն տեսահոլովակ Առաջադրված
[[AMA 2017 մրցանակաբաշխություն[38] Սիրելի քանթրի երգչուհի Մարեն Մորիս Առաջադրված
2018 Grammy Awards[39] Best Country Solo Performance "I Could Use a Love Song" Առաջադրված
ACM Awards[40] Female Vocalist of the Year Maren Morris Առաջադրված
Vocal Event of the Year "Craving You" (with Thomas Rhett) Առաջադրված
"Dear Hate" (featuring Vince Gill) Առաջադրված
Billboard Music Awards[41] Top Country Female Artist Maren Morris Հաղթանակ
Radio Disney Music Awards Song of the Year "The Middle" (with Zedd and Grey) Առաջադրված
Best Dance Track Առաջադրված
Best Collaboration Առաջադրված
Country Favorite Artist Maren Morris Առաջադրված
Teen Choice Awards Choice Music: Country Artist Maren Morris Առաջադրված
Choice Music: Collaboration "The Middle" (with Zedd and Grey) Առաջադրված
Choice Music: Electronic/Dance Song Առաջադրված
Much Music Video Awards Best Collaboration "The Middle" (with Zedd and Grey) Սպասվող
Song of the Summer Սպասվող

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Michael Bialas (2016-06-03). «Hero Worship: Maren Morris Can Begin Telling Her Musical Glory Story». Huffington Post.
  2. «Songwriter/Composer: MORRIS MAREN LARAE». Broadcast Music, Inc. Վերցված է November 18, 2015-ին.(չաշխատող հղում)
  3. Morris, Maren [@MarenMorris] (November 4, 2010). «Show tomorrow at Central Mkt (Ft. Worth), my birthday is FRIDAY (whatcha getting me? lol) show @ WOODY STOCK in Burkburnett Saturday!» (Թվիթ). Վերցված է November 18, 2015-ին – via Թվիթթեր.
  4. Morris, Maren [@MarenMorris] (April 8, 2012). «I'd love a Jack Daniels endorsement for my 22nd birthday» (Թվիթ). Վերցված է November 18, 2015-ին – via Թվիթթեր.
  5. 5,0 5,1 Caulfield, Keith (June 2, 2016). «Drake's 'Views' Album No. 1 for Sixth Week on Billboard 200, Paul Simon Debuts at No. 3». Billboard. Prometheus Global Media.
  6. «Maren Morris Chart History (Hot Country Songs)». Billboard. Վերցված է October 10, 2017-ին.
  7. «The Hot 100». Billbo՝d. April 28, 2018.
  8. 8,0 8,1 8,2 Dill, Jennifer (1 November 2016). «Meet My Church Singer Maren Morris: From American Idol Reject to 5-Time CMA Award Nominee». E! News.
  9. 9,0 9,1 9,2 9,3 «Maren Morris : Discography». AllMusic. Վերցված է November 18, 2015-ին.
  10. «Sony Music Nashville | Maren Morris' Album HERO Available Today». sonymusicnashville.com. Վերցված է 2016-12-06-ին.
  11. http://www.allmusic.com/album/sundown-heaven-town-mw0002703821
  12. http://www.bigyellowdogmusic.com/news/maren-morris-lands-a-cut-on-kelly-clarkson-s-new-album-piece-by-piece/72/show
  13. «Maren Morris». Twitter.
  14. Jessica Nicholson (September 10, 2015). «Sony Music Nashville Signs Singer-Songwriter Maren Morris». Music Row.
  15. 15,0 15,1 Leahey, Andrew (March 14, 2016). «Maren Morris Plots 'Hero' Album Release». Rolling Stone.
  16. Ackley, Riley (November 12, 2015). «Weekly EP: country newbie sparkles». The Oswegonian. Վերցված է November 18, 2015-ին.
  17. 17,0 17,1 «Grammy Awards 2017: See the Full Winners List». Billboard. Prometheus Global Media. Վերցված է February 12, 2017-ին.
  18. «Maren Morris Honors Country Music While Accepting Breakthrough Star Award at Billboard Women in Music». Billboard. Վերցված է 2017-02-09-ին.
  19. {{Cite news|url=https://musicbiz.org/news/rising-country-singersongwriter-maren-morris-receive-breakthrough-artist-award-music-biz-2017/%7Ctitle=Rising Country Singer/Songwriter Maren Morris to Receive Breakthrough Artist Award at Music Biz 2017 - Music Business Association|newspaper=Music Business
  20. 20,0 20,1 «Maren Morris Announces Headlining Hero Tour». Rolling Stone. Վերցված է 2017-02-09-ին.
  21. «Sam Hunt Announces Summer Tour, Reveals New Single». Sounds Like Nashville (ամերիկյան անգլերեն). 2017-01-25. Վերցված է 2017-03-13-ին.
  22. 22,0 22,1 «Sam Hunt Recruits Maren Morris, Chris Janson and More for 15 in a 30 Tour». Wide Open Country (ամերիկյան անգլերեն). 2017-01-25. Վերցված է 2017-02-09-ին.
  23. McKenna, Brittney. «Maren Morris' 'Dear Hate' Offers Heartfelt Response To Las Vegas Shooting». NPR.org (անգլերեն). Վերցված է 5 February 2018-ին.
  24. Kaufman, Gil. «Niall Horan Landed Maren Morris For a Duet By Sending an Email». Billboard. Վերցված է 5 February 2018-ին.
  25. Carr, Courtney. «Maren Morris Opening for Niall Horan on 2018 Flicker World Tour». The Boot. Վերցված է 5 February 2018-ին.
  26. Petit, Stephanie. «Maren Morris Is Engaged to Ryan Hurd — See Her Ring!». People (անգլերեն). Վերցված է 24 March 2018-ին.
  27. Pasquini, Maria. «They're Married! Maren Morris Weds Ryan Hurd in Nashville». People (անգլերեն). Վերցված է 24 March 2018-ին.
  28. «Keith Urban Announces 2016 RipCORD World Tour». Taste of Country (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2017-02-09-ին.
  29. «Margo Price, Maren Morris and More to Play Brandi Carlile's Girls Just Wanna Weekend». Nashville Scene. July 18, 2018. Վերցված է 25 July 2018-ին.
  30. Stefano, Angela (November 3, 2016). «2016 CMA Awards Winners — Full List». The Boot. Վերցված է May 29, 2017-ին.
  31. «2016 British Country Music Awards Winners». Country Routes New Blog. November 1, 2016. Վերցված է May 29, 2017-ին.
  32. Vulpo, Mike (March 5, 2017). «iHeartRadio Music Awards 2017 Winners: The Complete List». E!. Վերցված է March 5, 2017-ին.
  33. Hautman, Nicholas (April 2, 2017). «ACM Awards 2017: Complete List of Nominees and Winners». Us Weekly. Վերցված է April 2, 2017-ին.
  34. Drysdale, Jennifer (April 29, 2017). «2017 Radio Disney Music Awards: The Complete Winners list». E!. Վերցված է May 9, 2017-ին.
  35. Stefano, Angela (June 7, 2017). «2017 CMT Music Awards Winners List». The Boot. Վերցված է June 7, 2017-ին.
  36. «Teen Choice Awards 2017 Winners: 'Wonder Woman', 'Beauty And The Beast', 'Riverdale' Top List, Miley Cyrus No-Show». August 13, 2017.
  37. Weatherby, Taylor (September 4, 2017). «Keith Urban & Miranda Lambert Lead 2017 CMA Awards Nominees, Taylor Swift Earns First Nomination in Three Years». Վերցված է September 4, 2017-ին.
  38. US Weekly Staff (November 19, 2017). «American Music Awards 2017: Complete List of Nominees and Winners». Us Weekly. Վերցված է November 19, 2017-ին.
  39. USA Today Staff (January 28, 2018). «Grammy Awards 2018: The winners' list». USA Today. Վերցված է January 28, 2018-ին.
  40. Stefano, Angela (April 15, 2018). «2018 ACM Awards Winners List». The Boot. Վերցված է April 15, 2018-ին.
  41. Billboard Staff (April 17, 2018). «Billboard Music Awards 2018 Nominations: See the Full List». Billboard. Վերցված է May 6, 2018-ին.